Պահոց | 1:35 ա.

Հին Երևան, թե «Հին Երևան». Գրականագետ Հովիկ Չարխչյան

12 Փտր

«Հին Երևան» նախագիծն այլ բան չէ, քան թատերական դեկորացիա, արհեստածին կահավորանք, տեսողական խաբկանք, որն ընդհանուր ոչինչ ունենալ չի կարող իրական պատկերի հետ: Քաղաքի պատմական շերտը չեն հորինում և ոչ էլ թքում-կպցնում են: Այն կամ կա, կամ չկա: Եղել է հին Երևանը, եղել է անկրկնելի ու ինքնատիպ: Հիմա այն ջնջված է: Եվ այդ բացակայությունը քողարկելու մտադրությամբ ավերակների բեկորներից դիմանկար ստեղծելու փորձերը, մեղմ ասած, այնքան էլ բարոյական ու ազնիվ չեն: Օրինակ, երբ ասում ենք «գիրք», նկատի ունենք ոչ թե շապիկը, այլ բովանդակությունը: Հիմա նույնը բանն է «Հին Երևան» նախագիծը: Դա շապիկ է առանց բովանդակության: Դա բարբարոսության պարտակում է գույնզգույն փաթեթավորման մեջ: Պատմությունը պետք է պահպանել այն միջավայրում, որտեղ նա ստեղծվել է: Սա անվիճարկելի պրակտիկա է, որ գործում է աշխարհի բոլոր անկյուններում: Հնագետներն ու մշակութաբանները կհաստատեն խոսքերս, որ պատմական հուշարձանի նույնիսկ մի քարը չի կարելի տեղափոխել իր նախնական վայրից, էլ ուր մնաց, թե ամբողջական շինություններ:

Ինչ վերաբերում է հնի ու նորի հակադրմանը, ապա սա ևս ախտածին մտայնություն է: Չի կարող մեկի գոյությունը պայմանավորված լինել մյուսի վախճանով: Ինչպես որ նույն ընտանիքում հաշտ ու համերաշխ ապրում են ծերունին ու երեխան, այնպես էլ քաղաքում լիակատար ներդաշնակությամբ կարող են կողք-կողքի գոյատևել պատմականն ու արդին»:

Աղբյուր` Panorama.amf56bc261e66931_56bc261e66974.thumb

ԴԱՐԻՈ ՍԱԼԱՍ ՍՈՄԵՐ

12 Փտր

Մենք այնքան շատ ենք կախման մեջ ուրիշների կարծիքից, որ թույլ ենք տալիս ամբոխին լինել մեր պահվածքի դատավորն ու մրցավարը: Մենք ամեն բան զոհաբերում ենք, միայն թե մեզ համարեն «այնպիսին, ինչպիսին բոլորն են»: Մենք ձգտում ենք համընդհանուր ճանաչման՝ ինչպես պարգևի, վախենում ենք տարբերվել մյուսներից, քանի որ դա հասարակության կողմից արձագանքի է արժանանում՝ անվստահություն, տհաճություն, կասկած: Արդյունքում մենք անխուսափելիորն վերածվում ենք միատարր մասսայի մասնիկի և դա մեզ վստահություն է ներշնում մեր հանդեպ, այն զգացողությունն է տալիս, որ մեզ ընդունում ու սիրում են, թեև միևնույն ժամանակ մեզ կեղեքում է միայնության զգացումը, ներքին տագնապը և սեփական նույնականության պակասը:maxresdefault