Պահոց | 5:47 ե.

ԱԲԳԱՐ ՕՐԲԵԼՈՒ ՆԱՄԱԿԸ ՈՐԴՈՒՆ

30 Հլս

Ռուբենիկ ջան.
Ճշմարտությունը, որը դու փնտրում ես, նյութական չէ, որը կարելի լինի բռնել, շոշոփել: Ճշմարտությունն ինքն իրեն կծնվի քո գլխում միայն այն դեպքում, եթե երկար ժամանակ հանգիստ պրպտես, աշխատես, ուսումնասիրես հիմնավորապես այն առարկաները, որոնք դասավանդում են: Եվ չես վազվզի այս ու այն կողմ՝ դիմելով սրան նրան, և ճշմարտությունից սարքել մի բան, որը չես կարող բռնել ձեռքերով, արդյունքում տարիներ կկորցնես կիսացնոր խելագարի պես: Ուստի, նախ և առաջ անցիր գործի և պատրաստվիր քննության այն առարկաներից, որոնք անհրաժեշտ են հանձնել` երրորդ կուրս փոխադրվելու համար և նրանց տված ծրագրով… Գործիդ եղիր, զբաղվիր որոշակի գործով, եղիր ամուր և հաստատ` նպատակներիդ հասնելու համար: Առավել ևս, դու ունես բավական ժամանակ, որպեսզի հանգիստ, հիմնավորապես պատրաստվես քննություններին: Ազատ ժամանակդ կարող ես ուսումնասիրել նշանակալից դասական աշխատությունները: Անհրաժեշտ է միայն, որ գլուխդ չկորցնես, ուշադիր լինես քո գործում, դես ու դեն չընկնես, չցրվես, չշեղվես ճանապարհիցդ: Անիմաստ մի կորցրու ժամանակդ թերթեր կարդալով, ժողովներ այցելելով, դատարկ խոսակցություններով, ընկերների հետևից ընկնելով: Ընկերների խոսքով դես ու դեն ընկնելով`մարդս ո՛չ կզարգանա, ո՛չ գիտելիք ձեռք կբերի, ո՛չ մարդ կդառնա և ո՛չ էլ ամուր ոտքի կկանգնի: Այս բոլորը լավ է, եթե չափ ու սահմանն իմանաս: Նախ և առաջ մարդ պետք է զբաղվի վստահելի, լուրջ գործով, և ուշադրությունն ու մտքերը կենտրոնացնի իր գործի վրա: Քո ամբողջ ժամանակը պետք է լինի կանոնավորված ,որ չկորցնես ոչ մի րոպե, աշխատես արդյունավետ, այսպիսով կատարես քո սրբազան պարտքը: Եվ դրանից հետո միայն կարելի է հանգստանալ, հանդիպել ընկերներին, բարեկամներին, զրուցել և ժամանակ անցկացնել, կարդալ թերթեր և ստանալ այլ հաճույքներ: Դրա հետ մեկտեղ քո յուրաքանչյուր քայլ պետք է թելադրված լինի պարտքի զգացումով, պարտքի զգացում քո առջև, ինչպես նաև քո մոտիկների, շրջապատող հասարակության և ընկերների: Այլ կերպ չի կարելի մարդ դառնալ և լինել օգտակար քեզ և հասարակությանը: Կարծում եմ, այսքանը բավական է, որ դու հասկանաս և մտածես մնացածի մասին ու չշեղվես ճանապարհից, չկորցնես քեզ…
Քո հայր Ա. Օրբելի:
Թիֆլիս, 26 հոկտեմբերի, 1899թ.:573-1-ru-c8542020c15c3462f151daf6c0831a9d

ԷԴՎԱՐԴ ՄՈՐԳԱՆ ՖՈՐՍԹԵՐ

30 Հլս

Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ է իրականությունը: Ինչպե՞ս պիտի իմանամ, թե ինչ բան է սերը: Գիտեմ միայն, որ այն հուզմունք է, իսկ ես հենց դրանից էլ վախենում եմ: Մի սիրիր ինձ, ով էլ դու լինես: Ի վերջո, սա իմ կյանքն է, և ոչ ոք իրավունք չունի ներխուժել այնտեղ: Փոքրիկ նինջից հետո գալիս է փոքրիկ ցավը:e-m-forster

ԱԲԲԱ ՊՐԵՎՈ

30 Հլս

Շատ քիչ մարդիկ գիտեն խորը հոգեկան ցնցումների ուժը: Մարդկանց մեծամասնությունը զգայուն է սոսկ հինգ-վեց կրքերի հանդեպ, որոնցում խաչվում են նրանց կյանքի բոլոր ձախորդությունները: Խլեք նրանցից սերն ու ատելությունը, խնդությունն ու թախիծը, հույսն ու սարսափը, և ուրիշ ոչ մի զգացում նրանց չի մնա: Սակայն առավել բարձր կերտվածքի տեր մարդիկ կարող են հուզվել հազարավոր տարատեսակ տոնայնություններով, ասես նրանք օժտված լինեն հինգից ավելի զգայարաններով և ընդունակ են միախառնել միտքն ու ապրումը՝ հատելով բնության սովորական սահանները:55_Antoine-Francois-Prevost

%d bloggers like this: