ԵՐԲ ԵՆ ՃՊՈՒՌՆԵՐԸ ՃՌՃՌՈՒՄ

14 Հլս

Թռի-վռի
Մի ճպուռ,
Ողջ ամառը
Շուռ ու մուռ,
Երգեց, ճռռաց,
Ճռճռաց:
Մին էլ, ըհը՜,
Ձմեռը…
Խնկո Ապոր «Ճպուռն ու մրջյունը» ստեղծագործությունից քաղված այս հանրահայտ տողերը բոլորն էլ անգիր գիտեն: Բայց արդյո՞ք բոլորը գիտեն, որ ճպուռները ոչ միայն չեն ճռռում ու ճռճռում, այլ ընդհանրապես ձայն չեն հանում: Իսկ սխալը գալիս է ռուս առակագիր Կռիլովից, որից էլ նյութը փոխառել է մեր գրողը: Մինչդեռ առակի իրական հեղինակը Եզոպոսն է: Նրանից հետո էլ դա շարադրել է Լաֆոնտենը: Սկզբնական տարբերակում ոչ մի ճպուռ (стрекоза) չկա: Կա մեկ այլ միջատ` цикада (հայերս դրան անվանում ենք կնճիթավոր): Այ սա իսկապես ձայներ արձակում է:

pizap.com14998467793491

Թողնել մեկնաբանություն