Պահոց | 4:56 ե.

ԱՆՏՈՆ ՉԵԽՈՎ

12 Հկտ

Ես քայլում եմ աստիճանով, որը կոչվում է առաջընթաց, քաղաքակրթություն, մշակույթ, գնում ու գնում եմ` որոշակի չիմանալով, թե ուր եմ գնում, բայց, ճշմարիտ եմ ասում, հենց միայն այդ հրաշալի աստիճանի համար արժե ապրել: Իսկ դուք գիտե՞ք, թե հանուն ինչի եք ապրում,- հանուն նրա, որ ոմանք չհարստահարեն մյուսներին, որպեսզի նկարիչը և նա, ով նրա համար ներկն է շաղախում, ճաշեն միանման…

Հարցը` լավություն անել, թե վատություն, յուրաքանչյուրը վճռում է ինքն իր համար` չսպասելով, թե երբ մարդկությունը կմոտենա այդ հարցի լուծմանը զարգացման աստիճանական ճանապարհով: Ընդ որում, աստիճանականությունը փայտ է` երկու ծայրով: Մարդասիրական գաղափարների աստիճանական զարգացման գործընթացի կողքին նկատվում է նաև այլ կարգի գաղափարների աստիճանական աճը…chehov

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

12 Հկտ

Չկա որևէ հնարավորություն ստուգելու, թե որ որոշումն է ամենաճիշտը, քանզի գոյություն չունի ոչ մի համեմատություն: Մենք կապրենք միանգամից, առաջին անգամ ու առանց նախապատրաստության: Այնպես, ինչպես ներկայացման մեջ դերասանն իր դերը կխաղար առանց փորձերի: Սակայն ի՞նչ արժե կյանքը, եթե նրա առաջին իսկ փորձը հենց կյանքն է, որ կա: Ահա թե ինչու կյանքը միշտ նման է ուրվանկարի: Բայց և «ուրվանկարն» էլ ճիշտ բառը չէ, քանի որ ուրվանկարը միշտ ինչ-որ բանի ստվերագիծն է, այս կամ այն կտավի նախապատրաստությունն է` այն դեպքում, երբ ուրվանկարը, որ հանդիսանում է մեր կյանքը, ոչ մեկի ուրվանկարն է, գծանկարն է այդպես էլ չիրագործված կտավի:post-2-0-20768300-1355149552