Պահոց | 8:34 ե.

ՄՈՒՀԱՄՄԱՐ ՔԱԴԴԱՖԻ

7 Նյմ

Մարդկանց նպատակը երջանկությունն է: Երջանկությունը խոստում է կամ կորուսյալ դրախտ: Դեպի այն տանող ուղին ազատությունն է: Նա, ով ինչ-որ բանի կարիք ունի` անազատ է, իր պահանջմունքների ստրուկը: Նա, ով կարիք ունի, չի կարող լինել երջանիկ, քանի որ ազատ չէ: Ազատության համար պետք է պայքարել մշտապես, որպեսզի կարողանաս այն պահպանել: Եվ հենց դրանում է ամփոփված աշխատանքի բերկրանքը:??????

ՐԱՖՖԻ

7 Նյմ

Ամեն մի հայ առանձին վերցրած` առյուծ է, ինչպես և խելքով ու դատողությամբ` հսկա: Բայց ընկերական ոգու բացակայությունը խմբովին գործելիս ջլատում է նրա ուժերը: Ձգեցեք մենակ հային վտանգների փոթորկի մեջ, նա արժանավորապես կպաշտպանի յուր գլուխը: Բայց խմբեցեք մի քանի հայեր միասին, և նրանք պաշտպանվելու կամ հարձակվելու փոխարեն կսկսեն խորհել, մտածել, հակաճառել և, վերջապես, թշնամուն թողած` միմյանց միսը ուտել: Այո, անհատականությունը հայի գլխավոր թշնամին է, և նա տարածված է մեր բոլոր դասակարգերի ու բոլոր գործերի մեջ: Արդյոք մեր ազգի մտավոր առաջնորդները կկարողանա՞ն մի փոքր հիմարացնել անհատ հային և խելոքացնել ընկերային հային: Եթե այդ եղավ` մենք կարող ենք ապագա ունենալ, եթե ոչ` մենք կորած ենք, կամ կապրենք այնպիսի ամոթալի կյանքով, ինչպես ապրել ենք մինչև այսօր:a3382

%d bloggers like this: