Tag Archives: Վիլյամ Սարոյան

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

4 Սպտ

Մի անգամ ես նամակ ստացա Բեռնարդ Շոուից: Նա ինձ հրավիրում էր իր մոտ: Բնականաբար, հրավերն անմիջապես ընդունեցի: Շոուի տանը ես հանդիպեցի Հերբերտ Ուելսին: Հերբերտ Ուելսը դառնությամբ պատմում էր, որ պատրաստ է այրել իր բոլոր 68 վեպերը միայն այն բանի համար, որ դրանք դույզն ինչ չեն փոխել աշխարհը… Գրեթե նմանատիպ կարծիքի էր նաև Շոուն, որը, ճիշտ է, այդ առումով տուրք չէր տվել պատրանքներին, և այդ պատճառով էլ առանձնապես ծանր ապրումներ չուներ: Ես չհամաձայնեցի և մինչև հիմա էլ չեմ կարող համաձայնել ոչ մեկի, ոչ մյուսի հետ: Դեռևս Հոմերոսի ժամանակներից, իսկ գուցե դրանից էլ առաջ, գրականությունն ու արվեստը ներգործել են մարդկանց վրա և փոխել են նրանց… Ընդհանրապես ես կարծում եմ, որ գրականությունը նույնքան զգալի է ներգործում կյանքի վրա, որքան կյանքն է ներգործում գրականության վրա…

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

3 Հլս

Ես մի անգամ ասացի տղաներիս, որ Հայաստանը վերջապես անկախություն է ստացել: Բայց դա նրանց վրա այնպիսի տպավորություն գործեց, ինչպես եթե ասեի, որ այգում խաղողի վազերի վրա կանաչ տերևներ կան: Նրանք նույնիսկ հայերեն չպատասխանեցին ինձ: Նրանք ասացին. «Վի ար գլեդ, դեդ»: Ոչ թե պապա, ոչ թե հայրիկ, այլ «դեդ»: Եվ վերջ: Ես նրանց ասում եմ անմիջապես, մոր մոտ, որ կանգնել է իր այդ մաունտխոլյոկյան ժպիտով, որ նրանք պետք է սկսեն հաճախել հայկական դպրոց, սովորեն կարդալ, գրել ու ճիշտ խոսել հայերեն, մի խոսքով պատրաստվեն Հայաստան վերադառնալու: Չէ՞ որ մենք պետք է մեզ վրա պատասխանատվություն վերցնել մեր հայրենիքի համար: Բայց նրանք երեքն էլ ժպտում են ճիշտ այնպես, ինչպես իրենց մայրը, և ես նրանց այդ ժպիտներից փախա այստեղ… Բոլոր խնդիրներն էլ անձնական են, բայց այդ խնդիրները ազգային են դառնում…
«Ֆրեզնո, սրճարան «Արաքս» պատմվածքիցWilliam-Saroyan-1

Հայ մտավորականները

4 Հնվ

Նորահայտ լուսանկար. հայ մտավորականները Բյուրականում: 1960 թվականի սեպտեմբեր: (Ձախից աջ՝ Անահիտ Սահինյան, Վիկտոր Համբարձումյան, Վիլյամ Սարոյան, Հրաչյա Հովհաննիսյան, Մարտիրոս Սարյան, Աշոտ Պապայան, Հրաչյա Քոչար, Մարո Մարգարյան):1960 սարոյան

Գյուլերի Սարոյանը

7 Սպտ

Եթե երջանիկ պատահականություններ լինում են, ապա սա դրանցից մեկն է: 1976 թվականին Վիլյամ Սարոյանը այցելել էր Հայաստան: Նույն օրերին Երևանում էր նաև հանրաճանաչ լուսանկարիչ Արա Գյուլերը: Նրանց երկուսի հանդիպման վկայությունն են այս երեք լուսանկարները:

Saroyan being toasted by his friends, standing is the film Director Sergei PARADJANOV.

An Erivan concert Hall honouring his presence for the first time.1976.

An Erivan concert Hall honouring his presence for the first time.1976.

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

15 Հլս

Սիրելն ու ատելը հեշտ է: Շնչելու պես հեշտ: Հետո՞ ինչ: Դրա իմաստը ո՞րն է: Ես քեզ սիրում եմ կամ ատում եմ քեզ, դու էլ ինձ ես սիրում կամ ատում, մենք սիրում ենք սպանվածներին ու ատում դահիճներին… հետո՞ ինչ: Ախր ո՞վ է նրանց սպանել՝ դատախա՞զը, դատավո՞րը, թե՞ կնիք դնող կատարածուն, իսկ գուցե պահակախու՞մբը, կամ վաշտի պե՞տը, որ գոռում էր. «Հանրապետության պաշտպաններ, հանուն ժողովրդի», թե՞ այդ պաշտպաններն իրենք, որ «Հանուն ժողովրդի» բացականչելով հենց այդ ժողովրդից մեկնումեկին սպանում էին: Հանուն ո՞ր ժողովրդի: Չլինի՞ թե երկու ժողովուրդ կա: Չէ, ժողովուրդը մեկն է, միակը… Այնպես որ, սիրելն ու ատելը դժվար բան չեն, և իմ սիրտը արդեն խառնում է այդ ամենից:
«Կոտորածն մանկանց» պիեսից47

ՏԵՍԵՔ ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ք, ՇՈՒՆ ՇԱՆՈՐԴԻՆԵՐ

24 Ապր

Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, կոդակ ու հպարտ մադկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված, երգերը լռած և որի աղոթքները անպատասխան են մնացած:
Փորձեք կործանել այս ցեղը, ասացեք՝ դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը՝ պատերազմի ծխով բռնված: Կործանեցեք Հայաստանը, տեսեք՝ կկարողանա՞ք: Քշեք տներից անապատ, մի մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի մատնեցեք նրանց տներն ու եկեղեցիները: Տեսեք՝ նրանք դարձյալ պիտի չապրե՞ն: Տեսեք՝ ցեղը դարձյալ պիտի չհառնի՞, երբ նրանցից երկուսը հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:
Ջանացեք, տեսեք՝ կկարողանա՞ք, շուն շանորդիներ, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձեք ջնջել նրանց:

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ11057905_839104526124881_7582755473982281624_n

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

23 Մրտ

Մարդն իր ընտանիքի, իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի: Սա հիմնական նախապայմանն է` ճշմարիտ ինքնությունդ կամ թեկուզ դրա պատրանքը գտնելու համար, որ միևնույն բանն է կամ նույնքան պետքական: Ճիշտը դա է. մարդ իր գերդաստանի մասին պիտի լավը մտածի` անկախ նրանից, թե այդ գերդաստանի անդամներն ինչպիսին կթվան կամ իրականում կան, որովհետև եթե մարդ սոսկ նկատում է, որ սրանք առանձնապես ոչնչով չեն փայլում, , ուրեմն հենց ինքն է, որ ոչնչով չի փայլում, հենց իրեն է, որ պակասում են խելքը, հասկացողությունը, երևակայությունն ու ամենից էականը` սերը: Եթե մարդ որևէ գերդաստանի մասին կշռադատի խելամտորեն, իր ողջ հասկացողությամբ ու երևակայությամբ, և իհարկե, սիրով, ապա այդ գերդաստանը այս կամ այն բանով մեծ ու վեհ կերևա, օրինակ` գոյատևելու իր կարողությամբ, որ եթե ուրիշ ոչինչ չլինի, արդեն բավական է: Լավ գոյատևելն իսկ նշանակում է վեհություն, արդարության ու բարության հուրն անմար պահել: Այս բաների հույսը պակաս կարևոր չէ, քան այդ բաներն իրենք, որովհետև եթե գերդաստանը սրանք չունի, կարող է ձեռք բերել, իսկ եթե ունի` կարող է կորցնել:

«Գերդաստանը» պատմվածքից, թարգմ. Զ. Բոյաջյան877954494

ՄԻ ՇԱՐՔ ՎԵՐԵՎ

4 Փտր

1978 թվականն էր: Մեծ շուքով նշվում էր Հայաստանը Ռուսաստանին միավորելու 150-ամյակը: «Հրազդան» մարզադաշտում տոնախմբություն պիտի լիներ: Հայրս տոմսեր բերեց: Միասին գնացինք: Մարզադաշտը լեփլեցուն էր: Հանդիսությունը մեկնարկեց ավտոշքերթով: Եվ հանկարծ կատարվեց անսպասելի մի բան: Ամբողջ տրիբունան ոտքի կանգնեց, շրջվեց դեպի մեզ ու սկսեց ծափահարել:
Շփոթված շուրջս էի նայում ու ոչինչ չէի հասկանում. այս մարդիկ ինչու՞ են շքերթը թողած մեր կողմը դարձել, ի՞նչ են տեսել այստեղ: Եվ հենց այդ պահին հայրս ցույց տվեց մարդկանց հիացմունքի առարկան:
Մեզնից մի շարք վերև նստած էր Վիլյամ Սարոյանը: Բազմության անկեղծ ու անբռնազբոս պոռթկումից հուզված, ահագնացող ծափերի տակ ոտքի կանգնեց, ձեռքերը վեր բարձրացրեց ու ժպտաց երախտագետի ժպիտով:
Այդ օրն իսկապես տոն էր: Ժողովուրդը գրող էր մեծարում:

Հովիկ Չարխչյանwilliam-saroyan

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

5 Նյմ

Իսկական մարդիկ աղքատներն են: Նրանք գալիս են, քաղցում, աշխատում, ստեղծում, ծնում և մահանում՝ պահպանելով բնության հետ մեծ հաղորդակցությունը: Հարուստները իրականում չեն պատկանում մարդկային ցեղին և հետևաբար դուրս են մնում բնության հետ հարաբերակցությունից: Նրանք, ինչպես իրենք են երևակայում, պատկանում են ինչ-որ գերադաս մի ցեղի: Իսկ դա այլասերված մի ցեղ է, որ թեև կապ ունի աշխարհի հետ, բայց ոչ մի առնչություն՝ բնության հետ…gm5Q5UL1hjM

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

31 Օգս

Այսպես էլ անցնում են օրերն օրերի ետևից, շաբաթները շաբաթների ետևից: Անցնում են ամիսները, անցնում են տարիները: Եվ ահա վերջապես մենք հանգում են ճշմարտությանը: Իսկ ճշմարտությունն այն է, որ այդ բոլոր տարիները մեռած են: Բոլոր օրերը մեռած են: Եվ մենք ինքներս էլ մեռած ենք: Այլևս հարկ չկա ինչ-որ բանի սպասել: Ամեն ինչ մեռած է: Ամեն ինչ, բացի ժամացույցի սլաքներից: Սա կյանք չէ: Սոսկ սլաքներ ու բթացում: Գեղեցիկ, լուսավոր, խելացի բթացում…

«Ձեր կյանքի ուղին»ibFy2PK0ml0

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

16 Հլս

 Մարդ պետք է միշտ մեկին ունենա իր կողքին, թե ձմռանը, երբ ցուրտ է, թե գարնանը, երբ հաճելի եղանակ է, թե ամռանը, երբ շոգ է և կարելի է լողանալ: Մարդ պետք է բոլոր ժամանակներում` անձրևին, ձյունին և ամեն տեսակ եղանակին միշտ մեկին ունենա իր կողքին, որ նրա հետ միասին քայլի մինչև գերեզման: Եվ պետք է ունենալ լավ մարդուն: Մեկին, որ իմանալով հանդերձ, որ դու վատն ես, այնուամենայնիվ սիրում է քեզ: Ես գիտեմ, որ ես վատն եմ, բայց ինչ կարող եմ անել: Եթե դու ինձ հետ գաս, ես կլինեմ աշխարհի ամենաերջանիկ մարդը: Ես կդադարեմ այլևս վատ մարդ լինելուց…nKqiwhbXd-Q

«ԿՈՒԶԵՍ-ԿՈՒԶԵՍ, ՇԱՏ ԲԱՆ ԿՈՒԶԵՍ…»

12 Հնս

Մի հատված Վիլյամ Սարոյանի` Վարդգես Համազասպյանին հասցեագրած նամակից

 «… Դուք գիտեք, որ երկու անգամ այցելելուց հետո (1935 թ. մայիս և 1960 թ. հոկտեմբեր) տարիներ ի վեր ինչ մեծ ցանկություն եմ ունեցել այցելելու Հայաստան: Մի անգամ Փարիզում ես փորձեցի վիզա ստանալ, սակայն հանդիպեցի այնպիսի սոսկալի բյուրոկրատական վերաբերմունքի, որ վրդովված մերժեցի այդ վիզան: Իմ այս քայլը անհրաժեշտ էր և անխուսափելի:

Ռուսաստանի դպրոցները, որոնք իրենց ներկայացուցիչներին ուղարկում են աշխարհի 4 ծագերը, պետք է այս մարդկանց սովորեցնեն անկեղծ և պարկեշտ վարվեցողություն, բայց, ինչևէ, դա իմ գործը չէ, որ ես այդ մարդկանց վերաբերմունք սովորեցնեմ: Ես ուղղակի պատասխանեցի, որ այդ վիզայի կարիքը չեմ զգում: Իմ այդ այցելության նպատակն էր մի վերջին անգամ հարգանքներս մատուցել զառամյալ Մարտիրոս Սարյանին և իմ հին ընկերոջը՝ Գուրգեն Մահարուն: Մի ուրիշ անգամ, ինչպես Դուք գիտեք, ես հավաքել էի իմ բոլոր իրերը և պատրաստ էի թռչել Հայաստան, սակայն Վաշինգտոնի դեսպանատանը նույնպես հանդիպեցի նման կոպտության և կասկածալի վերաբերմունքի: Այդ անգամ  ևս ես ստիպված էի հետաձգել այցելությունս:

Այժմ արդեն սեպտեմբեր ամիսն է, և ես ցանկություն ունեմ ընդունելու Ձեր հրավերն ու գալ Երևան: Ես կուզենայի Հայաստան այցելել հոկտեմբեր ամսին: Խնդրում եմ ուղարկել բաց վիզա և հայտնել, թե ինչպես կարող եմ առանց գլխացավանքի իմ վիզան ստանալ Սան Ֆրանցիսկոյում կամ Նյու Յորքում: Այս նամակս ստանալուն պես միաժամանակ կխնդրեի անհապաղ ինձ հայտնել հետևյալ երեք բաների մասին.

1. Եթե Երևան գամ հոկտեմբերին, կարո՞ղ եմ դիտել «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին» պիեսների բեմադրությունը, ինչպես նաև հեռուստատեսային ժապավենը:

2. Ես կարո՞ղ եմ իմ գրքերից, պիեսներից ստացված հոնորարների դիմաց փող ստանալ: Կարո՞ղ եմ օրինական թույլտվություն ստանալ այդ գումարը ծախսելու համար: 1960 թ. Մոսկվայում Գենադի Գենրոնսկին ինձ տարավ իմ գրքերի հրատարակիչների մոտ, որոնք ինձ իմ գրքերի համար գումար տվեցին: Այդ գումարով ես բանկում հաշիվ բացեցի: Եթե Մոսկվայում լինեմ, կարո՞ղ եմ այդ հաշվի դիմաց փող ստանալ: Դժբախտաբար չգիտեմ, թե որտեղ եմ թողել բանկի գրքույկը: Բայց գուցե լինի մեկը, որը կարողանա գտնել այդ հաշվի համարը և ինձ տալ դրա բալանսը:

3. Եթե գամ Երևան, շատ-շատ կցանկանամ, որ ինձ ապահովեք հյուրանոցային մի շատ հանգիստ համարով կամ այլ բնակարանով:

Կցանկանայի այցելել Մատենադարան, կոնյակի գործարան, հնագույն արհեստների թանգարան, մի շարք գործարաններ, դպրոցներ, տարբեր տեսակի վայրեր, հատկապես հին եկեղեցիներ և նման շինություններ:

Գոյություն ունի հին բիթլիսերեն մի արտահայտություն. «Կուզես-կուզես, շատ բան կուզես…»:

 27 օգոստոսի, 1976 թ., Ֆրեզնո983708_684658504902818_3486749856169385034_n

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

21 Մյս

Երևի տունը մեր ապրած յուրաքանչյուր վայրից մի մասնիկ էր: Բայց այն նաև ուրիշ բան էր: Տունը մենք էինք, ընտանիքը, բոլորս միասին միևնույն վայրում լինելու անընդհատ, դժվարին, եթե ոչ անհնարին վիճակը: Տունը ուտելիքն էր և միասին սեղան նստելը, կամ ինչպես ավելի հաճախ էր պատահում, միասին ուտելը, երբ մեզնից մեկնումեկը աշխատանքից տուն էր վերադառնում կամ առավոտյան մյուսներից ավելի վաղ էր արթնանում: Տունը սենյակներն էին, սեղաններն ու աթոռները, մահճակալները, վերմակները, որով ծածկվում էինք, հին երկրի թափանցիկության աստիճանի գզված բրդից կարված հաստ վերմակները:

Ո՞վ գիտի, թե ինչ է տունը: Ո՞վ գիտի, թե ով է ինքը:

Թարգմ. Ք. Քամալյանsaroyan-bitlis

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

14 Փտր

Ես հավատում եմ սիրուն, իսկ սիրահարները միշտ աղոթում են: Ես հավատում եմ աղոթքներին, թվերին, նշաններին` այն ամենին, ինչն ընդունակ է մեզ հեռու պահել դժբախտությունից, ուղղորդել դա նրանց կողմը, ովքեր չեն սիրում ու չեն երազում: Ես հավատում եմ կանխազգացմանը և հավատում եմ ճշմարտությանը, բայց ամենից շատ ես հավատում եմ սիրուն: Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը տուժի իմ պատճառով, ուզում եմ, որ բոլորը խուսափեն չարիքից, սակայն ես մի բան գիտեմ.- սերը միակ պաշտպանությունն է դժբախտությունից, և հավատում եմ, որ կգա ժամանակը, երբ յուրաքանչյուրը կգտնի իր սերը, կլսի իր երգը, կտեսնի իր որդուն, և Բարձյալի ձեռքը նրան պահապան կլինի:Markovtsev Tatyana [Татьяна Марковцева] - Russian Minimalist painter - Tutt'Art@ (2)

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԿՏԱԿԸ

17 Սպտ

Komitas Pantheon in Yerevan, William Saroyan's tomb«23 հոկտեմբերի 1981 թ. Ֆրեզնո

Պարոնյաք,

Ես՝ «Վիլյամ Սարոյան հիմնարկության», ինչպես նաև Վիլյամ Սարոյանի (որն, ինչպես հայտնի է, մահացել է 1981 թ. մայիսի 18-ին) կալվածքի փաստաբան եմ:

Սարոյանն իր կտակի մեջ նշել է, որ եթե հնարավոր է, ըստ կամոք «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալների, իր աճյունի կեսը (1/2-ը) փոխադրվի Հայաստանում որևէ հարմար տեղ: Մենք այդ խնդիրը քննարկեցինք Հայաստանի գրողների միության նախագահ պրն. Վարդգես Պետրոսյանի հետ 1981-ի հուլիսի 26-ին, երբ նա գտնվում էր Ֆրեզնոյում՝ ներկա լինելու Վիլյամ Սարոյանի հիշատակին նվիրված արարողությանը: Այդ ժամանակ 2 խնամակալների՝ իմ և պրն Պետրոսյանի միջև կայացավ ընդհանուր համաձայնություն այն մասին (սա ենթակա էր մյուս խնամակալների համաձայնությանը), որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` Հայաստան, հանուն իր պատվի հատուկ հիշողության:

1981-ի հուլիսի 26-ին պրն Պետրոսյանի հետ ունեցած հանդիպումից հետո «Վիլյամ Սարոյան հիմնարկության» մյուս խնամակալները (որոնք ներկա չէին պրն Պետրոսյանի հետ հանդիպմանը) նույնպես որոշեցին, որ պրն Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան: Այս լրացուցիչ համաձայնության հետ միասին «Վիլյամ Սարոյան հիմնարկության» բոլոր խնամակալների կողմից միաձայն որոշում ընդունվեց, որ Սարոյանի աճյունի 1/2-ը փոխադրվի Երևան` որպես մշտական հանգչելու վայր:

Այդ որոշման օրինակը ներփակ ուղարկվում է Ձեզ՝ ի գիտություն: Պրն Պետրոսյանին արդեն 1 օրինակ տրվել է այս որոշումից: Ներկայումս «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փափագն է ի կատար ածել

որոշումը և որքան հնարավոր է շուտ կազմակերպել աճյունի փոխադրման հետ կապված հարցերը: Մեր կարծիքով այս գործընթացը պիտի բաղկացած լինի 2 իրադարձությունից. առաջինը պետք է լինի աճյունի փոխադրումը, երկրորդը՝ դրա տեղադրումը Երևանի պանթեոնում՝ այն վայրում, ուր ներկայումս քանդակվում է հուշարձանը և ուր այն պետք է կանգնեցվի: Աճյունը պետք է ամփոփվի փոխադրումից 1 տարվա մեջ ընկած ժամանակաշրջանում: Հանուն մեր երկկողմանի պարտականությունների իրագործման՝ առանց ավելորդ ձգձգումների պետք է գնահատենք Ձեր շտապ պատասխանը հետևյալ խնդրանքներին և հարցումներին.

Առաջին՝ արագացվի և դյուրացվի Սարոյանի աճյունը Երևան փոխադրող «Վիլյամ Սարոյան հիմնարկության» պատվիրակության ճամփորդությունը, ինչպես նաև արագացվի աճյունի փոխադրման հետ կապված մաքսատնային թույլտվության ձեռքբերումը: «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալները կցանկանային Ձեր կոմիտեից հրավեր ստանալ՝ հասցեագրված «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալներին, որի մեջ ասվեր, որ պատվիրակություն է հրավիրվում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունից»՝ իր հետ Երևան բերելու Սարոյանի աճյունը՝ այն մշտական տեղադրելու նպատակով՝ համաձայն «Վիլյամ Սարոյան հիմնարկության» խնամակալության վարչության 1981  թ. հուլիսի 31-ին կայացրած որոշման, որի պատճենը ներփակ ուղարկվում է այս նամակի հետ: Խնդրո առարկա հրավիրագիրը պետք է ուղարկվի ներքոստորագրյալիս՝ վերոհիշյալ հասցեով:

Երկրորդ՝ կապված այս հրավիրագրի հետ, մեծապես գնահատելի պետք է լինի, եթե Դուք մեզ հայտնեք պատվիրակությանը մաս կազմող անդամների ցանկալի թվի մասին, որը պետք է փոխադրի Սարոյանի աճյունը:

Երրորդ՝ գնահատելի կլիներ իմանալ, թե «Վիլյամ Սարոյան հիմնարկության» համար գոյություն ունի որևէ ֆոնդ՝ հոգալու պատվիրակության ճամփորդության հետ կապված ամբողջական կամ մասնակի ծախսերը: Այս կապակցությամբ Ձեզ պետք է հայտնի լինի, որ թեպետ ժամանակի ընթացքում «Վիլյամ Սարոյան հիմնարկությունը» պետք է սեփականատերը դառնա Սարոյանի ողջ գրական և այլ ունեցվածքի ու պետք է ստանա այդ ունեցվածքի եկամուտ-հասույթը, ներկայումս հիմնարկությունը ֆինանսական աղբյուրներ չունի՝ հոգալու պատվիրակության Երևան այցելության հետ կապված ծախսերը:

Չորրորդ՝ կուզենայինք խորհրդի կարգով իմանալ պատվիրակության Երևան այցելության մասնավոր թվականի մասին: Խնամակալների համար կարևոր է այս մասին իմանալ որքան հնարավոր է շուտ, որպեսզի պատվիրակության անդամները իրենց օրացուցային պլանները կազմեն ըստ այդմ:

Մենք պատրաստ ենք Սարոյանի աճյունը փոխադրել՝ համաձայն նրա սեփական ցանկությունների և անհամբեր սպասում ենք Ձեր հրավիրագրին և վերը առաջ քաշած հարցերի Ձեր պատասխաններին:

Հարգանոք՝ Ռոբերտ Մ. Դեմիր»:

 

 

 «9 դեկտեմբերի 1981 թ. Երևան

Հարգելի պարոն Դեմիր,

Ամենից առաջ կուզենայի Ձեզ տեղեկացնել, որ մեր մեծ հայրենակիցը՝ Վիլյամ Սարոյանը, արժանացավ ՀԽՍՀ Գերագույն սովետի մրցանակին՝ խաղաղության և մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման օգտին կատարած ակտիվ գործունեության համար: Այդ բարձր մրցանակի շնորհումը գոհունակությամբ ընդունվեց մեզանում՝ իբրև մեծ գրողի, հայրենասերի և խաղաղության նվիրյալի կյանքի և վաստակի արժանի գնահատանք: Վստահ ենք, որ սփյուռքահայության զանգվածները նույնպիսի զգացումով կընկալեն մրցանակի շնորհումը:

Ի պատասխան հոկտեմբերի 23-ի Ձեր նամակի (որ մենք ստացանք նոյեմբերի սկզբներին)` հայտնում ենք, որ Հայաստանի գրողների միությունը ուրախությամբ ի գիտություն է ընդունում Սարոյան ֆոնդի վերջնական որոշումը՝ մեծ գրողի աճյունի մի մասը (համաձայն կտակի) Մայր հայրենիք՝ Սովետական Հայաստան փոխադրելու մասին:

Ինչպես ես Ձեզ արդեն տեղեկացրել էի, Վ. Սարոյանի աճյունը հողին կհանձնենք Երևանում՝ Կոմիտասի պանթեոնում, որտեղ թաղված են մեր մշակույթի մեծերը: Մենք նպատակահարմար ենք համարում, որ աճյունի փոխադրությունն իրականացվի 1982 թ. գարնանը, ավելի ճշգրիտ՝ 1982 թ. մայիսի երկրորդ կեսին, որը զուգադիպում է գրողի մահվան առաջին տարելիցին:

Նպատակահարմար կլինի, որ Սարոյանի ֆոնդի ներկայացուցչի հետ աճյունն ուղեկցեն ամերիկյան մեկ և ամերիկահայ մեկ գրող, այսպիսով՝ երեք մարդ Սովետական Հայաստանում պատվիրակությունը կլինի Հայաստանի գրողների միության և Սփյուռքի կոմիտեի հյուրը, ուր անհրաժեշտության դեպքում

մենք միջոցներ կորոնենք նաև ճանապարհածախսը (առնվազն՝ մի մասը) վճարելու համար:

Գրողի մահարձանի հետ կապված հարցերը մենք կլուծենք իր ժամանակին, ինչպես վայել է մեծ գրողի և քաղաքացու անվանն ու հիշատակին:

Վերջում կուզենայի, որ Դուք իմ բարեկամական ողջույնները հաղորդեիք պարոն Պեաերսին և պարոն Սեդրակյանին, որոնց հետ ունեցած մեր հանդիպումը Ֆրեզնոյում ես հիշում եմ սիրով:

Թեպետ մենք բավական ժամանակ ունենք, բայց կուզենայինք Ձեզանից շուտափույթ պատասխան ստանալ՝ հարցերը վերջնականապես ճշգրտելու համար:

 

Հարգանքով՝ Հայաստանի գրողների միության վարչության նախագահ Վարդգես Պետրոսյան»:

 

Ծանոթագրություն.- Սարոյանի աճյունը Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում հուղարկավորվել է 1982 թ. հունիսի 1-ին: Կալիֆոռնիայից Սարոյանի աճյունը տեղափոխող պատվիրակությունը գլխավորել է «Վիլյամ Սարոյան հիմնարկության» փաստաբան Ռ. Դեմիրը: Պատվիրակության կազմում են եղել Ալան Ե. Ջանդյանը, Տիգրան Գույումճյանը, Օշին Քեշիշյանը:503049282_fef17372f2

ՍԱՐՈՅԱՆԻ ՔԱՐԸ

12 Սպտ

Վիլյամ Սարոյանի այս լուսանկարներն արված են նրա տան պատշգամբում: Հեղինակն Արա Գյուլերն է: Սարոյանը ձեռքում պահել է քարաբեկորը, որն իր հետ տարել էր Հայաստանից:pizap.com13789819294371

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

14 Մյս

Մի մարդ մեկ լարանի մի թավջութակ ուներ և ժամեր շարունակ աղեղը տարուբերում էր դրա վրա՝ մատը մի տեղի վրա դրած: Իր կինը յոթ ամիս դիմացավ այդ աղմուկին՝ համբերատար սպասելով, որ մարդը կամ ձանձրույթից մեռնի, կամ կոտրի իր գործիքը: Սակայն այդ բաղձալի բաներից և ոչ մեկը չկատարվեց, և մի գիշեր կինը շատ հանդարտ ձայնով, կարող եք վստահ լինել, ասաց. «Նկատել եմ, որ երբ ուրիշներն են նվագում այս հիասքանչ գործիքով, չորս լարեր են լինում, որոնց վրա կարելի է տարուբերել աղեղը, և երաժիշտները շարունակ շարժում են իրենց մատները»: Մարդը մի պահ դադարեցրեց նվագը, իմաստալի նայեց կնոջը, գլուխը օրորեց և ասաց. «Դու կին ես: Մազդ երկար է, խելքդ կարճ: Անտարակույս, ուրիշները չորս լար ունեն և շարունակ իրենց մատներն են շարժում: Նրանք տեղն են փնտրում, իսկ ես գտել եմ»:

Թարգմ. Վ. Ֆերեշեթյան

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆԻ ԱՄԵՆԱԿԱՐՃ ՆՈՎԵԼԸ

27 Փտր

1948 թվականին Վիլյամ Սարոյանը «Իգզեմինր» թերում այսպիսի մի հայտարարություն է տպագրում.
«Ագարակի տուն, 30 ակր տարածք, ավտոտնակ չունի, պահեստ չունի, կենտրոնական ջեռուցումը խափանված է, ավտոբուս չունի, մեծ թվով սկյուռներ կան: Գինը 32 հազար դոլար: Սեփականատերը 7 ակրը իրեն է պահելու՝ իր ագահությունն ապացուցելու համար, իսկ մնացածը վաճառվում է 32 հազար դոլարով: Գրել կամ զանգահարել Վիլյամ Սարոյանին»:
Մեկ այլ անգամ Սարոյանը վաճառքի էր դրել իր այգին և այդ մասին տեղեկացրել նույն ոճով.
«Այգիս վաճառում եմ, անպիտան հող է, ջուրը՝ պակաս, ոչինչ չի բուսնում, մոլախոտերով լեցուն է, առաջին իսկ հաճախորդին պիտի վաճառեմ…»:
Որքան էլ զարմանալի թվա, բայց այգին վաճառվեց հենց հաջորդ օրը: Սարոյանին ներկայացան բազմաթիվ գնորդներ, և այգու սեփականատեր դարձավ ամենաբարձր գին վճարողը…

ՎԻԼՅԱՄ ՍԱՐՈՅԱՆ

19 Փտր

Ա՜Խ, ՎԱ­ԹԱՆ

Ամե­րի­կա­յի մե­ծա­գույն ոսկ­րա­վի­րա­բույժ, այդ գի­տու­թյան տար­բեր բնա­գա­վառ­նե­րում նո­րա­րա­րու­թյուն­ներ արած, ար­դեն ութ­սունն անց դոկ­տոր Համ­բար Քե­լիկ­յա­նը, ում պար­զա­պես Քել­լի են կո­չում, Չի­կա­գո­յում ուղ­ղա­կի հրաշք­ներ է գոր­ծում` փր­կե­լով մարդ­կա­յին մարմ­նի ամ­բող­ջա­կան վեր­ջա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես օրի­նակ` ամ­բողջ ձախ թևը կամ ձեռ­քը, եթե չեմ սխալ­վում, կան­զաս­ցի խե­լա­ցի, երի­տա­սարդ սե­նա­տոր Բոբ Դո­լի, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ավե­լի բարձր պաշ­տոն­նե­րի թեկ­նա­ծու է դառ­նում: Նա ծանր վի­րա­վոր­վել էր բա­նա­կում, տխուր պա­տե­րազմ­նե­րից մե­կի ժա­մա­նակ, որին մաս­նակ­ցում էին նաև ամե­րի­կա­ցի­նե­րը: Եվ Քե­լիկ­յա­նը` Քել­լին էր, որ եր­կա­րատև, համ­բե­րա­տար աշ­խա­տան­քի շնոր­հիվ վե­րա­կանգ­նեց խե­լա­ցի երի­տա­սար­դի վի­րա­վոր թևի գոր­ծու­նա­կու­թյու­նը: Ոսկ­րա­վի­րա­բու­ժու­թյան մեր այս վար­պե­տը ժա­մա­նակ էր գտել և գրել էր ան­չափ գործ­նա­կան մի գիրք` «Ձեռք» վեր­նագ­րով: Եվ հինգ կամ տա­սը տա­րի անց հրա­տա­րա­կեց մեկ այլ գիրք` «Ոտք»: Հի­սուն տա­րի շա­րու­նակ նաև գրա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ էր զբաղ­վում և պո­ե­տա­կան նշա­նա­կա­լի գոր­ծեր էր ան­գիր անում, մեծ մա­սամբ` հա­յե­րեն, որոշ բա­ներ նաև ար­տա­սա­նում էր հա­յե­րեն և այն, ինչ այժմ ես անգ­լե­րեն եմ թարգ­մա­նում` Մա­րո Մար­գար­յա­նի «Այս­քան շատ քա­րեր» բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, Քել­լին հա­յե­րեն էր ար­տա­սա­նում` «Այս­քա՜ն շատ քա­րեր»: Բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ խոս­վում է այն մա­սին, որ այդ քա­րե­րից յու­րա­քանչ­յու­րը մե­կա­կան գե­րեզ­մա­նա­քար է դա­րե­րի ըն­թաց­քում մա­հա­ցած հա­յե­րի հա­մար, և ես այս­տեղ և այս պա­հին շա­րու­նա­կում եմ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը և ասում եմ, որ քար­քա­րոտ Հա­յաս­տա­նի մի­լի­ար­դա­վոր քա­րե­րը նաև նշա­նա­քա­րեր են, որ ազ­դա­րա­րում են ծնունդ­նե­րի շնոր­հիվ ավե­լի ու ավե­լի շատ մեզ նման­նե­րի` հա­յե­րի, մարդ արա­րած­նե­րի, եղ­բայր­նե­րի ու քույ­րե­րի, հայ­րե­րի ու մայ­րե­րի, աշ­խար­հով մեկ սփռ­ված տար­բեր տոհ­մե­րի շա­րու­նա­կա­կան ժա­մա­նու­մը: «Ա՜խ, վա­թան, վա­թան» (թուր­քե­րեն «հայ­րե­նիք» բառն է, որ օգ­տա­գոր­ծում են նաև հա­յե­րը): «Ա՜խ, վա­թան, վա­թան», — ասում էր վան­դակ­ված թռ­չու­նը, և կրկ­նում էր ան­վերջ, ամ­բողջ մեկ տա­րի մեր­ժում ստա­նա­լուց, աշ­խար­հի ամե­նա­գե­ղե­ցիկ, ամե­նա­կա­տար­յալ, ամե­նաշ­քեղ վան­դա­կին չհար­մար­վե­լուց հե­տո, և ի վեր­ջո հա­րուս­տը մո­տե­ցավ նրան և ասաց. «Թռչ­նակ, որ­տե՞ղ է քո վա­թա­նը, որին այդ­պես ան­հու­սո­րեն կա­րո­տում ես: Վան­դա­կի դռ­նա­կը բաց է, դուրս արի և դե­պի վա­թանդ առաջ­նոր­դիր ինձ»: Հա­մա­ձայ­նու­թյու­նը կա­յա­ցել էր, և հա­ջորդ յոթ օրե­րի ըն­թաց­քում գե­ղե­ցիկ թռ­չու­նը իրար ետևից թռավ­-ան­ցավ մե­կը մյու­սից չք­նաղ երկր­նե­րով և վեր­ջա­պես մի վայր հա­սավ, որ­տեղ մի­այն քա­րեր և ցա­մա­քած, սմ­քած բույ­սեր էին, որ առանց ջրի էին աճում: Թռ­չու­նը քա­րե­րից մե­կի վրա իջավ, որ գու­ցե եր­բեմ­նի սրա­գա­գաթ հուշ­ար­ձան էր, դե­պի հա­րուս­տը շրջ­վեց և ասաց. «Սա է իմ հայ­րե­նի­քը, սա է իմ վա­թա­նը, այս­տեղ պետք է ապ­րեմ, սա է աշ­խար­հում մի­ակ վայ­րը, որ­տեղ ես ինձ տանն եմ զգում»: Եվ հա­րուս­տը, ինչ­պես եր­բեմն պա­տա­հում է պատ­մու­թյուն­նե­րի մեջ, հի­ա­ցած նա­յեց թռչ­նի գե­ղեց­կու­թյանն ու շրջա­պա­տի ամա­յու­թյա­նը, որ­քան աչքն էր կտ­րում, ապա ասաց քնք­շո­րեն. «Նման չք­նաղ եր­կիր դեռ չէի տե­սել»:

Թարգմ. Ա. Արսենյան

ՍԱՐՈՅԱՆԻ ՈՒ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՀՈՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

12 Փտր

Վիլյամ Սարոյանի հետ հասանք մեր տուն: Ներքևի ճամփով մեր տուն հասնելն ու վերևի ճամփով հորս գալը մեկ եղավ: Էդքան մարդկանց մեջ հերս տեսավ Սարոյանին ու զարմացած ասաց՝ էս Սարոյա՞նն ա: Ձիու վրա գրկել էր ալյուրի պարկը: Պարկը մի կողմ թռավ, հերս մի կողմ, իսկ հաջորդ վայրկյանին իրար գրկի էին: Քիչ հետո ցնցվում էին երկուսի ուսերն էլ, թիկունքներում սրտի հուզմունքն էր: Բաժանվեցին մի քիչ հետո, հայրս նայեց Սարոյանին ու ասաց՝ բարով ես եկել, իմ տղին, էս ժողովրդին բարով ես բերել: Երկուսի աչքերից էլ առատ արցունք էր հոսել, թրջել երես ու ծոց: Երկուսն էլ հասակակիցներ: Երկուսն էլ ութ թիվ: Հիմա ինձ ասա՝ ինչու՞ լաց եղան:
Ասացի.
Սարոյանը մտածում է՝ բա Հրանտի հոր նման մի էսպիսի խաղաղ, աշխարհից կտրված տուն չլինի, ինձ համար ապրեմ: Նամակ էր գրել, չէ՞, կուզեմ մի խրճիթ, ապարանք չեմ ուզեր, որ ամեն առտու իջնեմ ձորը, մարդկանց տեսնեմ ճամփուս, զրուցեմ, իմանամ, արմատներուս հետ ավելի ծանոթանամ ու գրեմ… Էսքան իմաստուն, ամեն ինչով հայ մարդը խոր տարիքում էլի իր միջի հայն էր որոնում, իսկ գրելու համար աշխարհից հեռու մի տեղ էր հարկավոր… Իսկ հա՞յրս…
Մարդ է, մտածում է, որ աշխարհը չի վերջանում Թիֆլիսով ու Երևանով, հարևան մի երկու գյուղով ու սարերով: Աշխարհը լեն ու շեն, ինքն աշխարհի կարոտ…
Բան չասի:
Բայց Սարոյանը կգա ու կմնա հովվերգական իր խրճիթում, հերս էլ կգնա աշխարհ տեսնելու: Ոչ տեսնելն է մի բան, ոչ էլ չտեսնելը: Լավը միայն էն է, որ տեսածն ու չտեսածը հանդիպում են իրար, Ահնիձորում, Իգնատի տան դռանը, ոչ տեսել են, ոչ լսել, առաջին անգամ իրար հանդիպում են ու զարմանում՝ էս ու՞ր էինք…

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ