Պահոց | 5:59 ա.

ՄՏՔԵՐ

24 Նյմ

Մի անգամ Արարիչն ինձ այսպիսի հաղորդագրություն ուղարկեց. «Դուրս նետիր հեռուստացույցը, Պիտեր, դա ժամանակի անիմաստ վատնում է»:
Միշել Ֆեյբեր

Ինքներդ ձեր մասին չափից ավելի վատ մի խոսեք: Ձեզ կհավատան:
Անդրե Մորուա

Կյանքը պահանջում է անվերջանալի արիություն և շատ համբերություն, իսկ վերջում հանկարծ կսթափվես ու կհարցնես. «Բայց պե՞տք էր այդ բոլորը»:
Ագաթա Քրիստի

— Որտե՞ղ ես դու սովորել այդպես գարշելիորեն ստել:
— Այնտեղ, որտեղ դու սկսեցիր կուրորեն հավատալ:
Ռինատ Վալիուլին

Եթե ուզում ես իմանալ, թե ինչ է եղել նախկինում, նայիր քո մարմնին: Եթե ուզում ես իմանալ, թե ինչ կլինի հետո, նայիր քո գործողություններին:
Կալու Ռինպոչե

Որքան շատ բան մենք գիտենք և որքան քիչ բան ենք հասկանում:
Պաուլա Հոկինս

Եթե մարդուն դիտես իբրև քայլող դրամապանակ, մի նեղացիր, եթե նա էլ քեզ դիտի իբրև քայլող ապրանք:
Զլատա Լիննիկ

Լավ է, երբ մարդը չի արդարացնում ձեր սպասելիքները, երբ նա տարբերվում է նախապես կազմված պատկերացումներից: Որևէ տեսակին պատկանելը մարդու ավարտն է, նրա դատապարտումը:
Բորիս Պաստեռնակ

Դաս ամբողջ կյանքի համար. երբեք մի մտածիր, թե դու բոլորին դուր ես գալիս սոսկ այն պատճառով, որ դեռ ոչ ոք հակառակը բացահայտորեն չի խոստովանել քեզ:
Ջոն վան դը Ռյուիթ

Նա, ով քեզ սիրել է մինչև քո հաջողությունը, հաջողությունից հետո քեզ չի սիրի: Փառքն ու հաջողությունը մարդիկ չեն ներում:
Միլորադ Պավիչ

Հաճախ ժամանակը չափվում է մեկ մարդու բացակայությամբ:
Ռինատ Վալիուլին

— Իսկ ի՞նչ պատահեց երազանքի հետ:
— Պատահեց կյանքը:
Լի Վիկսեն

Դուք կարող եք տեսնել, թե ինչպես է սեղանի վրայից բաժակն ընկնում հատակին ու փշուր-փշուր լինում: Բայց ձեզ երբեք չի հաջողվի տեսնել, թե ինչպես բաժակը բեկորներով կամբողջա ու հատակից կբարձրանա սեղանի վրա:
Թոմաս Հարիս

Մարդիկ չեն փոխվում: Պարզապես նրանք տարիների ընթացքում սովորում են ավելի լավ թաքցնել իրենց իսկական էությունը:
Ռութ Ուեյր%d0%bc%d1%8b%d1%81%d0%bb%d0%b8-9

Անպարկեշտ բառերը

24 Նյմ

Երբ ժամանակին Սեմուել Ջոնսոնը հրատարակեց անգլերենի առաջին ամբողջական բառարանը, նրան այցելեց բարձրաշխարհիկ տիկնանց պատվիրակությունը՝ ցանկանալով գովաբանել Ջոնսոնին այն բանի համար, որ նա բառարանում չէր ընդգրկել ոչ մի անպարկեշտ բառ:
— Որքան հաճելի է լսելը,- ասաց հուզված Ջոնսոնը,- որ դուք բառարանում հատկապես փնտրել եք այդ անպարկեշտ բառերը:samuel-johnson-1

Գլխարկ և գլուխ

24 Նյմ

Հանս Քրիստիան Անդերսենը իր արտաքինին շատ քիչ ժամանակ էր հատկացնում: Նա Կոպենհագենի փողոցներում զբոսնում էր մաշված գլխարկով ու հնամաշ թիկնոցով: Մի անգամ նրան կանգնեցրեց ունևոր մի մարդ և հարցրեց.
— Ասացեք խնդրեմ, այդ խղճուկ բանը, որ ձեր գլխի վրա է, կոչվում է գլխա՞րկ:
Գրողը պատասխանեց.
— Իսկ այդ խղճուկ բանը, որ ձեր նորաոճ գլխարկի տակ է, կոչվում է գլու՞խ:14123m

%d bloggers like this: