Պահոց | 4:52 ե.

ՆԱԽ ՁԱՅՆԴ ՓՈԽԻՐ

1 Հկտ

Աղավնին պուրակում մի բու է տեսնում և ասում է.

— Այդ որտեղի՞ց ես գալիս, բու:

Բուն պատասխանում է.

— Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ դեպի արևմուտք:

Այսպես պատասխանելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու քահ-քահ ծիծաղել:

Աղավնին նորից է հարցնում.

— Ինչու՞ ես թողել հայրենի տունդ և թռչում ես օտար երկրներ:

— Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, ասում են, որ զզվելի ձայն ունեմ ես:

Եվ բուն ճչում է նորից:

— Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:

— Ինչպե՞ս թե իզուր,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Էլ ինչու՞ ես պետք է մնամ այնտեղ:

— Ախ, բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, այն ժամանակ մինչև վերջ ապրիր քո սեփական տան մեջ:

 

Չինական առակ1411705738_001-ellf.ru

ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

1 Հկտ

Ինչ հաջող են հեգնում մեր գյուղացիները։ Եվ այնպես նուրբ, որ հավատալդ չի գալիս, թե ձեռք են առնում քեզ։
Լոռու ձմեռանոցներից մեկի մոտ փափախը գլխին, մազոտ դեմքով մի ծերունու հանդիպեցինք։
— Բարի աջողում, որսի եք գնո՞ւմ,- հարցրեց նա մեր հրացաններին նայելով։
— Հա՛։ կխտարի ենք գնում,- հաստատեց ընկերս։
— Բա սելը որդի՞ բերեմ,- լուրջ դեմքով և գործնական հարցրեց ծերունին։
— Հարկավոր չի, բիձա, նեղություն մի քաշի,- զգացված պատասխանեցի ես ու հետն էլ մտածում եմ. «Տես ինչ ջիգյարով մարդիկ են, է, մեր լոռեցիները»։
Ծերունին զարմացած վեր քաշեց թավ հոնքերը ու անկեղծ կարեկցությամբ հարցրեց.
— Բա առանց սելի ո՞նց կլի… Բա էնքանը ո՞նց եք բերելու…
Երեկոյան դեմ, երբ լեռներից իջնում էինք հոգնած ու դատարկաձեռն, այն ժամանակ միայն հասկացա, որ լոռեցին ձեռք է առել մեզ։
«Բա սելը որդի՞ բերեմ… Բա առանց սելի ո՞նց կլի…»:

 ՎԱԽԹԱՆԳ ԱՆԱՆՅԱՆ 

անան

%d bloggers like this: