Պահոց | 11:23 ե.

ԱՆԱԻՍ ՆԻՆ

28 Հկտ

Ես մեղադրում եմ հեքիաթների հեղինակներին: Ոչ ծարավին, ոչ դաժանությանը, ոչ ծնողներին, որովհետև ոչ թե նրանք, այլ հեքիաթներն ինձ խոստացան, որ երազը ձյունակույտերի մեջ չի հանգեցնի թոքերի բորբոքման, որ հացը երբեք չի չորանում, որ ծառերի ծաղիկները բացվում են ցանկացած ժամանակ, որ դևերին կարելի է հաղթել համարձակությամբ, որ եթե ինչ-որ բան շատ ցանկանաս` ցանկությունդ անմիջապես կկատարվի: Անվեհեր ցանկությունն, ասում են հեքիաթները, ջանքերից ավելի ուժեղ է: Ալլադինի լամպի ծուխը դարձավ իմ առաջին ծխածածկույթը, իսկ կեղծիքը, որ հեղվում է հեքիաթներից, իմ առաջին հանցանքը…skazki

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ

28 Հկտ

Կա բան մը ավելի ճակատագրական, ավելի աններող, կա բան մը ահեղ, անդիմադրելի, որ իր անունը կոռնա բոլոր քարուղիներեն. նահանջն է ան: Նահանջը, նահանջը հայերուն: Կռիվը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նույնիսկ օգտակար. անոնցմե ազգ մը դուրս կուգա պարտված կամ հաղթական, սակայն երկու պարագային ալ դուրս կուգա: Բայց նահանջը հոգիներու, գլխի պտույտ տվող զառիթափին վրա, սա նահանջը կջնջե, կանհետացնե ամեն բան…012005i

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

28 Հկտ

Խայամ, հարբած ես թե անուշ գինուց, — երջանիկ եղիր,
Եթե հարբած ես սիրունի սիրուց,- երջանիկ եղիր:
Ամեն բանի վերջն` անէությունն է այս փուչ աշխարհում,
Կարծիր, թե… չկաս, բայց քանի որ կաս` երջանիկ եղիր:Om Ha 01- 500

%d bloggers like this: