Պահոց | 11:57 ա.

ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆ

23 Նյմ

Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն
Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, 
Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, 

Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: 

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: 

Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին
Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին,
Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցմանն ես տիրացա,
Եվ ձեռքերիս հմայքը վառ հող է հիմա:

Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ
Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ,
Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել,
Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: 

Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ
Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ,
Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա,
Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա
Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա
Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա …inclassroom

ԻՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՀԱՅԵՐԸ ՋՐԻ ՏԱԿ

23 Նյմ

1982 թվականին բոլորին ցնցել էր Օդեսայում կատարված հանցագործությունների շարքը: Հանցախումբը առևանգում էր հարուստների երեխաներին, խեղդում ծովում և նրանց մարմինների համար փրկագին էր պահանջում: Մարդասպաններին որսալու համար ԿԳԲ-ի և Ներքին գործերի մինիստրության կողմից կազմակերպվեց հատուկ օպերացիա: Ու մի օր էլ ծովափնյա հատվածում դիտարկում իրականացնելիս նրանք նկատեցին փոքրիկ մոտորանավակ, որը մոտենում էր ժայռոտ ափին: Նավակում 3 հոգի էին: Նրանցից երկուսը սուզվեցին, մեկը մնաց վերևում: Երբ հատուկ ծառայության աշխատակիցները սուզակներին որսացին ջրի տակ, նրանք չէին կարողանում հավատալ իրենց աչքերին: Պազվեց երեքն էլ հայեր էին ու ոչ մի առնչություն չունեին հանցախմբի հետ: Իսկ ծովի հատակին ընդամենը քարերի ու ժայռերի վրա հայերեն գրառումներ էին կատարում: Այս զարմանալի հայերը պնդում էին, թե Սև, Կասպից և Էգեյան ծովերը Մեծ Հայքի մասն են կազմում: Ու գրառումների նպատակն այն էր, որ հետագայում դրանք ցուցադրվեին իբրև նախնիների թողած գրավոր ապացույց իրենց «տարածքային պահանջների» մասին:
Հավելենք, որ այս դեպքի մասին ժամանակին գրվեց խորհրդային մամուլում:

Հովիկ Չարխչյանbig_94cb430cb469daf4fba400712d22f848

ՀՈՒԳՈ ՀԻՐԻԱՐԹ

23 Նյմ

Արարքներն իմաստ ունեն այն ժամանակ, երբ դրանք իրագործում են: Արարքը իմաստի հայրն է: Եթե քեզ հետ պարզապես ինչ-որ բան է կատարվում քո կամքից անկախ, եթե դեպքերը ողողում են քեզ, ինչպես գետի ջրերը, ապա այդ դեպքում քո արարքների մեջ իսկապես չկա որևէ իմաստ: Սակայն բավական է, որ դու ինչ-որ բան ցանկանաս, և դու դա կանես, որպեսզի քո արարքն ամբողջանա իմաստով: Այն դրանով լցվում է, քանի որ դա քո արարքն է, քանի որ դու ցանկացել ես այն կատարել, քանի որ դու ընտրեցիր հատկապես նրան:hugo-hiriart-06

%d bloggers like this: