Պահոց | 1:20 ա.

ՀԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ

1 Դկտ

«Յառաջ» օրաթերթը 1920 թ. փետրվարի 12-ին գրել է. «Երևանի քաղաքային խորհրդի որոշման համաձայն 1920թ. մարտի 1-ից բոլոր ցուցանակները գրված պիտի լինեն հայերեն, օտար լեզուներով կարելի է գրել այն պայմանով, որ ցուցանակի առաջին մասում գրված լինի հայերեն»:
Երկու շաբաթ անց Քաղաքային վարչությունը տարածել է հետևյալ հայտարարությունը. «Խանութների հայերեն լեզվով նոր ցուցանակները գրված են կոպիտ սխալներով: Քաղաքային վարչությունը խնդրում է բոլոր խանութպաններին այդպիսի սխալներ այսուհետ չկրկնելու համար նախքան գրել տալը ցուցանակի բնագիրը բերել Քաղաքային վարչության վերահսկիչ բաժանմունք, ուր կուղղվեն սխալները, որից հետո միայն կարող են գրել տալ»:

d0b7d0b0d0b3d180d183d0b6d0b5d0bdd0bdd0bed0b52

ԽԼԱՑՆՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ

1 Դկտ

Կոմպոզիտոր Ալֆրեդ Շնիտկեի գերեզմանի տեղադրված է խորհրդանշական մի քար, որի վրա քանդակված է երաժշտական հնգագիծը: Դրանց վրա պատկերված է դադարի նշանը, նրա վերևում` ֆերմատան, ինչը պաուզան անորոշ ժամանակով երկարձգելու համար է, իսկ ներքևի հատվածում «ֆորտե-ֆորտիսիմո»-ն է, այսինքն ամենաբարձր հնչեղությունը: Բոլորը միասին կարելի է մեկնաբանել իբրև խլացնող հավերժական լռություն:

Камень на могиле композитора Альфреда Шнитке

ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐԵՔ ԴԱ

1 Դկտ

Մարզահագուստ արտադրող Nike ընկերության նշանաբանը հնչում է այսպես. « Let’s Do It», ինչը թարգմանաբար նշանակում է «Պարզապես արեք դա»: Սակայն այս խոսքերի «հեղինակային իրավունքը» պատկանում է ամերիկացի մարդասպան Հարի Հիլմորին: Երբ 1977 թվականին նրան պիտի մահապատժի ենթարկեին, հանցագործին տրվում է վերջին խոսքի իրավունք, ինչին ի պատասխան նա ասում է. «Պարզապես արեք դա»:

Nike-JustDoIt-560