Պահոց | 10:09 ե.

ԳԱԵԹԱՆ ՍՈՒՍԻ

5 Օգս

Փակ աչքերով նետեք քարը, հետո չնայելով հինգ անգամ պտտվեք ձեր առանցքի շուրջը, և նույնիսկ մինչ աչքերի բացելը ձեզ հայտնի կլինի, որ քարն ընկել է գետնին, թեև դուք պատկերացում էլ չունեք, թե որ կողմի վրա նետեցիք: Նույնն բանն էլ կատարվում է բառերի հետ: Վերջիվերջո դրանք միշտ էլ գտնում են իրենց տեղը՝ որ կողմի վրա էլ նրանց արձակած լինեք:147

ԱԼՖՐԵԴ ԴԵ ՎԻՆՅԻ

5 Օգս

Կյանքում պատահում են րոպեներ, երբ ցանկանում ես ամենաուժգին ցնցումները, որպեսզի շեղվես մանր անհաջողություններից: Լինում են օրեր, երբ հոգիդ նմանվում է առակի այն առյուծին, որ հոգնած մժեղների անդադար հարձակումներից, փափագում է ավելի ուժեղ թշնամու և ամբողջ կրքով ձեռնոց է նետում վտանգներին:754125

ԷՆԴՐՅՈՒ ՄԻԼԼԵՐ

5 Օգս

Հայրս ասում էր, որ երջանկությունն ու վիշտը երկու շներ են, որոնք վազում են մեկը մյուսի ետևից: Եթե տեսնես մեկին, ուրեմն մյուսն էլ մոտերքում է: Իրականում նա չէր հավատում երջանկությանը, ինչպես և այն ամենին, ինչի ետևից վազում ենք ամբողջ կյանքում:

«Թթվածին» գրքիցsobaki

ՊՈԼ ԴԻ ՖԻԼԻՊՊՈ

5 Օգս

Անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որ գտնես քեզ համար ինչ-որ նպատակ, կյանքի իմաստ, այլ ոչ թե ժամանակ անցկացնես՝ լցնելու համար ծննդից մինչև մահ ընկած հատվածը, թեև իներցիան երբեմն թվում է անհաղթահարելի: Մարդիկ շարունակում են փնտրել և կյանքի իմաստն էլ հենց կազմված է դրանցից՝ այն հիմար հարցերից, որոնց համար չկա պատասխան:not_a_fad_steampunk_is_here_to_stay

%d bloggers like this: