Պահոց | Օգոստոսի, 2016

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆ ԵԿԱՎ ՀԱՅԱՍՏԱՆ

12 Օգս

Իր ժամանակին Հովհաննես Թումանյանի տաղանդավոր գրիչը անմահացրեց այն պատմական պահը, երբ երկաթուղին մուտք գործեց Հայաստան աշխարհ: Ցավոք, առաջին ավտոմեքենաների հայտնությունը փաստող գեղարվեստական նկարագրություններ գրեթե չկան, թեև եթե գործի դնենք երևակայությունը, դժվար չի լինի պատկերացնել, թե ինչպես առաջին անգամ երկաթե նժույգի ազդանշանի ձայնը խախտեց գավառական քաղաքների նահապետական անդորրը և անիվներից բարձրացող փոշին ազդարարեց քաղաքակրթության մուտքը: Իսկ եթե այնուամենայնիվ մի կողմ թողնենք կռահումներ կատարելու փորձերը, ապա առկա վավերագրերն ու վկայությունները թույլ են տալիս այդ շրջադարձային իրադարձության մասին գոնե ընդհանուր գծերով որոշակի պատկերացում կազմել:erivanskaya_krepost_sluzhit_stenoj_tramvajnogo_parka_-_1939_god_-big
Եվ այսպես, համաձայն այդ աղբյուրների, առաջին քառանիվը մեր կողմերում երևաց անցյալ դարի 10-ական թվականներին, ընդ որում դա կատարվեց այնպես միանգամից ու հախուռն, որ հայաստանցիները նույնիսկ ժամանակ չունեցան զարմանքի, հիացմունքի ու տագնապների համար: Իսկ երբ 1914 թ. վրա հասավ առաջին համաշխարհային պատերազմը, Կարս–Սարիղամիշի վրայով դեպի Էրզրում, Երզնկա և այլուր ավտոտրանսպորտը սկսեց երթևեկել գիշեր ու ցերեկ, առանց դադարի: Ճիշտ է, մեքենաները գերազանցապես Ռուսաստանից էին, իսկ վարորդները՝ օտարականներ, սակայն մերն էին ճանապարհներն ու ուղևորների մի մասը, այնպես որ բնակչությունը դա ընդունեց ոչ իբրև անցողիկ մի բան, այլ հաստատվող ու մնայուն երևույթ: Ըստ որոշ աղբյուրների, մինչև 1918 թվականը Հայաստանում արդեն կային շուրջ 100 տարատեսակ ինքնաշարժեր:
Սակայն եթե խոսենք այն մեքենայի մասին, որին կարելի է պայմանականորեն անվանել առաջին «հայաստանյան», ապա այս խնդրի շուրջ կարծիքները բաժանվում են, ու մինչ օրս էլ շարունակվում է բանավեճը, թե որն է եղել այն, երբ է բերվել և ում կողմից: Ասվում է, որ առաջնեկը Երևանում հայտնվել է 1912 թվականին: Այն բերվել է Թիֆլիսից: Առաջին վարորդի անունը եղել է Վարդան, թեև քաղաքում նրան անվանել են Մաշտի: Մեքենայի մակնիշը կոչվել է «Պաներ-Սալվարսոն» կամ «Իսպանո-Սյուիզա»:Нубарашен. Олдскульные шоферы и не менее олдскульные автомобили. Начало XX века.
Տարբերակների թվում արժանահիշատակ է նաև պատմությունն այն մասին, որ առաջին մեքենան Ֆրանսիայից բերվել է էջմիածինցի մի խումբ հարուստ բամբակագործների նախաձեռնությամբ: Նպատակն էր` դա աշխատացնել Երևան-Էջմիածին ճանապարհի վրա: Միայն թե տեղ հասնելուն պես պարզվել է, որ ճանապարհի կամուրջները թույլ են ու չեն դիմանում մեքենայի ծանրությանը: Շուրջ մեկ տարի էլ պահանջվել է, մինչև խճուղու բոլոր կամուրջները փոխվել ու ամրացվել են: Միայն դրանից հետո ավտոմեքենան սկսել է երթևեկել: Բայց դա էլ երկար չի տևել: Բամբակագործները հաշվարկել են, որ առավել ձեռնտու կլինի, եթե մեքենայի շարժիչը հանեն և օգտագործեն բամբակ զտելու համար: Իսկ բեռները կարելի էր նաև տեղափոխել հին եղանակով՝ սայլերով…
Ամեն դեպքում, ֆայտոնների, սայլերի ու կառքերի քաղաք Երևանի առաջին ավտոպարկի հիմնադրման տարեթիվն է համարվում 1917 թվականի դեկտեմբերի 28-ը, երբ հայկական երկրորդ հրաձգային դիվիզիայի շտաբին կից՝ Աբովյան և Թարխանյան փողոցների անկյունում հավաքվեցին այն բոլոր մեքենաները, որոնք դեռ կարող էին փոխադրամիջոց կոչվել: Ականատեսների պնդմամբ, այդ հարկի տակ հայտնված առաջին փոխադրամիջոցը եղել է «Բենց» մակնիշի մեքենան, որը պատկանում էր «Ռուս-Բլթիկ» բանկին: Այդ իսկ պատճառով էլ ընդունված է ասել, թե հենց այդ մեքենայով հիմք դրվեց հայաստանյան ավտոտրանսպորտին:
Դրանից հետո եկավ նաև երկրորդը՝ դարձյալ «Բենց» մակնիշի, սակայն շղթայաքարշ ավտոմոբիլը: Հաջորդ տարի Թիֆլիսի Ազգային խորհրդից ստացվեցին ևս 3 մեքենաներ: Սակայն այդ ամիսներին ակտիվացան ռազմական գործողությունները, մեքենաները ցրվեցին տարբեր ճակատներում, և շուրջ կես տարի Երևանի ավտոպարկը մնաց դատարկ: Պատերազմը քայքայել էր ռուսական բանակը, ավելի ուշ թուրքերը զավթեցին Կարսն ու մյուս շրջանները և այնտեղ գտնվող ողջ տեխնիկան անցավ նրանց ձեռքը: Երևանում մնացել էին միայն այն մեքենաները, որոնք սպասարկում էին կառավարության անդամներին:

ավտո

Բարեբախտաբար, Հայաստանն արդեն ուներ ինչպես ավտոգործի վարպետներ, այնպես էլ մարդիկ, ովքեր կարող էին վարորդություն դասավանդել: Հենց նրանք էլ ձեռնամուխ եղան փրկված բեկորներից ու պահպանված ջարդոններից երկրորդ կյանք հաղորդելու հատուկենտ մեքենաներին: Հիմա արդեն համեստ շարժակազմը Երևանում նոր հանգրվան էր գտել Պոչտովայա ու Բազարնայա փողոցների խաչմերուկում: Այդ ընթացքում բացվեց նաև առաջին մեխանիկական արհեստանոցը, այլ կերպ ասած՝ ծնունդ տրվեց մի վայրի, որտեղ աշխատում էին հայ «դզող-փչողների» նախակարապետները:
Դրանք իսկապես շատ դժվարին տարիներ էին: Անկախություն հռչակած Հայաստանում միջոցների ծայրահեղ սղության պայմաններում առնվազն անլրջություն պիտի լիներ մտածել ավտոպարկը թարմացնելու մասին: Պահեստամասեր գրեթե չկային, իսկ երբ ճանապարհները փակվում էին, բենզինի մասին խոսք լինել չէր կարող: Մի անգամ բանվորները որոշեցին մեքենաներից մեկը աշխատացնել սպիրտով, սակայն այդ փորձը ձախողվեց: Վիճակն առավել բարդացավ 1921 թվականի փետրվարյան ապստամբությունից հետո: Ականատեսները պատմում են, որ երբ մարտական գործողություններն ի վերջո ավարտվեցին, երկրի ճանապարհներին կարելի էր հանդիպել եղած մեքենաների թալանված, ջարդոտված կամ այրված կմախքներ: Հենց այդ անմխիթար «ժառանգության» հիմքի վրա էլ էնտուզիաստները նախ վերադարձրեցին կորստի մատնվածը, ապա կարողացան պահպանվածը համալրել նորերով: Նրանց համար ավտոմեքենան, ինչպես ասում են, այլևս ոչ թե շքեղություն էր, այլ փոխադրամիջոց:
Համաձայն պահպանված տեղեկությունների, 1921 թվականի գարնանը Երևանում կային 32 բեռնատար և 16 մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև շուրջ 300 տրանսպորտային գործի մասնագետներ:
Հայաստանյան ավտոտրանսպորտի պատմությունն այնուհետև դառնալու էր զարգացման ու առաջընթացի ժամանակագրություն: Բայց մենք այնուամենայնիվ հիշատակենք ևս երկու հետաքրքրական դրվագ: Նախ նշենք այն մասին, որ 1923 թվականին երեք բեռնատարներ սկսեցին երթևեկել Երևան-Ելենովկա-Դիլիջան-Նոր Բայազետ երթուղով: Սրանց թերևս կարելի է համարել առաջին հայկական «дальнобойщик»-ներ: Իսկ նույն տարվա վերջին երթուղի դուրս եկավ 8-տեղանի մարդատարը՝ ճանապարհվելով Երևանից Դիլիջան: Այն ժամանակ մարդիկ դեռ չէին գործածում ավտոբուս բառը: Բայց այդ օրերն արդեն հեռու չէին:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ12647325_932122243568975_1632871812458966226_n

 

ՄԻՇԵԼ ՀՈԴԿԻՆ

12 Օգս

Ասում են՝ ամեն հերոսի անհրաժեշտ է իր չարագործը, հրեշտակին՝ դևը, աստծուն՝ հրեշները: Անկախ մեր էությունից, ես դրան չեմ հավատում: Ես տեսել եմ չարագործների, որոնք հերոսական արարքներ են գործել, և տեսել եմ չար տղամարդկանց, որոնց հերոս էին անվանում: Ապաքինելու կարողությունը մարդուն չի դարձնում լավը, ինչպես որ սպանելու կարողությունը վատը չի դարձնում: Սպանիր անհրաժեշտ մարդկանց ու կլինես հերոս: Ապաքինիր ոչ նրանց, ում պետք է, և կդառնաս չարագործ: Մեզ բնորոշում են ոչ թե մեր ուժերը, այլ մեր որոշումները:_8hu7bcbDtM

ՎԻԿՏՈՐ ՀՅՈՒԳՈ

12 Օգս

Իմ ասելիքը պարզ է. միշտ առաջ: Եթե աստված կամենար, որ մարդը հետ-հետ գնար, նա աչքերը կտեղադրեր ծոծրակի վրա: Այնպես որ եկեք միշտ նայենք արևածագի, ծաղկումի, զարթոնքի ուղղությամբ: Փտած մարմնի փլուզումը խրախուսում է նա, ով սկսում է ապրել: Վայր ընկնող հին ծառի ճռինչը կոչ է երիտասարդ տնկիներին: Թող ամեն մի դար իրականացնի իր գործը, այսօր քաղաքացիական, վաղը համամարդկային:victor-hugo-23

 

ԷՐԻԽ ՄԱՐԻԱ ՌԵՄԱՐԿ

12 Օգս

Օգնիր՝ քանի դեռ կարող ես: Արա ամեն բան, ինչը քո ուժերի սահմաններում է: Բայց երբ այլևս ոչինչ անել չես կարող՝ մոռացիր: Թիկունք դարձրու: Պինդ եղիր: Կարեկցանքը թույլատրելի է միայն խաղաղ ժամանակներում: Այլ բան է, երբ խոսքը կյանքի ու մահվան մասին է: Թաղիր մեռածներին ու ինքդ էլ ատամներով կառչիր կյանքից: Դու դեռ պիտի ապրես ու ապրես: Վիշտը՝ վշտով, իսկ փաստերն էլ՝ փաստերով, նայիր ճշմարտության դեմքին, ընդունիր նրան: Դրանով դու որևէ կերպ չես վիրավորում զոհվածների հիշատակը: Միայն այդպես է հնարավոր ապրել:

13550570614886

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

12 Օգս

Սերը: Ի՞նչ բան է սերը: Սերը խանգարում է մահին: Սերը կյանքն է: Այն ամենը, ինչ ես հասկանում եմ, հասկանում եմ միայն նրա համար, որ սիրում եմ: Ամեն բան կա, ամեն բան գոյություն ունի միայն այն պատճառով, որ ես սիրում եմ: Ամեն ինչ միայն նրա հետ է կապված: Սերն աստվածն է և մեռնել՝ նշանակում է, որ ես՝ սիրո մասնիկս, վերադառնում եմ ընդհանուր ու հավերժական ակունքին:

tolstoi3

ԲՐԱՅԱՆ ԹՐԵՅՍԻ

12 Օգս

Անձնական պատասխանատվությունը բարձր ինքնագնահատականի հիմքն է, սեփական արարքների նկատմամբ հարգանքի ու հպարտության զգացումը: Այն բնորոշում է յուրաքանչյուր նշանավոր անհատի: Մյուս կողմից էլ փորձելով արդարացում գտնել ձեզ համար, մեղադրել ուրիշներին, դժգոհել կամ քննադատել, դուք կորցնում եք ձեր ուժը: Դուք թուլացնում եք ձեզ և ձեր վճռականությունը: Դուք սեփական հույզերի նկատմամբ վերահսկման իրավունքը հանձնում եք այն մարդկանց, որոնց մեղադրում եք կամ որոնցից դժգոհ եք:W_150529-Brian-Tracy@RSN-2770-670x410

Իշխանությունը փորձում է դանդաղեցնել իր մահը

10 Օգս

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում քննարկում է հուլիսի 17-ից Հայաստանում առկա հանրային տրամադրությունները՝ նշելով, որ հանրության և վարչախմբի միջև եղած անջրպետը խորանում է, և գործընթացն ի վերջո ավարտվելու է վարչախմբի հեռացմամբ։

ՆԻԿՈԼԱՅ ԿԱՐԱՄԶԻՆ

7 Օգս

Նա ցանկացավ ավելին, ավելին և ի վերջո այլևս ոչինչ ցանկանալ չկարողացավ: Իսկ ով ճանաչում է իր սիրտը, ով խորհում է դրա նրբագույն հաճույքների էության մասին, նա, իհարկե, կհամաձայնի ինձ հետ, որ բոլոր ցանկությունների կատարումը սիրո ամենավտանգավոր գայթակղությունն է:
«Խեղճ Լիզան» գրքից11

ՌՈԲԵՐՏ ԳՐԻՆ

4 Օգս

Երբեք թույլ մի տվեք բարեփոխման գաղափարների խաբուսիկ հմայքներով մշուշել ձեր գիտակցությունը: Դուք չեք կարող մարդկանց ստիպել, որ նրանք աշխարհը տեսնել այնպիսին, ինչպիսին այն տեսանելի է ձեզ, և հենց այդ պատճառով էլ ձեզ երբեք չի հաջողվի նրանց ներքաշել երջանիկ ապագայի մեջ հիվանդագին վերափոխման միջոցով:maxresdefault

 

ԹՐԵՅՍԻ ԼԵԹՍ

3 Օգս

Լսիր… Խոստացիր, որ չես մեռնի ինձնից շուտ: Ինձ համար կարևոր չէ, թե դու ինչով ես զբաղվելու, ուր ես գնալու, ինչպես ես աղավաղելու սեփական կյանքդ… Պարզապես ապրիր: Չմեռնես ինձնից ավելի շուտ, խնդրում եմ:
«Օգոստոս. Օսեյջի շրջան»rtl121210_letts_560

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

2 Օգս

Պատկերացրեք, որ մեկին անհրաժեշտ է հաղթահարել հինգ նեղ աստիճաններ, իսկ մյուսին՝ ընդամենը մեկը, բայց այդ մեկը, ծայրահեղ դեպքում նրա համար նույնքան բարձր է, որքան այն բոլոր հինգ աստիճանները միասին վերցրած: Առաջինը կհաղթահարի ոչ միայն այդ հինգը, այլև ուրիշ հարյուր ու հազար աստիճաններ, նա կապրի մեծ և շատ լարված կյանք, սակայն հաղթահարված աստիճաններից ոչ մեկը նրա համար չի ունենա այն նշանակությունը, ինչ մյուսի համար այդ միակը, առաջինը, նրա համար անհաղթահարելի աստիճանը, որին նրա չի հասնելու և որի վրա նա, իհարկե, ոտք չի դնելու:
«Նամակ հորը»1821

ԱՅՐԻՍ ՄԵՐԴՈԿ

1 Օգս

Կան բաներ, որոնք երիտասարդներին թվում են ահավոր, որովհետև երիտասարդները համարում են, որ կյանքը պիտի լինի երջանիկ ու ազատ: Սակայն կյանքը երբեք չի լինում իրականում ազատ ու երջանիկ բառի բուն իմաստով: Եթե ուզում ես ապրել, միշտ կփնտրես կառչելու որևէ շյուղ ու կպնդես, թե ամեն բան դեռ տանելի է:5990

%d bloggers like this: