Պահոց | 12:01 ե.

ԷԼԻԱՍ ԿԱՆԵՏՏԻ

26 Նյմ

Կուրությունը զենք է ընդդեմ ժամանակի և տարածության: Մեր գոյությունը համատարած, հրեշավոր կուրություն է` բացառությամբ այն քիչ բաների, որ մենք իմանում ենք մեր աննշան զգացմունքների օգնությամբ` աննշան թե իրենց էությամբ, և թե իրենց գործողության շառավղով: Տիեզերքի գերիշխող սկզբունքն է կուրությունը: Նա հնարավոր է դարձնում այնպիսի բաների գոյությունը, որոնք անհնար կլինեին, եթե նրանք տեսնեին իրար: Կուրությունը թույլ է տալիս ընդհատել ժամանակն այնտեղ, որտեղ դու չես կարողանում հաղթահարել նրան…

«Կուրացում» գրքից10280

ՄԵՍՍԻՆԳԸ ԵՂԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

26 Նյմ

Պարզվում է, հայտնի պայծառատես Վոլֆ Մեսսինգը եղել է նաև Երևանում: 1959 թվականին նա հյուրախաղերի է եկել Հայաստան, ունեցել է մի քանի ելույթներ: Ականատեսները պատմում են, որ այդ օրերին Մեսսինգն ապրում էր «Երևան» հյուրանոցում: Իր զուսպ, փոքր-ինչ նյարդային, բայց շատ հասարակ պահվածքով մարդկանց վրա դրական տպավորություն էր թողնում: Երևանում Մեսսինգը բազմաթիվ ծանոթներ ուներ, որոնք լսելով ֆենոմենալ մարդու գալստյան մասին, հերթով այցելում էին նրան: Այցելուների թվում է եղել նաև ճանաչված ֆիզիկոս, ակադեմիկոս Ալեքսանդր Հակոբյանն իր որդու հետ: Այդ պատանին հետո պիտի հիացմունքով ընկերներին պատմեր, թե Մեսսինգն ինչպես է բացահայտել թղթի հակառակ երեսին իր գրած թվերը:
Մեսսինգը ելույթ է ունեցել նաև Պուշիկին փողոցում գտնվող Ուսուցչի տանը և ապշեցուցիչ համարներ է ցուցադրել: Մարդիկ թղթի վրա ցանկություններ էին գրում, իսկ նա դրանք կռահում ու կատարում էր: Ցավալի է, որ նման բացառիկ անհատականությունը ստիպված էր իր շնորհը վատնել ամեն կարգի կրկեսային համարներ ցուցադրելու վրա, և շատ դեպքերում հանդիսատեսի կողմից ընկալվել է իբրև մի շարքային աճպարար…

Հ. Չարխչյանmessing1_1410275984.jpg.600x450_q85

%d bloggers like this: