Պահոց | Հուլիսի, 2015

ՀԵՐԲՅՈՐԳ ՎԱՍՄՈՒ

19 Հլս

Հայրս հաճախ էր ասում, որ ժամանակը խաբկանք է: Հորինվածք է նրանց համար, ովքեր հավատում են սկզբին ու վերջին: Երբեմն նա սուրում է նետի պես, որովհետև դու երջանիկ ես ու չես կարող հետևել նրան: Երբեմն նա ելնում է քո դեմ՝ անցնելով նրա կողմը, ումից դու կուզեիր խուսափել: Հատկապես այդ ժամանակ դու երազում ես, որ ամեն տհաճ բան վերջանա հեշտ ու արագ, ինչպես մատների զարկը: Բայց այդ դեպքում պետք է գոնե կարողանալ մատնազարկ տալ:23807ae87779518076c473eab97

ՀԵԿՏՈՐ ՄԱԼՈ

17 Հլս

Երբ դու քեզ լավ ես զգում, գնում ես քո ճանապարհով՝ չմտածելով նրանց մասին, ովքեր քայլում են քո կողքով: Բայց երբ քեզ համար վատ է, երբ բախտդ չի բերում, երբ դու ծեր ես ու չունես ապագա, այդ ժամանակ պահանջ ես զգում հենվել նրանց վրա, ովքեր քեզ մոտիկ են, և երջանիկ ես զգում, որ դու մենակ չես:44-promenade-a-fontenay_image034-zoom

ԱՅՎԻ ԲԼԵՔՎԱՅԹ

17 Հլս

Մարդիկ իրար ասում են «մենք պիտի բաժանվենք» ոչ այն պատճառով, որ նրանք դավաճանել են, ուրիշին են գտել, այլ պարզապես նրանք հասուն մարդկանց պես գիտակցել են, որ իրենց հարաբերությունները փակուղի են մտել, որտեղից ելք չկա: Դու կարող ես սիրել մարդուն մինչև կյանքի վերջ, բայց երբեք չես կարող լինել նրա հետ, քանի որ սիրուց զատ կան ուրիշ այնքան հանգամանքներ, պայմանականություններ, բարդություններ: Ժամանակին մի իմաստուն ինձ ասաց. «Մի անգամ արդեն բաժանված զույգի համար չկա համատեղ ապագա»:CwmVNnfObhQ

ՄԱՑՈՒՈ ՄՈՆՐՈ

16 Հլս

Ոչ մեկի մտքով չի անցնի լավ լուրը հայտնել գիշերը: Նման դեպքերում սպասում են մինչև առավոտ: Այլ բան են վատ լուրերը: Դրանք հետաձգում չեն հանդուրժում: Զարմանալի է կառուցված աշխարհը: Լավը երբեք չի աճապարում, փոխարենը վատի հարցում այնպիսի շտապողականություն է:tIgDa0TEey8

ՁՄՌԱՆ ՄԻ ԳԻՇԵՐ

16 Հլս

Պատմեմ Վարդգես Պետրոսյանի մասին:
1992 թվականի հունվարն էր: Ծանր տարի, ծանր ձմեռ: Մի օր Արարատի գործկոմի նախագահը զանգեց խմբագրություն, խնդրեց անցնել իր մոտ: Գնացի: Նրա աշխատասենյակում՝ գրասեղանի մոտ նստած էր Վարդգես Պետրոսյանը: Նախագահն ասաց, որ գրողը եկել է՝ Զանգակատուն մեկնելու համար, որտեղ պիտի նշվեր Պարույր Սևակի ծննդյան օրը: Անհրաժեշտ էր նրան մի մեքենայով գյուղ հասցնել ու ետ բերել:
Անկեղծ ասած, մի փոքր շփոթվեցի: Այդ պահի համար գրեթե խելահեղության հավասարազոր բան էր մենակ Երևանից գալն ու Սովետաշեն գնալը՝ գրական երեկույթի մասնակցելու համար: Մյուս կողմից էլ՝ մտածում էի, թե Սևակի գյուղը, որ այդ օրերին նույնպես հրակոծությունների թիրախ էր, հազիվ թե պատրաստ լիներ տարելից նշելու կամ հյուրեր ընդունելու: Բայց դեպքն առարկելի չէր, համաձայնեցի:
Մեր ունեցած մեքենան կիսաքանդ մի «Ռաֆ» էր: Դրանով էլ ճամփա ընկանք: Դրսում ձյունն անդադար տեղում էր: Սրահում սաստիկ ցուրտ էր: Ճանապարհի մի հատվածը, որ անցնում էր անմիջապես սահմանի երկայնքով, թշնամու նշանառության տակ էր, և այդպես՝ տագնապով, դողով, խոսքուզրույցով գնում էինք:
Տեղ հասանք, երբ արդեն մութ էր: Գյուղի փողոցներն ամայի էին: Խավարի մեջ ոչ մի շունչ չկար: Գնացինք դեպի ակումբի շենքը: Ներս մտանք, բացեցինք դահլիճի դուռն ու անշարժացանք շեմքին: Ամբողջ գյուղը՝ մեծից փոքր, այնտեղ էր: Լույսերը վառվում էին, անկյունում դրված վառարանն ուրախ ճարճատում էր, բեմին Սևակի հսկա դիմանկարն էր ու մինչև առաստաղ լցված սպասում կար: Պետրոսյանին տեսնելուն պես հավաքվածները ոտքի կանգնեցին, ծափերով ողջունեցին նրան և անմիջապես բեմ առաջնորդեցին:
Ու խոսեց Վարդգես Պետրոսյանը: Երբեք չեմ կարողանա գոնե մոտավոր վերարտադրել նրա արտասանած մտքերը: Բայց դա փայլուն խոսք էր, անկեղծ ու լուսավոր պոռթկում: Վերարկուով փաթաթված նրա փոքրիկ մարմինի մեջ թպրտում էր երկրի անհանգիստ ջիղը, ձայնի հնչերանգը պոետիկ մարտակոչ էր, շարժումների մեջ զորություն կա, որ պատրաստ էր տալ ընկճվածներին, բայց և գիտակցումը կար, որ ուժը միայն բառերի մեջ լինել չի կարող…
Խոսում էր նա, իսկ մենք բոլորս մի հրաշալի խաբկանքի մեջ էինք հայտնվել: Չկար ոչ պատերազմ, ոչ ձմեռ, ոչ տագնապ, ոչ հուսալքություն: Կար մի փոքրիկ, վառարանի պես շիկացած աշխարհ՝ լի բանաստեղծությամբ, հույզերի գերագույն թռիչքներով, մեծ արվեստի առաջ խոնարհումով, և այդ աշխարհն անհնար էր նվաճել:
Այդպես էլ նա մնաց իմ հիշողության մեջ:

Հովիկ Չարխչյան

?????????????????????????????????????????????????????????

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

15 Հլս

Եթե ես պարզապես հասկանայի, որ կյանքն իմաստ չունի, ես կարող էի հանգիստ դա ընկալել, իմանալ, որ դա իմ ճակատագիրն է: Բայց ես չեմ կարող խաղաղվել դրանից: Եթե ես լինեի մի մարդ, ով ապրում է անտառում և գիտի, որ այնտեղից ելք չկա, ես կարող էի ապրել: Բայց ես իբրև մեկը, ով մոլորվել է անտառում ու սարսափն է պաշարել այն պատճառով, որ մոլորված է, ես դեգերում եմ՝ ցանկանալով դուրս գալ ճանապարհ ու գիտեմ, որ ամեն մի քայլի հետ էլ ավելի եմ խճճվում և չեմ կարող հետքերը չկորցնել:18232154

ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ

15 Հլս

Մի մարդ նպատակադրվում է նկարել աշխարհը: Տարիների ընթացքում տարածությունը բնակեցնում է նահանգների, թագավորությունների, լեռների, ծովախորշերի, նավերի, կղզիների, ձկների, բնակարանների, գործիքների, աստղերի, ձիերի և մարդկանց պատկերներով: Մեռնելուց քիչ առաջ նկատում է, որ այդ համբերատար գծերի լաբիրինթոսը իր իսկ դեմքի պատկերն է:fairburn-1

ՍԻՄՈՆԱ ԴԸ ԲՈՎՈՒԱՐ

15 Հլս

Այն օրը, երբ կինը կկարողանա սիրել իր ուժի, այլ ոչ թե իր թուլության շնորհիվ, երբ նա կսիրի ոչ նրա համար, որպեսզի փախչի ինքն իրենից, այլ նրա համար, որ գտնի իրեն, ոչ նրա համար, որ զրկի, այլ որ հաստատի իրեն, հենց այդ օրը սերը նրա համար կդառնա ոչ թե մահացու վտանգ, այլ կյանքի ակունք:

?????????????????????????????????????????????????????????

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

15 Հլս

Սիրելն ու ատելը հեշտ է: Շնչելու պես հեշտ: Հետո՞ ինչ: Դրա իմաստը ո՞րն է: Ես քեզ սիրում եմ կամ ատում եմ քեզ, դու էլ ինձ ես սիրում կամ ատում, մենք սիրում ենք սպանվածներին ու ատում դահիճներին… հետո՞ ինչ: Ախր ո՞վ է նրանց սպանել՝ դատախա՞զը, դատավո՞րը, թե՞ կնիք դնող կատարածուն, իսկ գուցե պահակախու՞մբը, կամ վաշտի պե՞տը, որ գոռում էր. «Հանրապետության պաշտպաններ, հանուն ժողովրդի», թե՞ այդ պաշտպաններն իրենք, որ «Հանուն ժողովրդի» բացականչելով հենց այդ ժողովրդից մեկնումեկին սպանում էին: Հանուն ո՞ր ժողովրդի: Չլինի՞ թե երկու ժողովուրդ կա: Չէ, ժողովուրդը մեկն է, միակը… Այնպես որ, սիրելն ու ատելը դժվար բան չեն, և իմ սիրտը արդեն խառնում է այդ ամենից:
«Կոտորածն մանկանց» պիեսից47

ԹՈՆԻ ՀԱՈՒԿՍ

14 Հլս

Թող ծաղիկները խոսեն ձեր փոխարեն, քանի որ զգացմունքները բառերով արտահայտելու տասը փորձերից ինը միայն բարդացնում են իրավիճակը: Չկա այնպիսի մեծ «ներիր», որ հավասար լինի բարի ու հին ծաղկեփնջին, և տղամարդկանց մեծամասնությունն այդ մասին գիտի:
Կյանքը հրաշք է, այլ ոչ թե խնդիր: Այն պետք է ապրել, այլ ոչ թե լուծել:

?????????????????????????????????????????????????????????

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԸԿՔՈԼ-ՍՄԻԹ

14 Հլս

Հույզերը թույլ են տալիս ինձ ուրիշների ապրումների մասնակիցը դառնալ: Եթե ես սիրում եմ մեկին, ապա գիտեմ, թե ինչ է նշանակում լինել այդ մյուս մարդը: Եթե ես խղճահարություն եմ զգում (ինչը շատ կարևոր զգացում է, այնպես չէ՞), դա ինձ օգնում է հասկանալ ուրիշների տառապանքը: Այսպիսով հույզերը մեզ օգնում են ավելի լավը լինել: Մեզ մոտ զարգանում է այսպես կոչված բարոյական երևակայությունը, այլ կերպ ասած՝ նրբազգացումը:alexandermccallsmith460

ՋԵՆԵԹ ՈՒԻՆԹԵՐՍՈՆ

12 Հլս

Ապագան կանխորոշվում է անցյալով: Ապագան հնարավոր է միայն այն պատճառով, որ կա անցյալը: Առանց անցյալի ու ապագայի ներկան կիսատ է: Ժամանակը միասնական է: Այն հավերժորեն մնում է ներկա և հենց այդ պատճառով էլ պատկանում է մեզ: Մոռացության մեջ չկա իմաստ, փոխարենը այն կա երազանքներում:Winterson_285974k

ԱՆՏՈՒԱՆ ԴԸ ՍԵՆՏ-ԷՔԶՅՈՒՊԵՐԻ

12 Հլս

Մեծերը շատ են սիրում թվեր: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր ընկեր ունես, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Նրանք երբեք չեն ասում. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա, ի՞նչ խաղեր է սիրում խաղալ, սիրու՞մ է թիթեռներ որսալ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է, քանի՞ եղբայր ունի, որքա՞ն է նա կշռում, որքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո էլ երևակայում են, թե ճանաչեցին մարդուն:041-800x420

ՆԱՑՈՒՈ ԿԻՐԻՆՈ

12 Հլս

Իհարկե, սեփական անհատականության գիտակցումը կնոջ համար կենսական անհրաժեշտության որակ է, ինչը գրավում է տղամարդկանց, ստիպում է սիրահարվել: Բայց մյուսների՝ այնպիսինների մոտ, ովքեր հետաքրքրված են միայն նրանով, որ գնեն կնոջ մարմինը, այդ որակը որևէ այլ զգացում չի հարուցում, քան ատելություն ու վրեժխնդրություն: Նրանց անհրաժեշտ է գեղեցիկ արտաքին, որը չի փչացել մի ինչ-որ ինքնաճանաչմամբ: Նրանց անհրաժեշտ է փիսիկ, այլ ոչ թե կատու:
«Aut» վեպիցNatsuo-Kirino

ԼԵՄՈՆԻ ՍՆԻԿԵՏ

12 Հլս

Ես դժվարանում եմ ասել, թե որն է այս պատմության բարոյախոսությունը: Որոշ պատմություններում դա շատ պարզ է: Օրինակ, «Երեք արջեր» հեքիաթի բարոյախոսությունն է. «Երբեք մի մտիր ուրիշի տուն»: «Սպիտակաձյունիկի» բարոյախոսությունը. «Երբեք խնձոր մի կեր»: Առաջին աշխարհամարտի բարոյախոսությունը՝ «Երբեք մի սպանիր էրցհերցոգ Ֆերդինանդին»:
«Հսկա պատուհան» գրքից

Paris september 26. File photo: american writer Daniel Handler attending book fair America. He is also screenplayer under the name Lemony Snicket. Photos by Ulf Andersen / Getty Images

ԴԱՆԻԵԼ ՈՒՈԼԵՍ

11 Հլս

Ճշմատությունը ձուկ է ջրում. փորձիր նրան որսալ մերկ ձեռքերով: Այդ պատճառով էլ մենք առանձնապես ջանք չենք գործադրում, այլ պարզապես զվարճանում ենք՝ դիտելով այն հիմարներին, ովքեր այդ բանն անելու փորձերով ընդամենը պղտորում են լճի ջուրը:daniel-wallace-neck-deep-in-the-new-testament

ՕԼԴՈՍ ՀԱՔՍԼԻ

10 Հլս

Իր բնական վիճակում երջանկությունը միշտ ողորմելի տեսք ունի դժբախտության երփներանգ պաճուճանքների կողքին: Եվ դա բնական է. կայունությունը նվազ կոլորիտային է, քան անկայունությունը: Իսկ բավարարվածությունը բացարձակապես զրկված է չար բախտի դեմ մարտնչելու ռոմանտիկայից: Այստեղ չկա գայթակղությունների դեմ արահայտիչ պայքարը, չկա կասկածների ու կրքերի սպանիչ փառապսակը: Երջանկությունը զուրկ է վիթխարի էֆեկտներից:aldous_huxley

ԲԱԿՈՒՆՑԻ ՆԱՄԱԿԸ ԲԱՆՏԻՑ

8 Հլս

«Ծա՜նր է, շա՜տ ծանր… Փաստը մնում է անշրջանցելի. ես մեկուսացված եմ։ Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշեր է, թե՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռան ետեւում։ Մտքերը հեռու են գնում, ի՞նչ է սպասվում հետո… Երբ ես հարցնում եմ, թե ի՞նչ է լինելու հետո՝ հուսահատվում եմ, գիտակցությունսմթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս… Միտքս միշտ տանջալիորեն շաղափում է ֆիզիկական ցավի աստիճանի հասնող միեւնույն խոհը. ի՞նչ է լինելու ինձ հետ։ Արդյո՞ք ինձ հնարավորություն կտրվի գործով, այսինքն՝ գրական աշխատանքով ապացուցել, որ ես գրականության թշնամի չեմ։ Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու և կարդալու հնարավորություն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք…»:բակունց

ԴԱՎԻԴ ՖՈՆԿԻՆՈՍ

8 Հլս

Բազմաթիվ ամուսնական զույգեր պաշտում են իրենց մասին ամեն կարգի պատմություններ պատմելը և կարծում են, թե իրենց հանդիպումը բացառիկ մի բան է եղել: Անթիվ-անհամար միությունների մոտ, որ առաջ են եկել լիակատար պարզունակության պայմաններում, միշտ էլ կգտնվի ինչ-որ մի գորովաշատ պահուստային մանրուք, որը մշտապես հիացմունք կառաջացնի:David-Foenkinos-obtient-le-prix-Renaudot-2014

ՍՅՈՒԶԵՆ ԶՈՆԹԱԳ

8 Հլս

Մեծամասամբ աղետները պատահում են ոչ մեզ հետ, և եթե դրանք բազմաթիվ են, մենք կորցնում ենք նրանց ճակատագրի համար ցավ ապրելու ընդունակությունը, ում աղետը բախվել է: Ներկա պահին մենք ողջ ու անվնաս ենք և, ինչպես ասում են, կյանքը (նկատի ունի նրանց կյանքը, ում բախտը բերել է) շարունակվում է: Մենք ողջ ենք և անվնաս, թեև, իհարկե, իրավիճակը կարող է փոփոխվել: Ու եթե ձեզ կթվա, որ հասել եք հատակին, ներքևում ինչ-որ մեկն անպայման կթակի…

Susan Sontag

%d bloggers like this: