Պահոց | 10:15 ա.

ԷԼՖՐԻԴԱ ԵԼԻՆԵԿ

8 Նյմ

Նախրային բնազդն ընդհանրապես շատ բարձր է դասում անմիջականությունը: Նա դրա մեջ մեծ արժեք է տեսնում: Նրանք համոզված են, որ ուժեղ են, քանի որ մեծամասնություն են ձևավորում: Միջանկյալ շերտում չկա ոչ մի տագնապ և ոչ մի երկյուղ: Նրանք սեղմվում են մեկը մյուսին` ստեղծելով ջերմության պատրանքը: Նրանց միջնամասում ոչ մի գնով մեն-մենակ չես մնա ինչ-որ բանի հետ, առավել ևս` ինքդ քեզ հետ: Եվ նրանք որքան գոհ են դրանից: Նրանց գոյության մեջ ոչինչ չի դիտարկվում պակասավոր և պարսավանքի արժանի, և ոչ ոք իրավունք չունի պարսավել նրանց պակասավոր գոյությունը…13

ԿՈՄԻՏԱՍ

8 Նյմ

Երբ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Ճերմակ-ճերմակ ու թիթեռնիկ-թիթեռնիկ,
Ձյունիկն իջավ արծաթ երկնքով,
Եվ երկիրը պատեց
Վերմակ-վերմակ ու թեթևիկ-թեթևիկ,
Հողիկը շիջավ ոսկի երկունքով,և աչուկները փակեց:
Արգանդ-արգանդ ու դարավանդ-դարավանդ,
Ջրիկը պառկեց հողի գրկին
Եվ ըստինքը սառեց:
Մարմանդ-մարմանդ ու ադամանդ-ադամանդ
Արևը զարկեց պաղի սրտին,
Եվ աստղուկները շարեց:1415334785_021-ellf.ru

%d bloggers like this: