ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

24 Հնս

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԱՆԾԱՆՈԹ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒՍԱՆԿԱՐԸ

* * *
Ասել քեզ չե՞մ սիրում… Ինչու՞ համար սակայն
Խենթանում եմ անգամ ես այն մտքից,
Թե կարող ես ինձնից դու հեռանալ հանկարծ,
Թե կարող ես սիրել ուրիշ մեկին:

Չե՞մ կարոտում ասել… Սակայն ինչու՞, ինչու՞
Գիշերային մի ուշ, մի խենթ պահի
Սիրտս աղոթքի պես անունդ է մրմնջում,
Կարոտում է ձեռքին քո փայփայիչ:

Չե՞մ ձանձրանում ասել… Բայց ինչու՞ է հանկարծ
Սիրտըս տենչում ինչ-որ հեռավորի,
Նրան, որ միգուցե ոչ եղել է, ոչ կա,
Նրանց, որ ցնորք է միայն թովիչ:

Ասել սիրու՞մ եմ քեզ… Սակայն ինչու՞ հաճախ
Ես տխրում եմ, թախծում միշտ անառիթ,
Դժգոհում եմ ինձնից՝ չունենալով պատճառ,
Նայում եմ քեզ, ժպտում բայց օտարին:

Հանելու՞կ է արդյոք, առեղծվա՞ծ է միթե…
Հասկանում եմ ես քեզ, սիրտ իմ խելառ.
— Երջանկությանն ես քո դու վարժըվել արդեն
Եվ դժգոհ ես քեզնից միայն դրա համար…

1947 թ.

2 Responses to “ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ”

  1. BlogNews 24 Հունիսի, 2012 at 12:39 ե. #

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

  2. Barbara Muradyan 8 Հուլիսի, 2012 at 12:23 ա. #

    Ինտերնետում Պարույր Սևակի բանաստեղծություններից էի փնտրում, շատ ուրախացա, երբ այս Բլոգը գտա, ես էլ իմ կողմից հասցե եմ թողնում http://www.abcd.am, թերթվող գրքերի թվային գրադարան, որտեղ ընթերցողները կարող են կարդալ և լսել` Պարուր Սևակ

    “Մարդը ափի մեջ” հավաքածուն 202 Էջ,
    http://www.menq.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=5867
    “Եղիցի լույս” — 50էջ
    http://www.menq.am/abcd/bookview_v2_4.php?p_id_text=5852

    ինչպես նաև հայ անվանի այլ գրողների այլ աշխատանքներ:

Թողնել մեկնաբանություն