Պահոց | 5:40 ա.

ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄԻ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

4 Դկտ

1964 թվականին շվեդական Գյոթեբորգ քաղաքում բացվեց գեղանկարչական աշխատանքների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին ավանգարդիստ Պիեռ Բրասսոյի 4 աշխատանքները: Արվեստագետներն անմիջապես իրենց հիացմունքն արտահայտեցին, քննադատները ընդարձակ հոդվածներ գրեցին` գովերգելով նկարչի տաղանդը: Եվ միայն այդ ամբողջ իրարանցումից հետո հայտնի դարձավ, որ նկարների հեղինակը շիմպանզե Պիտերն է` տեղի կենդանաբանական այգուց: Այգու աշխատակիցները նրան սովորեցրել էին վրձին բռնել, իսկ կենդանու ամենասիրելի գույնը կապույտն էր, քանի որ դուր էր եկել դրա հոտը: Հետաքրքրական է, որ այդ բացահայտումից հետո մի արվեստաբան շարունակեց պնդել, որ, միևնույն է, դրանք ցուցահանդեսում ներկայացված լավագույն գործերն էին:

image-201503-720x340

%d bloggers like this: