Պահոց | 7:47 ե.

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

15 Հլս

Եթե ես պարզապես հասկանայի, որ կյանքն իմաստ չունի, ես կարող էի հանգիստ դա ընկալել, իմանալ, որ դա իմ ճակատագիրն է: Բայց ես չեմ կարող խաղաղվել դրանից: Եթե ես լինեի մի մարդ, ով ապրում է անտառում և գիտի, որ այնտեղից ելք չկա, ես կարող էի ապրել: Բայց ես իբրև մեկը, ով մոլորվել է անտառում ու սարսափն է պաշարել այն պատճառով, որ մոլորված է, ես դեգերում եմ՝ ցանկանալով դուրս գալ ճանապարհ ու գիտեմ, որ ամեն մի քայլի հետ էլ ավելի եմ խճճվում և չեմ կարող հետքերը չկորցնել:18232154

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

15 Հլս

Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների, թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է:fairburn-1

ՍԻՄՈՆԱ ԴԸ ԲՈՎՈՒԱՐ

15 Հլս

Այն օրը, երբ կինը կկարողանա սիրել իր ուժի, այլ ոչ թե իր թուլության շնորհիվ, երբ նա կսիրի ոչ նրա համար, որպեսզի փախչի ինքն իրենից, այլ նրա համար, որ գտնի իրեն, ոչ նրա համար, որ զրկի, այլ որ հաստատի իրեն, հենց այդ օրը սերը նրա համար կդառնա ոչ թե մահացու վտանգ, այլ կյանքի ակունք:

?????????????????????????????????????????????????????????

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

15 Հլս

Սիրելն ու ատելը հեշտ է: Շնչելու պես հեշտ: Հետո՞ ինչ: Դրա իմաստը ո՞րն է: Ես քեզ սիրում եմ կամ ատում եմ քեզ, դու էլ ինձ ես սիրում կամ ատում, մենք սիրում ենք սպանվածներին ու ատում դահիճներին… հետո՞ ինչ: Ախր ո՞վ է նրանց սպանել՝ դատախա՞զը, դատավո՞րը, թե՞ կնիք դնող կատարածուն, իսկ գուցե պահակախու՞մբը, կամ վաշտի պե՞տը, որ գոռում էր. «Հանրապետության պաշտպաններ, հանուն ժողովրդի», թե՞ այդ պաշտպաններն իրենք, որ «Հանուն ժողովրդի» բացականչելով հենց այդ ժողովրդից մեկնումեկին սպանում էին: Հանուն ո՞ր ժողովրդի: Չլինի՞ թե երկու ժողովուրդ կա: Չէ, ժողովուրդը մեկն է, միակը… Այնպես որ, սիրելն ու ատելը դժվար բան չեն, և իմ սիրտը արդեն խառնում է այդ ամենից:
«Կոտորածն մանկանց» պիեսից47

%d bloggers like this: