Tag Archives: Սերգեյ Փարաջանով

ՆՐԱ ՀԱՅԱՑՔԸ

24 Փտր

Առաջին հայացքից դժվար է կռահել, թե ով է այս երեխան: Բայց միայն առաջին հայացքից: Աչքերն ամեն ինչ հուշում են, որովհետև այսպիսի հայացք միայն մեկը ունի՝ Սերգեյ Փարաջանովը:
Եզակի լուսանկար է՝ վրացական արխիվներից:

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

11 Հնվ

Ես հիշում եմ մի էպիզոդ՝ կապված «Նռան գույնի» հետ: Պրեմիերայից հետո՝ գիշերվա ժամը մոտ երկուսին «Երևան» հյուրանոցի իմ դուռն է թակում ազնվական արտաքինով, բաց գույնի կոստյումով, ճաղատ, հմայիչ մի անձնավորություն, որը ժպտալով ներկայանում է.

— Բաբկեն Ներսիսյան:

Ես զարմացա այդ այցելությունից, որովհետև իսկույն ճանաչեցի իրեն՝ Թիֆլիսի Շահումյանի անվան հայկական թատրոնի լավագույն դերասաններից մեկին (ի դեպ, որի Երևան գալը ծանր նստեց թատրոնի վրա, երևի թե չպետք է գար), Բաբկեն Ներսիսյանին, որին գիտեի նաև հեռուստատեսային «Սայաթ-Նովա» ֆիլմից: Գիտեի, որ իր ֆիլմը հաջողություն է ունեցել հանդիսատեսի մոտ, ի վերջո ուղի էր հարթել դեպի հանդիսատեսի սիրտը և այն էլ՝ բավականին լայն: Եվ ահա Բաբկեն Ներսիսյանը եկել էր իր փառքի ու հաղթանակի դափնեպսակն ինձ նվիրելու: Եկել էր քաղաքացիական իր պարտքը կատարելու, և դա ինձ համար արժեր ամեն բան: Դա բարձրագույն գնահատականն էր, որ կարող էր տալ հայ մտավորական մարդը…

ՆՈՒՌԸ՝ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ

9 Հնվ

… Երբ Սերգեյը շատ վատացավ, ընկերները նրան Փարիզ տարան… Հույս ունեին, թե այնտեղի բժիշկներն ավելի լավն են: Բայց ոչ մի բժիշկ արդեն չէր կարող օգնել նրան:

Սկզբում զրկվեց խոսելու ունակությունից: Հետո սկսեց հանգել հիշողությունը…

Տեսության եկած երիտասարդ ռեժիսոր ընկերոջը չճանաչեց: Իսկ գուցե ճանաչեց, բայց բոլոր խոսքերը մոռացվել էին: Երևի ճանաչեց: Որովհետև բռնեց հայրենակցի ձեռքը ու ամբողջ չորս ժամ պահում էր այն նույն բռնելաձևով:

Ընկերը նրան մեկնեց հասած նուռը… Մաեստրոյի հանգող աչքերը կայծկլտացին ուրախությունից: Նա անլսելի ինչ-որ բան խնդրեց: Հայրենակիցը հասկացավ… Նուռը կախեց գլխավերևում, և այդ պահից սկսած Սերգեյը աչքը չէր կտրում նռից…

Գարրի Կունցև

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԺԱՄԵՐԸ

21 Հլս

«Հուլիսի 20-ին Փարաջանովը անգիտակից վիճակում փոխադրվեց Երևան՝ Հանրապետական հիվանդանոց: Երեկոյան Գ. Դավիդովի և Գ. Զաքոյանի հետ միասին գնացինք տեսակցության: Նա պառկած էր, աչքերը փակ: Իսկ սարքավորումները ցույց էին տալիս արյան ճնշումը և երակազարկը: Երբ որոշեցինք գնալ, խնամող բուժքույրը մոտեցավ մեզ և, իմանալով, որ մենք Փարաջանովի մտերիմներն ենք, ասաց. «Իմ բազմամյա աշխատանքի ընթացքում առաջին անգամն եմ հանդիպում նման երեւույթի, երբ անգիտակից վիճակում պառկած հիվանդին մոտենում են նրա մտերիմները, փոխվում են նրա արյան ճնշման և երակազարկի ցուցանիշները»:
Երկու ժամ հետո դադարեց բաբախել Փարաջանովի սիրտը»:

Զավեն Սարգսյանի հուշերից3ar

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ՆՎԵՐԸ

10 Հնս

«Անի» հյուրանոցի երկրորդ հարկի սենյակներից մեկում ես ու կինս կանգնել, ապշահար նայում էինք մահաճակալին և պատերի տակ շարված տասնյակ կոլաժներին, իսկ սեղանի մոտ նստած Սերգեյ Փարաջանովը հանգիստ նախաճաշում էր: Սփռոցի փոխարեն ճմրթված թերթ էր փռել, թերթի վրա՝ պոմիդոր, սոխ, պանիր ու հաց: Պոմիդորի հյութը ծորացել, կարմիր հետք էր թողել նրա ճերմակ շապիկին ու ինքն էլ կոլաժի էր մնան՝ հենց նոր սոսնձված ու առանց շրջանակի:
Կերավ, ձեքերը շփեց, վեր կացավ ու ասաց, որ ուզում է մեզ մի բան նվերել: Պահարանից դուրս բերեց Արարատների շքեղ ալբոմը, մակագրեց ու հանձնեց կնոջս: Հետո իր լուսանկարներից մեկի հակառակ կողմում ստորագրեց և դրեց նույն ալբոմի մեջ: Ապա մի պահ առանձնացավ, դարակներում ինչ-որ բան էր փնտրում: Գտավ ու մեկնեց մեզ: Լուսանկար էր՝ դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիի դիմանկարը…
Երբ հրաժեշտ տվեցինք ու փողոց իջանք, երկար ժամանակ ուշքի չէինք եկել տեսածից և թանկագին նվերներից, որ մեր ձեռքին էին: Բայց տունդարձի ճանապարհին ես ինձ որսացի այն մտքի վրա, որ սևեռվել ու մնացել էի մի կետում. ինչու՞ Ճիաուրելին: Արարատներն ու սեփական դիմանկարը լիովին ընկալելին էին ինձ համար, բայց գեղեցիկ վրացուհին կարծես տեղ չուներ այդ պարզագույն շղթայի մեջ:
Ինչու՞ նա: Այդ ի՞նչ զգացումներ են, որ դրդում են անծանոթ մարդկանց նվիրել օտար կնոջ լուսանկար: Այդ ի՞նչ զգացումներ են, որ ստիպում են քո գեղեցիկը կիսել ուրիշների հետ, նրանց միջոցով քո հիացմունքը դարձնել բոլորինը, նվիրական գաղտնիքիդ մասին բարձրաձայնել մյուսների շուրթերով: Այդ ի՞նչ զգացումներ են, որ խճճվել, ելքեր են որոնել ու հորդել են այնտեղ, որտեղ լինելու կանխանշում չկար…
Մինչ օրս էլ մեր տան մի անկյունում դրված է Արարատների ալբոմը: Նրա էջերի ներսում Փարաջանովն ու Ճիաուրելին միշտ միասին են:

Հովիկ Չարխչյան

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՅՐՎՈՂ ՑԱԽԱՎԵԼԸ

10 Ապր

Սերգեյ Փարաջանովը մի աշխատանք ունի` շղթայից կախված է մորուքավոր տիկնիկ` ձեռքին ցախավել: Հեղինակն իր գործին տարօրինակ անուն է տվել` «Գողը երբեք լվացարար չի դառնա»: Անվանումը հավանաբար որևէ «գողական» երգի տող է, իսկ սյուժեն, ասում են, կապված է նրա բանտային կյանքի մի դրվագի հետ:
Մի անգամ Փարաջանովին ցախավել են տալիս ու հրամայում են ավլել բակը: Կինոռեժիսորին այնքան էլ չի հաջողվում լավագույնս կատարել դռնապան-ավլողի դերը: Բանտի պետը դա տեսնում ու նկատողություն է անում, թե աշխատանքն անավյուն է, անկրակ: Այդ ժամանակ Փարաջանովը գրպանից հանում է լուցկին և վառում է ցախավելը` ցույց տալով, որ իր գործն էլ «կրակ ունի»:kollage_6

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ

9 Հնվ

Ի՞նչ է իմ կյանքը: Դարդ. ահա նրա հավերժական ձևը: Իմ ողջ կյանքը շարժման մեջ է դրել նախանձը: Ես նախանձեցի գեղեցիկին ու դարձա համակրելի, ես նախանձեցի խելոքներին ու դարձա անսպասելի: Նախանձեցի տաղանդավորներին ու դարձա հանճար:
Ես չունեմ պաշտոնական կոչումներ ու պարգևներ: Ես ոչ մեկն եմ: Ապրում եմ Թիֆլիսում, իմ ծեր ծնողների տանը, և երբ անձրև է գալիս, քնում եմ անձրևանոցով ու երջանիկ եմ, քանի որ դա նման է Տարկովսկու ֆիլմերին:
Ուրիշների արարքներին վերաբերվեք այնպես, կարծես թե ձեզ ընդամենը մեկ օր է մնացել ապրելու. ինքներդ վարվեք այնպես, կարծես թե դուք դեռ մի դար էլ ապրելու եք:hpBuw6B-YYY

ՋՈԿՈՆԴԱՆ ԻՆՁ ԿՍԳԱ

9 Հնվ

Բանտում Սերգեյ Փարաջանովը նկարում էր թերթերի լուսանցքներում: Նա մտածում էր, որ ինքն այդպես էլ մեռնելու է անազատության մեջ: Մի անգամ նկարեց իր դագաղը` Արարատի համայնապատկերի վրա: Իսկ հետո ստեղծեց «Արտասվող Ջոկոնդան» կոլաժը: «Օգոնյոկ» ամսագրից կտրատեց վերատպված կտավի հատվածները և արեց այնպես, որ Ջոկոնդան արտասուքը սրբի: Հետո մակագրեց. «Եթե ես մեռնեմ, Ջոկոնդան ինձ կսգա»:30923021

ՄԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

22 Ապր

1987 թվական, մայիս. Համամիութենական 20-րդ կինոփառատոնը Թբիլիսիում: Ներկայացված է Ֆրունզե Դովլաթյանի «Մենավոր ընկուզենին» երկսերիանոց կինոնկարը:

Սերգեյ Փարաջանովին մենք հանդիպում ենք ֆիլմի ցուցադրման ժամանակ: Փարաջանովը հայկական պատվիրակությանը և մի խումբ մասնակիցների մեկ-երկու օր հետո հրավիրում է իր տուն` Դովլաթյանի ծննդյան 60-ամյակը նշելու:

Ընդունելությունը սկսվում է Կոտե Մեսխի փողոցից… Զրույցներ, բանավեճեր, հարցազրույցներ… Ինչ ասես կա: Մթնոլորտը լրջացնում է Փարաջանովը: Նա դիմում է Ֆրունզե Դովլաթյանին, արժեքավորում նրա ստեղծած ֆիլմերը և սենյակի անկյունում գտնվող սնդուկից հանում է մի թիկնոց:

— Այս թիկնոցը ես կարել եմ բանտում,- ասում է նա,- Ֆելինիի համար… Հույս ունեմ, որ օրերից մի օր այս երկիրը ինձ թույլ կտա հանդիպելու նրան և նվերը հանձնելու: Թիկնոցը կրելու առաջին պատվին արժանանում է Ֆրունզե Դովլաթյանը: Ծնունդդ շնորհավոր,- Փարաջանովը մոտենում է Դովլաթյանին, նրա ուսերին գցում թիկնոցը և գրկախառնվում…

Եվ ես շտապեցի այդ պահը վավերացնել Փարաջանովի բակի յուրօրինակ աստիճանների վրա:

 

Ռոբերտ ՄաթոսյանUNKNOWN_PARAMETER_VALUE-28

Փարաջանով և Վիսոցկի. 3 լուսանկար

18 Սպտ

s-698331d918b4c9848eea8decd0b58da4_9b31f32e1b394729d33c9c540fa01be28_7s-b7ffdd99b94d011351efa01b8094cd99_8