Պահոց | 8:50 ա.

ՀԱՅԵՐԻ ԾԱՄՈՆԸ, ՈՐ ՆԱԵՎ ԲՈՒԺՈՒՄ ԷՐ

22 Նյմ

ARMENIA-Kond-Gam-03Խորհրդային Միությունում ծամոնի արտադրության առաջին հոսքագիծը շարք մտավ Հայաստանում` Երևանի հրուշակեղենի ֆաբրիկայում, 1977 թվականին: Ավելի ուշ հայերը որոշեցին էլ ավելի առաջ անցնել ու արտադրել բուժիչ ծամոններ: Սննդի արդյունաբերության մասնագետների և բժիշկների համատեղ աշխատանքը տվեց իր արդյունքը: Նորելուկը կոչվում էր «Գամիբազին» և նախատեսված էր դառնալ թե ծանոն, թե հականիկոտինային դեղամիջոց: Նրանք, ովքեր գնում էին այդ ծամոնը, թղթի դարձերեսին կարող էին տեսնել այսպիսի գրություն. «Արդյունքների և ձեր ցանկությունների մասին խնդրում ենք հայտնել Հայկական ՍՍՀ սննդի արդյունաբերության մինիստրությանը»:
Եթե վստահենք այդ տարիների արձագանքներին, ապա հայկական ծամոնի բուժիչ ներգործությունը բավականին արդյունավետ է եղել, և հարյուրավոր մարդիկ իսկապես հրաժարվել են ծխելու սովորությունից:

Հ. Չարխչյան26333_300

ՎԱՇԻՆԳՏՈՆ ԻՐՎԻՆԳ

22 Նյմ

Խոստովանում եմ, ինձ հայտնի չէ, թե հատկապես ինչ կերպ են պաշարում և ի վերջո ինչպես են նվաճում կնոջ սիրտը: Այն ինձ համար միշտ գաղտնիք է մնացել և անկեղծ հիացմունքի առարկա: Երբեմն այդ սիրտն ունենում է խոցելի տեղ, այլ կերպ ասած`մուտքի դուռ այն դեպքում, երբ մեկ ուրիշ սիրտ հազարավոր ուղիներ են տանում, այնպես որ դրան տիրել կարելի է հազար եղանակով: Առաջինի նկատմամբ հաղթանակը ճարպկության և հնարամտության մեծագույն հաղթությունն է, բայց ռազմավարական տաղանդի բարձրագույն ապացույցը երկրորդի նկատմամբ իշխանության պահպանումն է, քանզի այստեղ տղամարդուց պահանջվում է ամրոցի համար մարտնչել բոլոր դարպասների և յուրաքանչյուր հրակնատի համար: Մարդը, ով նվաճել է հազարավոր սովորական սրտեր, հայտնի փառք է ձեռք բերում այդ քաջագործության շնորհիվ, բայց նա, ով կարողանում է պահպանել անվերապահ իշխանություն կոկետուհու սրտի նկատմամբ, նա է իրապես ճշմարիտ հերոսը:137694

%d bloggers like this: