Պահոց | 11:16 ե.

Երկու խոսք զբոսաշրջիկների մասին

10 Նյմ

Ամեն օր կարելի է լսել բազմատեսակ դատողություններ այն մասին, թե ինչպես Հայաստանը դարձնել հրապուրիչ երկիր զբոսաշրջիկների համար: Ընդ որում, ոչ մեկի մտքով չի անցնում մտածել, թե ինչպես Հայաստանը հրապուրիչ դարձնել նախ իր քաղաքացիների և հետո միայն օտարների համար: Տպավորություն է ստեղծվում, որ սա ոչ թե երկիր է, այլ հյուրանոց: Եվ այդ բազմաձայն ու բազմավաստակ մասնագետների համար անընկալելի է մնում պարզագույն մի իրողություն. եթե ունենաս հարուստ ու ազատ երկիր, ապա այլևս հարկ չի լինի առանձին մտահոգվել զբոսաշրջիկների մասին: Նրանք առանց ձեր գայթակղումների էլ այստեղ կգան:

Հ. Չարխչյանturizm

ՌԱԲԻՆԴՐԱՆԱԹ ԹԱԳՈՐ

10 Նյմ

Ես հիշում եմ մանկությանս մի օրը: Մի թղթե նավակ բաց թողեցի առվում:
Հուլիսյան խոնավ օր էր, մենակ էի ես այնտեղ ու երջանիկ իմ խաղով: Ես թղթե նավակս բաց թողեցի առվում:
Հանկարծ մռայլ ամպերը կուտակվեցին, քամին ելավ փոթորկաբեր ուժգնությամբ ու սաստիկ անձրև տեղաց: Պղտոր ջրերը խառնվեցին առվին, առուն ուռավ, վարարեց ու խորտակեց իմ նավակը:
Վշտացած ինքս ինձ միտք էի անում, թե փոթորիկը դիտմամբ սաստկացավ, որ կործանի իմ բախտը, թե նրա ամբողջ չարությունն ուղղված էր իմ դեմ:
Հուլիսի թխպոտ օրը երկար է այսօր: Ես մեկիկ-մեկիկ հիշում էի կյանքի այն բոլոր խաղերը, որ տանուլ եմ տվել: Անիծում էի բախտս իր բազում չար հանցանքների համար, երբ հանկարծ հիշեցի իմ թղթե նավակը, որ սուզվեց առվում:

Թարգմ. Համլիկ Թումանյանim81yeqouq

ՇԵՐՐԻ ԱՐԳՈՎ

10 Նյմ

Անձնական հարաբերություններում կա մի հանգամանք, որը չի կարելի թերագնահատել: Ես խոսում եմ փողի մասին: Բազմաթիվ կանայք երազում են փայլփլուն զրահներով ասպետի մասին, որ պիտի գա ու վճարի իրենց բոլոր հաշիվները: Նրանք չեն գիտակցում, որ պարոն Կատարելությունը պարզապես դուրս կքաշի իրենց ոտքի տակի հողը: Եթե նա սկսի վճարել դղյակի բոլոր հաշիվները, նա էլ կպատվիրի երաժշտությունը: Եվ այդ ժամանակ արքայադուստրը կդադարի արքայադուստր լինել ու իրեն կզգա սովորական աղախնի նման:rycar-i-princessa-730x456

%d bloggers like this: