Պահոց | 4:22 ե.

Մի լուսանկարի մասին

1 Նյմ

Դրաստամատ Կանայանը (Դրոն) լուսանկարվել է իր ընկերոջ` Մարտիրոս Չարխչյանի հետ: Նրանք միասին 1907 թ. հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում սպանեցին հայկական ջարդերի հրահրիչ, Թիֆլիսի գեներալ-նահանգապետ Մաքսուդ Ալիխանով-Ավարսկուն:դրո մարտիրոս Չարխչյան

ՖՐԱՆՍՈՒԱ ԼԵԼՈՐ

1 Նյմ

Իմ գործընկերներից մեկն ապացուցեց, որ երեք տարբերությունների հանրագումարը` նրա միջև, ինչ մարդն ունի և նրա միջև, ինչը նա կցանկանար ունենալ, նրա միջև, ինչը նա ունի այսօր և նրա, ինչ ունեցել է անցյալում ու նրա միջև, ինչ ունեն նա և մյուսները,- ահա ուրեմն, այս տարբերությունների հանրագումարի միջին մեծությունն էլ սերտորեն կապվում է երջանկության հետ: Որքան դա փոքր է, այնքան մարդը երջանիկ է:Fransoa-Lelor-000001851170

ՋՈՆ ՔԻՏՍ

1 Նյմ

Երևակայելի ձախորդությունները ինձ միշտ ավելի սրտնեղություն են պատճառում, քան իրականները: Եվ դա հեշտ է բացատրել: Մեր երևակայած դժբախտությունները հարուցվում են մեր կրքերից և սնվում են ուժգին հույզերով: Իսկ իրական անհաջողությունները գալիս են ինքնիրեն, և նրանց դիմակայում են մեր ամենավերացական ֆանտազիաները: Իրական ձախորդությունները փոխարինում են կրքերին: Միչդեռ երևակայածները մարդուն դարձնում են տառապյալ, դրանք կարծես մեխերով գամում են նրան խաչին: Իրականն, ընդհակառակը, մղում է գործողության:BYAMCX_2175187b

%d bloggers like this: