Պահոց | 7:40 ե.

ՄԵՆՔ ԴԱ ՉԵՆՔ ՏԵՍՆԻ

15 Հլս

Ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Ռոդրիգեսը մի ֆիլմ է նկարահանել, կոչվում է «100 տարի. ֆիլմ, որը դուք երբեք չեք տեսնի»: Գլխավոր դերում Ջոն Մալկովիչն է: Այդ կինոնկարի առաջին ցուցադրությունը նախատեսված է 2115 թ. նոյեմբերի 18-ին: Այժմ դրա ժապավենները պահվում են կոնյակ արտադրող Rémy Martin ընկերության նկուղներում: Այնպես որ մենք այն իրոք չենք տեսնի:

pic_a7c80310af80b021aa83dce8426afbcb

ԽՈԶԻ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

15 Հլս

Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» ստեղծագործության մեջ գլխավոր խոզի անունը Նապոլեոն է: Սակայն երբ գիրքն առաջին անգամ պիտի հրատարակվեր Ֆրանսիայում, հեղինակը նրան անվանափոխեց: Խոզն այստեղ կոչվում էր Կեսար: Դա հավանաբար արվեց ֆրանսիացիների ազգային արժանապատվությունը չվիրավորելու համար: Հետագայում հին անունը վերադարձվեց:

5567255p7153676-o

ՈՐՏԵՂԻ՞Ց ՀԱՅՏՆՎԵՑ ՊԱՊԱՐԱՑԻՆ

15 Հլս

Հանրահայտ մարդկանց հետապնդող լուսանկարիչներին անվանում են պապարացի: Իսկ գիտե՞ք, որ այդ բառի «հեղինակը» Ֆեդերիկո Ֆելինին է: Նրա «Քաղցր կյանք» ֆիլմի հերոսներից մեկը, որը լուսանկարիչ է, Պապարացցո անունն է կրում: Կինոնկարի էկրան բարձրանալուց հետո անձնանունը դարձավ հասարակ անուն:

paparazzi_папарацци2

ՎԵՐԱԳՐԵԼ ԵՆ ՎՈԼՏԵՐԻՆ

15 Հլս

«Ես չեմ կիսում ձեր կարծիքը, բայց կյանքս կտամ հանուն այն բանի, որ դուք դա արտահայտելու հնարավություն ունենաք»: Այս միտքը մշտապես վերագրում են Վոլտերին: Բայց իրականում Վոլտերը երբեք նման բան չի ասել: Հիշյալ արտահայտությունն առաջին անգամ տպագրվել է 1906 թվականին: Հեղինակն է անգլիացի գրող Էվելին Հոլլը:KMO_085521_13071_1_t218_211129

ԵԿԱՄՏԱԲԵՐ ԿԵՐՊԱՐԸ

15 Հլս

Սերիալներում անիմաստ երկխոսություններից և չպատճառաբանված կերպարների ներկայությունից մինչև կոկորդը կուշտ ընթերցողը ցավով պիտի տեղեկանա, որ այս «ավանդույթի» հեղինակը Ալեքսանդր Դյուման է: Ժամանակին նրա վեպերը շարունակաբար տպագրվում էին թերթերում և գրողը վճարվում էր ըստ դրանց ծավալի: «Երեք հրացանակիրները» վեպի հոնորարն ավելացնելու համար Դյուման դիմում է խորամանկ հնարքի: Նա հորինում է Աթոսի ծառայի կերպարը, որի անունը Գրիմո էր: Այս ծառան ըստ էության որևէ նշանակալի բան չէր անում, փոխարենը միշտ երկխոսության մեջ էր, բոլոր հարցերին պատասխանում էր «այո» կամ «ոչ»` ավելացնելով էջերի քանակը:

129381_original

%d bloggers like this: