Պահոց | 10:17 ե.

ՄԵԾՈՒԹՅԱՆ ԱԹՈՌ

9 Հկտ

Ես գիտեմ կյանքում աթոռ մեծության,

Խաչեր ու աստղեր շարեշար վերան…

Ով այդ աթոռին հասնել ուզենա,

Երկու հատկություն պետք է ունենա-

Մեծի առաջև խոնարհվիլ, դողալ…

Մեծի հետևից կամացուկ սողալ…

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ140912100250495_44d9df4a

ԷՆԴՐՅՈՒ ՍՈԼՈՄՈՆ

9 Հկտ

Իմ տունը լի է գրքերով, որոնք ես չեմ կարող կարդալ, երաժշտական ձայնագրություններով, որոնք ես չեմ կարող լսել, և լուսանկարներով, որոնց չեմ կարող նայել, քանի որ դրանք հարուցում են չափազանց ուժգին զուգորդումներ անցյալի հետ: Քոլեջի ընկերների հետ հանդիպելիս ես ջանում եմ հնարավորինս քիչ խոսել ուսման տարիների մասին, քանի որ ես այնտեղ երջանիկ էի (պարտադիր չէ` ավելի երջանիկ, քան հիմա, բայց ուրիշ երջանկությամբ, հստակ ու հատկապես հոգու այդ տրամադրությանը բնորոշ, այնպիսին, որն էլ երբեք ետ չի գա): Այն օրերի պատանեկան փայլը խժռում է ինձ: Ես մշտապես գլխով խփվում եմ եղած ուրախությունների պատին, իսկ եղած ուրախությունների հետ ինձ ավելի դժվար է հաշտվել, քան եղած տխրությունների:

«Միջօրեի հրեշը» գրքից1010

ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ

9 Հկտ

Մարդկությունը ստեղծված է հավերժության համար, բայց առանձին վերցված յուրաքանչյուր մարդ հավերժական չէ: Նրանից հետո կլինեն նոր դժբախտություններ, բայց նրան անհանգստացնում են ընթացիկ աղետները: Եվ, կարծում եմ, ինձ և ինձ նմանների համար ցանկացած հավատի էությունը, յուրաքանչյուր կրոնի էությունն այն է, որ մարդու կյանքը կարող է դառնալ և կդառնա ավելի լավը, որ մարդկության մեծագույն թշնամիներին այն տեսքով, որով նրանք գոյություն ունեն այժմ, այդ տեսքով, որով նրանք գոյություն ունեն ամենուր` վախին, ատելությանը, թշվառությանը, կարելի է հաղթահարել ու ոչնչացնել: Սակայն նրանց հաղթել ու ոչնչացնել կարելի է միայն այն դեպքում, եթե կատարելապես վերակառուցվի ժամանակակից հասարակությունը: Իսկ ճակատագրին խոնարհ հնազանդությամբ դրանց չես հաղթի:1351897262494201211021030055338.550x309x50

%d bloggers like this: