Tag Archives: Զեյթուն

ՔԱՐԱՆՁԱՎԻ ՔԱՀԱՆԱՆ

24 Ապր

1939 թվականին Զեյթունի լեռներում երկու որսորդ հետապնդում էին մի եղնիկի, երբ հանկարծ քարայրի մուտքի առաջ նկատեցին մերկանդամ մի արարածի՝ մինչև գոտկատեղ հասնող մազերով ու մորուքով: Սարսափած որսորդներն արդեն պատրաստվում էին կրակել, երբ հանկարծ լսեցին. «Մի կրակեք, ես էլ ձեզ նման մի մարդ եմ»:

Որսորդները քարանձավաբնակին տարան Մարաշ: Պարզվեց, որ նա հայ քահանա է՝ Տեր Հովսեփ Խուլմունյանը: 1921 թվականին, երբ ֆրանսիացիները Կիլիկիայից հեռացել էին, զեյթունցիների կռիվներից մեկի ժամանակ քահանան անհետ կորել էր: Նրա կինը (որն արդեն ապրում էր Դամասկոսում), հաստատել էր այդ փաստը՝ հավելելով, թե իրենք մտածել են, որ Տեր Հովսեփը զոհվել է: Իսկ քահանան 18 տարի շարունակ ապրել էր լեռներում՝ սնվելով բույսերով ու հատապտուղներով, բայց հաստատ համոզմամբ ու սպասումով, որ զեյթունցիները դեռ ետ կգան…