Պահոց | 12:56 ա.

ՄՏՔԵՐ

20 Հլս

Ով գիտի` անում է, ով չգիտի` սովորեցնում է ուրիշներին:
Բեռնարդ Շոու

Ես հրաժարվեցի հրաշքներ գործել, քանզի հրաշքներն անհրաժեշտ են միայն անհավատներին` տալով նրանց նյութ զազրախոսության, բայց ոչ մտածումների համար:
Էրիկ-Էմանուել Շմիտ

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե նրա մասին ինչ են ասում ուրիշները: Լսիր, թե նա ինչ է ասում ուրիշների մասին:
Վուդի Ալեն

Ծխելուց հրաժարվելը շատ հեշտ է: Ես մի հազար անգամ հրաժարվել եմ:
Մարկ Տվեն

Մարդիկ կարծում են, թե կդադարեն սիրահարվել, երբ ծերանան, մինչդեռ իրականում նրանք ծերանում են, երբ դադարում են սիրահարվել:
Մարկես

Աստված սիրեց թռչուններին ու ստեղծեց ծառը: Մարդը սիրեց թռչուններին ու ստեղծեց վանդակը:
Ժակ Դևալ

Եթե դուք պատրաստ չեք տեսնել ավելին, քան տեսանելի է, ուրեմն դուք ոչինչ չեք տեսնի:
Ռութ Բերնհարդ

Ես միշտ հանդես եմ եկել հանուն այն բանի, որ վտանգավոր զենքը չընկնի հիմարների ձեռքը: Եկեք սկսենք գրամեքենայից:
Ֆրենկ Լլոյդ Ռայթ

Իմ դժբախտությունն այն է, որ ես ամեն ինչ հասկանում եմ:
Քամյու

Երբեք մի կանգնեք կնոջ և այն բանի միջև, ինչ նա երազում է:
Մայնեթ Ուոլթերս

Սերը կույր է, բայց ամուսնությունը վերականգնում է տեսողությունը:
Գեորգ Լիխտենբերգ

Տղամարդուն կին է հարկավոր, որովհետև բոլոր մեղքը չես կարող բարդել միայն կառավարության վրա:
Լեոնարդ Լևինսոն

Եթե իրավիճակից ելք չեք տեսնում, վարվեք անտրամաբանորեն: Հենց դա էլ կլինի ելքը:
Կոկո Շանել

Եթե փակուղում ես հայտնվել, քեզ ապուշի պես մի պահիր: Դուրս եկ այնտեղից, որտեղից մտար:
Խորխե Բուկայ

Աշխարհին հայտնի է կնոջ արտասուքի 700 տեսակ: Եվ այդ ողջ հրաշագեղությանը տղամարդն արձագանքում է միան մեկ արտահայտությամբ. «Ախր ի՞նչ ես լալիս, Կատյա»:
Սլավա Սե

toshnit-i-kruzhitsja-golova-pri-beremennosti_1

 

ՆԻՑՇԵՆ ԵՎ ՆԻՑՇԵՆ

20 Հլս

1900 թ. օգոստոսի 25-ին վախճանվեց Ֆրիդրիխ Նիցշեն: Ուղիղ հարյուր տարի անց` 2000 թ. օգոստոսի 25-ին վախճանվեց Ջեկ Նիցշեն` հայտնի կոմպոզիտորը, որը գրել էր «Թռիչք կկվի բնի վրայով», «9 ու կես շաբաթ» և այլ ֆիլմերի երաժշտությունը: Ստացվում է, որ ազգանունն էլ կարող է ճակատագրական լինել:pizap.com15004923273151

 

ԴԵՊԻ ՄԱՀ ԳՆԱՑՈՂԸ

20 Հլս

Ավստրիացի կոմպոզիտոր Առնոլդ Շյոնբերգը ահավոր սարսափում էր 13 թվից և, համաձայն նրա կենսագիրների, հենց այդ ֆոբիան էլ դարձավ նրա մահվան պատճառը: Մի օր նրա անձնական աստղագուշակն ասաց, որ շուտով կոմպոզիտորը դառնալու է 76 տարեկան և այդ պատճառով էլ տարին կարող է ճգնաժամային լինել (7+6=13): 1951 թվականի հուլիսի 13-ին` ուրբաթ օրը, Շյոնբերգն ասաց, որ հիվանդ է և առավոտից անկողին մտավ: Նա պառկած մնաց ողջ օրը և կեսգիշերից 15 րոպե առաջ հանկարծ բժիշկն արձանագրեց նրա մահը:

pizap.com15004112896531

%d bloggers like this: