Պահոց | 4:42 ե.

ՖՐԵԴԵՐԻԿ ԲԵԳԲԵԴԵՐ

2 Հկտ

Սերն առաջվա պես ամենավտանգավոր թմրանյութն է: Դու ինձ կյանք վերադարձրեցիր, ես նորից զգացի զգացմունքների համը: Ուր էլ գնայի, ես չէի տեսնում այլ բան քո պաղ շուրթերից բացի, և մտացրիվ նայում էի հեռուն, երբ դու իմ կողքին չէիր: Անմեղության խղճուկ մնացորդներից իմ այտերը շիկնում էին: Սկսած այդ րոպեից մինչ մահ, ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն իմ ներկայությամբ կարտասանի քո անունը, իմ հայացքը հավանաբար կմշուշվի: Շրջապատող մարդիկ կասեն. «Նա չափն անցել է, նա իրենց կորցրել է», բայց ինձ ի՞նչ, ես արդեն հեռվում կլինեմ, քո գրկի մեջ կթաղվեմ Լոս Անջելեսում կամ կխճճվեմ աղեհամ մազերիդ մեջ Պորտո-Էրկոլեում, կսեղմվեմ քո արևոտ կրծքին Ստամբուլում, Մոսկվայում ու Ամստերդամում, փոխադարձ սիրո դրախտի մեջ, այդ անիրագործելի երազանքում, որ մի անգամ դու ինձ թույլ տվեցիր…

«Ռոմանտիկ եսասերը» գրքից92701492_s_trast12

ԷԴՈԳԱՎԱ ՌԱՄՊՈ

2 Հկտ

Մենք սովորել ենք ամեն ինչին նայել կողքից, այդ թվում` նաև ինքներս մեզ, և մարդը, որքան էլ նա լավ պատկերացում ունենա սեփական կերպարանքի մասին, երբեք չի մտահոգվում, թե ինքն ինչպիսի տեսք ունի վերևից: Բայց հենց դա էլ նրա վրիպումն է: Վերևից մարդը դիտվում է իր բնական, անպաճույճ տեսքով և ներկայանում է իբրև բավականին անշուք երևույթ:images

%d bloggers like this: