Պահոց | 9:56 ե.

ԼԱՐՍ ՍԱԱԲԻ ՔՐԻՍՏԵՆՍԵՆ

5 Հկտ

Մենք մեկս մյուսի մասին գիտենք միայն այն, ինչը տեսնում ենք: Իսկ տեսանելիությունը խաբուսիկ է, մենք խոշորացույցը խցկում ենք ծառի փոքրիկ ոստի մեջ ու չենք նկատում շրջապատի անտառը, մենք բաժան-բաժան ենք, յուրաքանչյուրն` իր համար, իսկ իբրև դիտորդներ` անօգնական, մեր համբերությունը չի բավականացնում, ուրիշների մասին քիչ  բան գիտենք, մեր մասին` դրանից էլ պակաս:

Կարևորն այն չէ, թե ինչ ես տեսնում, այլ այն, թե ինչ ես մտածում, երբ տեսնում ես:978x

ԿԱՄԻԼՈ ԽՈՍԵ ՍԵԼԱ

5 Հկտ

Կյանքում ամեն ինչ այնպես չէ, ինչպես մեզ ներկայանում է առաջին հայացքից: Այդ պատճառով էլ, երբ մենք ինչ-որ բանի շատ ենք մոտենում, սկսում ենք աշխատել ինչ-որ բանի վրա, այն մեր առաջ բացահայտվում է այնպիսի զարմանալի և նույնիսկ միանգամայն անհայտ կողմերով, որ մեր սկզբնական պատկերացումներից հետք անգամ չի մնում: Այդպես լինում է մարդկանց դեմքերի հետ, որոնք մենք նախապես երևակայում ենք, քաղաքների հետ, որտեղ մեկնում ենք: Մեր գլխում ստեղծելով նրանց մասին այս կամ այն ըմբռնումը, մենք վայրկենապես դա մոռանում ենք, հենց որ նայում ենք բնօրինակին:

Մենք ապրում ենք, որպեսզի օգնենք մեկս մյուսին, սակայն այդ բանը չենք անում, քանի որ չենք ցանկանում: Այդպիսին է կյանքը:31

%d bloggers like this: