Պահոց | 1:46 ա.

ՄՏՔԵՐ

12 Նյմ

Եթե դու ծնվել ես առանց թևերի, մի խանգարիր, որ դրանք աճեն ուրիշների մոտ:
Կոկո Շանել

Ի՞նչ կարող է տալ մարդը մարդուն, բացի մի կաթիլ ջերմությունից: Եվ ի՞նչ կարող է դրանից ավելի թանկ լինել:
Ռոմարկ

Ոչինչ թիկունքում ոչինչ չենք թողնում: Մեր անցյալը գալիս է մեր ետևից, ուզենք, թե չուզենք:
Սառա Ուինման

Երկաթը ժանգոտում է, երբ կիրառում չի գտնում, անշարժ ջուրը նեխում է կամ սառչում է ցրտից, իսկ մարդկային միտքն անգործությունից նվաղում է:
Լեոնարդա Դա Վինչի

Նույնիսկ հարյուր հազար մարդ միասին կարող են դառնալ ուժեղ ժողովուրդ, իսկ միլիոնավոր անհատականություններ կարող են մնալ իբրև ամբոխ:
Ադին Շտեյնզալց

Չարի հետ մենամարտում հաղթեց Բարին, և այդ Բարին շատ չար էր:
Մարի Ադմիր

Չես կարող տրորել այն, ինչը քեզնից բարձր է:
Պավել Վեժինով

Երբ ես խոսում եմ քեզ հետ, ես խոսում եմ քո մեջ, այսինքն ամեն ինչ դու ես: Դու ես հարուցում խոսքերը, ես չեմ դրանք արտասանում: Դու ես վերցնում, ես չեմ տալիս: Ես քո ճնշման ներքո եմ և ես քոնն եմ: Ես քեզ կտեսնեմ երազում և դու այդ մասին ոչինչ չես իմանա:
Ցվետևան՝ Պաստեռնակին

Ամեն ինչ անցողիկ է: Ժամանակը լավագույն դեղամիջոցն է: Իհարկե, սրանք ծեծված արտահայտություններ են, բայց դրանց մեջ ճշմարտությունն է ամփոփված, այլապես մարդիկ չէին կրկնի դրանք նորից ու նորից:
Ռոզամունդա Պիլչեր

Ընդմիշտ… Ինչ սարսափելի բառ է:
Օսկար Ուայլդ

Կան բաներ, որոնք ներել չի կարելի, այլապես աշխարհում կխախտվի հավասարակշռությունը:
Բորիս Ակունին

Մեզ կործանում է հատկապես այն, ինչ մենք սիրում ենք:
Ջորջ Մարտին

Ես հոռետես չեմ: Ես մրսած, հոգնած, քաղցած լավատես եմ:
Օլգա Գրոմիկո

— Երջանկությունն այցելում է նրան, ով սպասել գիտի:
— Այո, իհարկե, միայն տես, որ ամբողջ կյանքդ չանցնի սպասասրահում:
Թեոդոր Դրայզեր

Ով վախենում է ցավից՝ երջանկություն չի տեսնի:
Գյոթե

Մի անգամ Արարիչն ինձ այսպիսի հաղորդագրություն ուղարկեց. «Դուրս նետիր հեռուստացույցը, Պիտեր, դա ժամանակի անիմաստ վատնում է»:
Միշել Ֆեյբեր

05228-%d1%80%d0%b0%d0%b7%d0%bc%d0%b5%d1%80-4444x2500

ՄԻՇԵԼ ՖեՅԲԵՐ

12 Նյմ

Դժվար է ստիպել մարդկանց հասկանալ, որ իրենց կյանքը դաժան է ու սահմանափակ միայն այն պատճառով, որ նրանք այդպես են ընկալում: Դժվար է ստիպել մարդկանց տեսնել, որ գոյության անառարկելի փաստերը այնքան էլ անառարկելի չեն: Դժվար է գտնել ավելի հեշտ բառ, քան «անպատճառը», որպեսզի ասես պատճառի մասին:
Ամեն դեպքում, այն, ինչ կատարվում է, միշտ տարբերվում է նրանից, ինչը մենք կարող ենք պատկերացնել:1358887504_milniepuziri-2

ԼԵՈՆԱՐԴ ՔՈՀԵՆ

12 Նյմ

Երբեք մի խաղացեք բառը: Երբեք մի փորձեք ձեր ոտքերը պոկել հատակից, երբ խոսում եք թռչելու մասին: Երբեք մի փակեք ձեր աչքերը և մի խոնարհեք ձեր գլուխը, երբ խոսում եք մահվան մասին: Մի ուղղեք ձեր վառվող աչքերը ինձ, երբ խոսում եք սիրո մասին: Եթե ցանկանում եք տպավորել ինձ, սիրո մասին խոսելիս պահեք ձեր ձեռքը գրպանում ու խաղացեք ինքներդ ձեզ հետ: Թե ամբիցիան և ծափահարությունների քաղցն են դրդում խոսել սիրո մասին, պետք է սովորեք՝ ինչպես անել դա առանց խայտառակելու ինքներդ ձեզ և նյութը:
Թարգմ. Դիանա Հակոբյանimg_0733_2

%d bloggers like this: