Պահոց | Օգոստոսի, 2015

ՋԵՅՄՍ ՔԵՐՈԼ

16 Օգս

Մենք բոլորս տառապում ենք անձի տրոհումով: Ինչ-որ մեկի մոտ երեքն է, ինչ-որ մեկինը՝ դրանից էլ ավել: Դու մի բան ես ընկերների և ընտանիքի համար, մեկ այլ բան՝ մնացյալ աշխարհի համար: Երրորդն ես, երբ նայում ես հայելու մեջ: Յուրաքանչյուրն ունի իր մութ կողմը, մտքեր ու զգացմունքներ, որոնք մենք չենք ցանկանում կիսել մյուսների հետ: Յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ անկողնում արթուն պառկած ցանկացել է ինչ-որ մեկի մահը:

Germany Gerhard Richter Exhibition

ՖԵԼԻՔՍ ՊԱԼՄԱ

16 Օգս

Հավանաբար ժամանակն է, որ ես համակերպվեմ և չափից ավելին չպահանջեմ մեր աշխարհից, որտեղ մարդիկ վախենում են նրանցից, ովքեր նման չեն իրենց: Երբեմն ինձ թվում է, որ եթե հրեշտակը հայտնվի հոգևորականին, վերջինս առանց մտածելու նրան կգնդակահարի:xUIcLTzcPxQ

ԺՅՈՒՍՏԻՆ ՊԻԿԱՐԴԻ

16 Օգս

Յուրաքանչյուր մարդու կյանք օրագիր է, որտեղ նա մտադրվում է գրի առնել մի պատմություն, սակայն գրում է մեկ ուրիշը: Իսկ կյանքի ամենանվաստացուցիչ ժամը նա է, երբ մարդը համեմատում է փաստացի արվածի ծավալն այն ծավալի հետ, որը երդվել էր անել:D4eZ_IhIjeg

ԷԴՈՒԱՐԴՈ ՄԵՆԴՈՍԱ

16 Օգս

Երբ անմեղ մարդը մեռնում է ինչպես զոհաբերված հրեշտակ՝ ցանկանալով փրկել մեկ ուրիշին, դրանից աշխարհն ավելի լավը չի դառնում, բոլորովին, այն դառնում է ավելի վատը, քանի որ նրա մեջ արմատ է նետում չարիքը: Տառապանքին բուժիչ հատկանիշներ վերագրելը պրիմիտիվ մշակույթի հատկանիշ է:Eduardo-Mendoza

Ռոմանտիզմի հոգեվարքը

15 Օգս

Սեր իմ, քեզ համար երկնքից աստղեր բերել չեմ խոստանում, որովհետև միայն հիմարը կհավատա, թե ես կարող եմ կտրել 39 տրիլիոն կիլոմետր ճանապարհ, հասնել Երկրից 4,2 լուսային տարի հեռավորության վրա գտնվող ամենամոտ աստղին՝ Կենտավրոսի համաստեղության Պրոքսիմային, որը Յուպիտերից 150 անգամ ծանր է, և այն տեղափոխել ձեր համեստ բնակարանը:3

ՖՐԻՑ ԼԵՅԲԵՐ

14 Օգս

Կյանքը որոշակի ռիթմ ունի: Թվում է, թե այն հաճախ է փոփոխվում, ինչպես օրվա ժամը կամ տարին, բայց իրականում այն մնում է նույնը: Մարդիկ զգում են նրան, սակայն չեն գիտակցում, իսկ ռիթմը կառավարում է նրանց ճակատագրերը… Անցյալը ոչնչացված է, ապագան անստույգ է, իսկ ներկայի մեջ չկա ոչ մի սրբություն:

«Վհուկը» գրքից474

ԳԻՍԱՍՏՂԻ ՏԽՐՈՒԹՅՈՒՆԸ

14 Օգս

Կլինեն մարդիկ, ովքեր կհիշեն 1997 թվականի գարունը, երբ երկնքում հայտնվեց Մեծ գիսաստղը: Հետո պիտի իմանայինք, որ դրա անունը Հեյլ-Բոպպ է: Բայց այն գիշեր, երբ մեքենայով վերադառնում էինք Երևան և երկնքում տեսանք այդ պայծառ հրաշքը, նա մեզ համար դեռ անանուն էր ու հեքիաթային: Մեքենան արգելակեց ճամփեզրին, բոլորս դուրս եկանք ու հմայված նայում էինք խավարի մեջ անշարժացած լուսավոր անցվորին:
Ընկերս ասաց, որ թերթում կարդացել է այն մասին, թե այս լուսատուն մեր մոլորակի մոտով մյուս անգամ կանցնի մոտավորապես 4390 թվականին: Իսկ հետո նա հավելեց մի բան, որի հիշեցումի անհրաժեշտությունը բնավ չկար: Ընկերս ասաց. «Մեզնից ոչ ոք այլևս չի տեսնելու այս գիսաստղը: Սա առաջին ու վերջին անգամ է»:
Եվ հանկարծ այդ պարզ բառերը, որ անսպասելի ոչինչ չունեին իրենց մեջ, այնպես ներգործեցին մեզ վրա, ինչպես պիտի սիրտը ճնշվեր սարսափելի բոթից: Կարծես միայն հիմա հասկացանք, որ կան ու եղել են բաներ, որոնք մեզ տրվել են միայն մեկ անգամ՝ կրկնության իրավունքից զրկված, բացառիկ լինելու շնորհով, եզակի մնալու անեծքի հետ, իսկ հետո դրանք հեռացել են անվերադարձ ու երբեք, երբեք չենք վերագտնի նրանց ոչ սպասումով, ոչ զոհաբերմամբ: Մի գիսաստղ և կամ մեր մի կյանքը՝ ի՞նչ տարբերություն…
Մեր ապրած օրերի երկինքներում, մեր երազանքների գիշերների մեջ, կորստի տված ժամանակի ճամփաներին քանի-քանի գիսաստղեր եկան, լուսարձակեցին ու գնացին մեկընդմիշտ, իսկ մենք այդպես էլ նրանց չտեսանք, չիմացանք անունը, կորցրեցինք հետագիծը…

Հովիկ Չարխչյանhale-bopp

ԷՌՆԵՍՏՈ ՉԷ ԳԵՎԱՐԱ

14 Օգս

Նախկինում ես կասկածում էի, որ տաշեղը իրավունք ունի ասելու «Ես հաղթեցի», եթե ալեբախությունը նրան նետում է այն ափը, որին ցանկանում էր հասնել: Բայց դա նախկինում էր: Հիմա այդ «նախկինը» հետաքրքիր չէ:che-guevara-640x360

ՋԵՐԵՄԻ ԿԼԱՐԿՍՈՆ

13 Օգս

Ընկերությունն ամենևին էլ անքակտելի կապ չէ: Ընկերությունը մի հսկայական ավազաթումբ է, որը միայն հեռվից է անսասան միակցություն թվում: Իսկ իրականում մի օր առավոտյան դու արթնանում ես, իսկ նա արդեն չկա:

??????????????????????????????????????????????????????????

ՖԵԴԵՐԻԿՈ ԳԱՐՍԻԱ ԼՈՐԿԱ

12 Օգս

Ձիթենիների դաշտը
բացվում և փակվում է
հովհարի նման։

Ձիթենու դաշտի վրա
կա ամայի մի երկինք.
սառը լույսերի
մի մութ անձրև։

Եղեգը դողում է և
կիսաստվեր գցում
գետի ալիքի վրա։

Ոլորվում է մոխրագույն օդը։
Ձիթենիները
բեռնված են աղաղակներով։

Գերեվարված թռչունների
մի երամ, որ ստվերի մեջ
շարժում են իրենց
երկարավուն պոչերը։

Թարգմանությունը Ռուզաննա Պետրոսյանի02

ՍՈԼ ԲԵԼԼՈՈՒ

12 Օգս

Մարդը բազում տարօրինակ ախտեր ունի: Նա հիվանդանում է միայն այն բանի համար, որ մարդ է: Չես հասցնում հայացք նետել, իսկ տարիներն արդեն թռչում են ու դու ևս տկարանում ես, ինչպես քո հասակակիցները, նույնպես վերածվում ես վատ տրամադրության, կասկածամտության, անմիտ արարքների ու դատարկ եսասիրության պահեստարանի: Հարց է ծագում՝ ու՞մ է դա անհրաժեշտ, ի՞նչ շահ կա դրա մեջ:
Սա ինչ դժբախտություն է՝ մարդ լինել:saul-bellow9

ՖԱԲԻՈ ՎՈԼՈ

12 Օգս

Եթե վերնաշապիկի ներքևի կոճակը սխալ կոճկես, ապա մնացած բոլոր կոճակները կկոճկվեն սխալ:

Կյանքում պատահում են բազում սխալներ, որոնք ինքնին սխալ չեն, այլ հետևանքն են այն առաջին կոճակի, որը կոճկվել է սխալ:WwhT3WlV0n8

ՌՈԲԵՐՏ ԿՈՐՄԵ

10 Օգս

Բոլորն ասում են. «Վարվիր այնպես, ինչպես անհրաժեշտ ես գտնում, արա քո գործը»: Բայց նրանք խաբում են: Ոչ ոք չի ցանկանում, որ դու քո գործն անես, եթե, իհարկե, քո ցանկությունը պատահաբար չի համընկնում իրենց շահերի հետ: Այս բոլորը կատակ է, խաբկանք: Եվ ուրեմն մի խաթարիր տիեզերքի հանգիստը, մի հավատա ամեն տեսակ կարգախոսների:0111201196-Cormier_R

ԽԱՎԻԵՐ ՄԱՐԻԱՍ

10 Օգս

Բոլորն ասում են, որ երեխաներն անսահման ուրախություն են բերում, և դա ճշմարիտ է: Սակայն նրանք նաև ոչ քիչ տառապանք են բերում: Դու ապրում ես նրանց համար մշտական տագնապի մեջ, և չեմ կարծում, թե այդ տագնապը երբևէ կանցնի, նույնիսկ երբ նրանք հասուն մարդիկ դառնան: Մինչդեռ այս մասին խոսում են հնարավորինս քիչ:1345990605_lyubimyy-rebenok

ՄԻԼԱՆ ԿՈՒՆԴԵՐԱ

10 Օգս

Մարդիկ չեն գնահատում առավոտը: Մի կերպ արթնանում են զարթուցիչի զանգից, որն ինչպես կացնի հարվածը, փշրում է նրանց երազը, և նույն պահին էլ հանձնվում են տխուր առօրյային: Ասեք ինձ, ինչպիսի՞ն կարող է լինել օրը, որ սկսվում է նման բռնի գործողությամբ: Ի՞նչ կարող է պատահել այն մարդկանց հետ, ովքեր ամեն օր զարթուցիչի օգնությամբ ստանում են ոչ մեծ էլեկտրական ցնցում: Նրանք օր օրի համակերպվում են բռնությանը և օրեցօր ետ են վարժվում հաճույքներից:fullsize

ՊԱՏՐԻԿ ԲՈՎԵՆ

8 Օգս

Եթե կանայք ձեզ համար հաց են պատրաստում, լվանում են ձեր հագուստը և հոգ են տանում ձեր երեխաների համար, նրանք այդ բանն անում են բացառապես հանուն սիրո: Իսկ երբ սերն անցնում է՝ պարտքի զգացումից դրդված, որովհետև կինը հոգ կտանի տան համար, եթե նույնիսկ դա այն վերջին բանն է, որ մնացել է նրա կյանքում:logo41

Շիշմանյանի «Երևանը»

8 Օգս

Նշանավոր նկարիչ Ռաֆայել Շիշմանյանի այս կտավում Երևանն է, օպերայի շենքի շրջակայքը: 1950 թվականին ստեղծված նկարը բավականին անսպասելի մանրամասներ է բացահայտում: Նարիչը 1947-ին երբ տեղափոխվում է Հայաստան, Մարտիրոս Սարյանի հետ շրջում է Երևանում, Հայաստանի տարբեր վայրերում, Գաբրիել Գյուրջյանի շրջիկ արվեստանոցի անդամների հետ լինում է հանրապետության գրեթե բոլոր գեղատեսիլ վայրերում… Այս շրջագայություններից ծնվում են «Բնանկար. Գորիս», «Հին Գորիսի ընդհանուր տեսարանը», «Գյումուշգեսի ամբարտակը», «Օպերային թատրոնի շենքը. Երևան», «Կոլտնտեսության դեզերը. Աշտարակ», «Քասախի հին կամուրջը», «Պիոներական ճամբարի առավոտը. Ծաղկաձոր» և բազմաթիվ այլ արժեքավոր գործեր :Ռաֆայել Շիշմանյան

ԳՈՐԴՈՆ ՌԻՍ

8 Օգս

Հարաբերություններում լիարժեք վստահություն դրսևորելով հանդերձ կա ինչ-որ սահմանափակում, պատնեշներ, որոնց մենք ի զորու չենք հաղթահարել, և ամեն ինչ չէ, որ կարելի է կիսել նույնիսկ մտերիմ մարդու հետ: Հավանաբար հենց այն, ինչը դու չես կարող կիսել ուրիշի հետ, բնորոշում է քո էությունը:photo

ԷՐԻԽ ԿԵՍՏՆԵՐ

7 Օգս

Քառակուսին շրջան չէ, իսկ մարդն էլ հրեշտակ չէ:
Քառակուսիները կարծես թե հաշտվել են այն մտքի հետ, որ իրենք շրջաններ չեն: Համենայն դեպս, մինչ օրս մենք հակառակը չենք լսել: Այնպես որ, կարելի է ենթադրել՝ նրանք գոհ են իրենց չորս ուղիղ անկյուններից և չորս հավասար կողմերից:
Մարդկանց մոտ պատկերն այլ է, ծայրահեղ դեպքում՝ նրանց մոտ, ովքեր ջանում են գերազանցել իրենք իրենց: Նրանք ոչ միայն ցանկանում են լինել կատարյալ մարդիկ, ինչն իրենից կներկայացներ հրաշալի նպատակ՝ հնարավորության սահմաններում, այլ ուզում են լինել հրեշտակ: Նրանք ձգտում են (եթե ընդհանրապես ինչ-որ բան իրապես անում են) կեղծ իդեալների:Erich_Kaestner_cropped_bw_2

Ռիխտերի «Երևանը»

7 Օգս

Հանրաճանաչ երաժիշտ և դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերը նաև բավականին լավ նկարիչ էր: Իսկ նրա կտավներից մեկը կոչվում է «Երևան»: Պետք է ենթադրել, որ Ռիխտերն այն նկարել է 1953-ին, երբ հյուրախաղերի էր եկել մեր մայրաքաղաք:Ереван (С. Рихтер) 1953

%d bloggers like this: