Պահոց | 4:37 ե.

ՀԵՆՐԻ ՄԻԼԵՐ

3 Նյմ

Այս աշխարհում մարդն իրեն կորցրած է զգում: Նա գոյատևում է ինքն իր համար, իսկ անցյալում այդպես չէր, քանի որ անցյալում մարդը մերձ էր ավանդույթներին ու կարգերին: Այսօր հորիզոնը դատարկ է: Չկան մեծագույն մարգարեներ, չկա Մովսեսը, ով կարող էր դուրս բերել բոլորիս այս անապատից: Այժմ յուրաքանչյուր մարդ պիտի փրկվի մեկուսի: Օգնության դիմել նա չի կարող, որովհետև ոչ ոք չունի: Սա է ժամանակակից քաղաքակրթության հուսահատ, բայց նաև զարգացող դիմագիծը: Մարդը պիտի գիտակցի, որ ինքն ավելի բարձր մի բան է, քան միսն ու արյունը: Այլ պարագայում նա կործանվելու է: Ասում են, որ մենք այլևս չենք ունենա նոր փրկիչ, բայց փրկիչներ մենք բավականին շատ ենք տվել և մարդուն նրանք մատնանշել են ելքը: Հիմա նա սեփական ուժերով պիտի դուրս գա: Վերջին հաշվով սա վատ գաղափար չէ: Այսօր մարդու վիճակը ողբերգական է այն իմաստով, որ կշեռքի վրա է դրված նրա կյանքը: Նա գործում է իր վախի և համարձակության հաշվին: Ապրել, թե՞ մեռնել: Ապրիր մաքսիմում:henry-miller

ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆ

3 Նյմ

Եթե հայ ազգը լավ հատկություններ ունի, ուրիշ ազգերն էլ ունեն: Եթե այդ ազգերը պակասություններ ունեն, հայն էլ ունի: Որովհետև ազգը ասվածը պարտեզի է նման, որտեղ հնարավոր չէ վատ, անօգուտ խոտ չբուսնի: Հարցը սա է, թե ո՞րն է ավելի շատ մոլախոտով լցված: Հայտնի է, որ ավելի անտեր, անմշակ թողնված պարտեզում, եթե նույնիսկ հողը լավն է, բայց դարմանող ձեռքեր չունի, կարող է բոլորովին անպիտան խոտերով պատվել և ծածկել ու խեղդել օգտակար բոլոր բույսերին: Շարունակական կրթությունն է, որ ազգերին ավելի է ծաղկացնում, քան անխնամ թողնված բնական ձիրքը: Ունեցե՞լ ենք արդյոք մենք կամ ունե՞նք շարունակական կրթություն: Ուրեմն լռությամբ և արդար ցավով խոստովանենք, որ մեր մեջ էլ պակասություններ կան, որ մենք շատ հետ ենք մնացել, որ պակասություն անունը մեզ համար անտանելի է, բայց ավելի զզվելի է լինելու դրա հետևանքը: Ջանանք ճանաչել ու վերացնել այս անպիտան խոտերը, որոնք առանց ցույց տալու էլ շատ լավ երևում են:11516

%d bloggers like this: