Պահոց | 8:51 ե.

ՄԱՐՏԻՆ ԶԵԼԻԳՄԱՆ

14 Նյմ

Կան հստակ վկայություններ այն մասին, որ մարդիկ, ովքեր չեն գտնվում ընկճվածության գրկում, հակված են աղավաղել իրականությունն իրենց ձեռնտու ուղղությամբ, իսկ դեպրեսիվ անհատները իրականությունն ընկալում են առավել համարժեք: Ընդհանուր հաշվով, լավատեսներն աղավաղում են իրողությունը, իսկ հոռետեսներն աշխարհը ճիշտ են դիտում: Հոռետեսներն այնպիսի զգացողություն ունեն, թե իրենք գտնվում են իրականության իշխանության ներքո` այն դեպքում, երբ լավատեսները մեծապես պաշտպանված են դրանից, ինչը թույլ է տալիս նրանց պահպանել բարձր տրամադրությունը անողոք ու անտարբեր տիեզերքին դիմ-հանդիման:obama

ՉԹՕ-Ն` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ

14 Նյմ

Գնդապետ Մ. Մարչենկոյի վկայությունը. «Երևույթը դիտվել է երեկոյան, ժամը 20.00-22.00-ի միջև: Ուզում եմ հավելել, որ 1965 թ. նոյեմբերի կեսերին ես ինքս անձամբ եմ տեսել այդ երևութը Հայաստանում, Երևանից Լենինական տանող ճանապարհին: Այդ երևույթը, կարելի է ասել, ունեցել է երեք փուլ: Սկզբում մենք նկատեցին վառ լուսավորված հսկա մի կետ, կարծես ցածր բարձրության վրա թռչող արբանյակ լիներ, որը հետզհետե իջնում էր: Այնուհետև այդ գնդի հետնամասում հայտնվեց լույսի մեծ շող` լայն լուսապսակով: Մի քանի րոպե անց լույսի շողն անհետացավ: Ճառագայթի անհետացումից հետո այդ երևույթը որքան մոտենում էր մեզ, վերածվում էր բոցավառվող գնդի: Թռիչքի արագությունը մոտավորապես հավասար էր ինքնաթիռի արագությանը, գնդի ծավալը ժամանակակից ինքնաթիռի կես չափի էր:

Երբ մենք հասանք Լենինական, բնակիչներից մի քանիսը մեզ ասացին, որ իրենք ևս դիտել են այդ երևույթը…»:dsc-0000327__c5ek1ps

ԲԵԼ ԴԵ ԺՈՒՐ

14 Նյմ

Ճիշտ այնպես, ինչպես փոքր երեխային կամ շնիկին, տղամարդուն ևս հեշտ է երես տալ: Երբեք մի կերակրիր նրան սեղանից, երբեք թույլ մի տուր նրան խախտել կարգը և, ինչն ամենակարևորն է, երբեք նրան թույլ մի տուր քեզ ընկալել որպես ինքնին ենթադրելի մի բան: Ոչ մի տղամարդ չի կարող անդրդվելի մնալ այն կնոջ առաջ, ով տիրապետում է բավարար չափով ներքին ուժի, որպեսզի հեռանա նրանից և պահանջի հարաբերություններ սեփական պայմաններով: Բռնիր ամուր, բաց թող հեշտ:190

ՁԿՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼ ԷՐ ՊԵՏՔ

14 Նյմ

Մի զվարճալի պատմություն կա` կապված 1970-ականներին Սևանում ձկան որսը վերահսկելու միջոցառումների հետ: Ասում են, որ ձկնային տնտեսության վարչության ջանասեր աշխատակիցներից մեկը, ով մտահոգվել էր ձկնորսների անկանոն աշխատանքայի օրվա հանգամանքով, որոշում է դա կանոնակարգել և մինիստրին մի հրամանի նախագիծ է ներկայացնում, ուր ասված էր, թե Սևանում անհրաժեշտ է անցնել 8-ժամյա աշխատանքային օրվա: Մինիստրը հումորով մարդ է լինում: Նախագծի ներքևի հատվածում մակագրում է. «Սույն հրամանը հայտնել ի գիտություն ձկներին»:6568c78487a3

%d bloggers like this: