Պահոց | 12:46 ա.

ՀՈՒՍԱՀԱՏԻ ՀԱՐՑԸ

2 Նյմ

Հավանաբար 1993-ի ձմեռն էր: Ցուրտ, ձյունաշատ: Գիշերային ժամերին քաղաքն ամայանում էր, լույս չկար, մեքենաներ չկային, մարդիկ չկային: Հոսանքի անջատումների պատճառով լինում էին օրեր, որ խմբագրության աշխատանքն ավարտում էինք կեսգիշերից հետո: Իսկ այնուհետև տուն էր պետք հասնել: Շատ անգամներ պարզապես ոտքով էինք վերադառնում:
Մի այդպիսի գիշեր քայլելով հասա մինչև Կիևյան փողոցի սկզբնամասը: Հոգնել էի: Որոշեցի կանգնել. ի՞նչ իմանաս, հանկարծ ու հրաշք կատարվեր՝ մի մոլորված մեքենա հանդիպեր: Մութ-մութ էր, ձյուն էր գալիս: Համատարած դատարկություն էր: Միայն ինձնից մի 100 մետր ներքև՝ մայթեզրին մի մեքենա էր անշարժացել:
Ահա այդպես անիմաստ կանգնած էի, երբ նկատեցի, որ ներքևի մեքենայի մոտից մեկը դեպի ինձ է քայլում: Մոտեցավ: 50-անց տղամարդ էր՝ դեմքը հաստ օձիքի մեջ քողարկած: Բարևեց, մի պահ աջուձախ նայեց ու հարցրեց.
— Ախպեր ջան, մոտդ պատահմամբ դանգրատ չի՞ լինի…

Հ. Չարխչյան99885a4s-960

%d bloggers like this: