Պահոց | 12:45 ա.

ՔԻՇՄԻՇ ԼԵՆԻՆԻՆ

10 Դկտ

Բոլշևիկները բարձել են 100 վագոն քիշմիշ և ուղարկել Մոսկվա: Գնացքների վրա փայլում էր «Նվեր Բաքվի պրոլետարիատից Լենինին» մակագրությունը: Քաղաքը մնացել է առաց քիշմիշի:
«Յառաջ» օրաթերթ, 1920 թ. հունիսի 22

yellow-raisins-kishmish

ՍՈՄԵՐՍԵԹ ՄՈԵՄ

10 Դկտ

Չեմ հիշում` ո՞ր իմաստունն է մարդկանց խորհուրդ տվել հանուն հոգեկան հավասարակշռության օրը երկու անգամ անել այն, ինչ նրանք չեն սիրում: Անձամբ ես ճշտությամբ եմ կատարում այդ պատվիրանը` ամեն օր վեր եմ կենում անկողնուց և ամեն օր պառկում եմ քնելու:

e6908a0773bebeddaba1d4e5df15fb7f

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՄԵՔԵՆԱՆ

10 Դկտ

1868 թ հունիսի 23-ին ամերիկացի գյուտարար Քրիստոֆեր Լեթեմ Շոուլզը ստացավ արտոնագիր իր նոր սարքի համար, որը առաջին գրամեքենայի նախահայրն էր: Արտադրությունը սկսվեց մի քանի տարի անց և 1874 թվականին դուրս եկավ շուկա: Մարկ Տվենը ձեռք բերեց դրա փորձնական օրինակը մինչև մասսայական ատադրությունը: Նրա գրամեքենան կրում էր Remington №1 անվանումը: Հենց դրանով էլ գրողը լույս աշխարհ բերեց «Թոմ Սոյերի արկածները» վեպը: Ավելի ուշ հրատարակիչները վերհիշեցին, որ Տվենից մեքենագիր վիճակում ստացված առաջին գործը եղել է 1875 թվականին «Ատլանտիկ մանթլի» հանդեսում տպագրված «Հին ժամանակները Միսիսիպիի վրա» ստեղծագործությունը: Ամեն դեպքում, հեղինակն իր ինքնակենսագրականում հպարտությամբ գրել է. «Ես առաջին մարդն եմ, ով գրամեքենան օգտագործել է գրականության մեջ»:

aY6yJeivDm3nT39ICmb2FA-article