Պահոց | 9:27 ե.

ՇԵՐԻԼ ՍԹՐԱՅԴ

5 Հլս

Վիշտը դեմք չունի: Ես չէի զգում ոչ թախիծ, ոչ ուրախություն: Ես չէի հպարտանում ինձնով ու չէի ամաչում ինձ համար: Ընդամենը զգում էի, որ չնայած բոլոր սխալ արարքներին, որ թույլ էի տվել այս կյանքում ու ինձ նետել էի այստեղ, ես ճիշտ էի վարվել: Ես վերստին մարդ էի, ում սիրտը խոցված էր: Բայց այդ խոցը մի չնչին չափով նվազել էր:
Իսկ ամենազարմանալին այն էր, որ ես կարողանում էի դա կրել, որ ես կարողանում էի տանել այն, ինչը թվում էր անտանելի: Այդ բանի գիտակցումն ինձ չէր կարող օգնել ֆիզիկապես, փոխարենը խիստ ամրացրեց հուզականորեն: Այն, որ մեր բարդ կյանքը կարելի է վերածել նման պարզ բանի, ինձ ցնցեց:

42250369

ԴԻՈԳԵՆԵՍՆ ՈՒ ՈՍՊԸ

5 Հլս

Դիոգենեսը պատրաստվում էր ճաշել: Ուտելիքն ընդամեն հաց ու ոսպ էր: Այդ ժամանակ նրան մոտեցավ մեկ ուրիշ փիլիսոփա` Արիստիպոսը (նա արքայի սիրելին էր և բարեկեցիկ կյանքով էր ապրում):
— Սովորիր հաճոյանալ արքային և դու միայն ոսպ չես ուտի,- ասաց Արիստիպոսը:
— Սովորիր ոսպ ուտել և ստիպված չես լինի հաճոյանալ արքային,- պատասխանեց Դիոգենեսը:

959px-Bastein-Lepage_Diogenes

ԳՐՔԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆ

5 Հլս

Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» գրքի վերնագիրը ընտրվել է այն պատճառով, որ իբրև թե այդ աստիճանում թուղթը կարող է ինքնաբռնկվել (իսկ վեպի սյուժեի համաձայն, իշխանությունները փորձում են բռնագրավել և այրել բոլոր գրքերը): Իրականում թուղթը կարող է բռնկվել 451 աստիճանում, սակայն ըստ Ցելսիուսի: Հետագայում Բրեդբերին խոստովանել է, որ սխալի մեղավորը հրշեջ ծառայության աշխատակիցն է եղել, ում հետ գրողը խորհրդակցել է գրքի վերնագիրն ընտրելիս: Հենց այդ աշխատակիցն էլ շփոթել է ջերմաստիճանային սանդղակները:

pizap.com14988793010201

%d bloggers like this: