Պահոց | 11:19 ե.

ԳՐՔԻՑ ԴԵՊԻ ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՌԱԿԸ. ՏՈՆԸ «ԳՐՔՈՏ» ԷՐ

22 Փտր

Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է որպես Գիրք նվիրելու օր՝ ի հիշատակ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Տոնն էլ ավելի հետաքրքիր դարձնելու նպատակով փետրվարի 19-ին հաջորդող աշխատանքային շաբաթվա առաջին օրը ԵՊՀ ուսանողները նվիրեցին գրքի և գրողների հետ շփմանը։ Նրանք նախ հյուրընկալեցին գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին, ապա լուսանկարիչ, գրող Էդգար Հարությունյանին։

Հանդիպումների կազմակերպիչն ու համակարգողը ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն էր:

Հովիկ Չարխչյանը սևակագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է։ Օրն էլ նպաստեց, որ երիտասարդներին ծանոթացնի գրականագիտական որոշ հարցերի: Ըստ նրա՝ գրականությունը սիրում է լուռ անդրադարձ: Տարիների հետ են գրական կերպարները դառնում ընկալելի. «Գրողը չի գնահատվում գրաքննադատի կողմից, գրողի դիմագիծը ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լինելով է դառնում հաստատուն»:

Հովիկ Չարխչյանը գիրքն ու գրականությունը համարում է մարդուն տրված գործիք, իսկ դրական կամ բացասական ընկալումները անհատի ընտրությունն է: Գեղարվեստի մեջ մերժվում են գռեհիկ արտահայտությունները, քանի որ գեղեցիկ արվեստի մասին խոսելիս տգեղը մերժվում է:

Մի փոքր հիասթափությամբ գրողը նշեց, որ մեր իրականության մեջ գրականության ակտուալությունը ձևավորում են գրավաճառները:
Հանդիպման ընթացքում հետաքրքիր կենցաղային օրինակներից մինչև գրականության վեհ գաղափարների համեմատականներն օգնում էին ավելի ընկալելի դարձնել գրականության կարևորությունը ուսանողների համար:

http://ysu.am/news/hy/Hovik-Charkhchyan-and-Edgar-Harutyunyan-visited-YSU16806672_1271067139595282_3099148870012934886_n

Գրաբուսները կշրջեն մայրաքաղաքով

22 Փտր

Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան

22 Փտր

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր:
Past.am-ի հետ զրույցում գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանն ընդգծեց, որ մեր լեզուն ավելի շատ ամենօրյա հոգատարության պահանջ ունի, քան տարատեսակ մարտահրավերներին դիմակայելու, որովհետև, ըստ նրա, պահպանման խնդիրը բոլոր ժամանակների համար է` իր առանձնահատկություններով հանդերձ:
«Ասել, թե հայերենն այժմ վտանգված է, փոքր-ինչ չափազանցված կարծիք է: Սակայն կա մեր լեզուն տարատեսակ «բացիլներից» ախտահանելու, գրական լեզվի վարկը բարձրացնելու, ուսուցման արդյունավետությունը խթանելու, նոր բառերով ու բառաձևերով հարստացնելու, զարգացման համար նպաստավոր միջավայր ձևավորելու անհրաժեշտություն: Իսկ սա հնարավոր է իրականացնել ոչ այնքան վերահսկողության խստացման, որքան հասարակական առողջ վերաբերմունքի առկայության պայմաններում: Լեզուն պետք է սիրել ու վստահել նրան, այլ ոչ թե խանդոտ ամուսնու կեցվածքով հսկողություն սահմանել»,-նշեց մեր զրուցակիցը: Պարոն Չարխչյանի խոսքով՝ լրատվական դաշտում լեզվական աղավաղումների չափաբաժինն ամենաբարձրն է: Ըստ նրա՝ սա ոչ թե միտում է, այլ տարրական անգրագիտության դրսևորում:
«Թող ինձ ներեն մեր հարգելի լրագրողները, սակայն նրանց իմացության ցածր մակարդակը ավերածություններ է գործում: Այս իրողության պայմաններում ի՞նչ ոճի, առանձնահատկության կամ ճկունության մասին կարող է խոսք լինել»,-հավելեց գրականագետը:
Չարխչյանն ասաց, որ ավելի բարվոք չէ նաև գրական միջավայրը: Նրա պնդմամբ՝ գռեհկաբանությունները, ժարգոնային արտահայտությունները, օտարածին բառերը հրամցվում են իբրև կյանքի ճշմարտացի արտացոլման գեղարվեստական միջոց` շփոթելով գեղարվեստը արձանագրման հետ:
«Պարզը դառնում է պարզունակ, ձևը` ձևականություն, միտքը` մտավարժանք: Արդյունքում ունենք այն, ինչ ունենք` ընթերցողների անվստահություն և գրավոր մշակույթ, որը ոչ մի գնով չի կարողանում ինքնահաստատվել»,- իր խոսքը եզրափակեց Հովիկ Չարխչյանը:

Լևոն Փանոսյանhovik-charkhchyan

ԷՄԻՐ ԿՈՒՍՏՈՒՐԻՑԱ

22 Փտր

Մարդիկ ամեն ինչ մոռանալու հակում ունեն, և մարդկայնին ցեղը ժամանակի ընթացքում այդ ընդունակությունը վերածել է իսկական արվեստի: Մեր օրերում մարդկային ամբոխը նման է թռչնանոցի հավերին, որոնց հիշողությունը սահմանափակվում է սնունդ ընդունելու վերջին գործողությամբ:

org_piqm823

%d bloggers like this: