Tag Archives: Խորեն Աբրահամյան

ԻՐԱՐ ՆՄԱՆ ԷԻՆ

7 Ապր

Խորեն Աբրահամյանը Սունդուկյանի թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, Վազգեն Սարգսյանը՝ պաշտպանության նախարար: Մի անգամ ասաց. «Գնանք թատրոն, Խորիկին տեսնենք»: Գնացինք: Իր հանրահայտ բրաբուսը կանգնեցրեց Խորենի սպիտակ-սև Նիվայի կողքին, ներս մտավ: Բավականին երկար զրուցեցին: Շատ տպավորված դուս եկավ: Հետո իր ակնարկներից հասկացա. Վազգենն իրեն նմանեցնում էր «Սարոյան եղբայրներ» ֆիլմում Խորեն Աբրահամյանի մարմնավորած Գևորգին…

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

22 Սպտ

Մենք նախևառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, և այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատևելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:img_1804_ts1323253335

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

10 Դկտ

Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետև առանց մեծ թատրոնի կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա, որ սպանեն` սուտ չեմ ասի. թատրոնն է:533ac4486d9c1_medium

ՄԵՐ ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿԸ

15 Օգս

Բեյրութից ոչ հեռու գտնվող Զահլե հայաբնակ գյուղաքաղաքի դպրոցում ներկայացվում էր «Արա Գեղեցիկ»-ը: Ներկայացումից հետո երեխաներից մեկը գունատվել էր, նրա շուրթերը դողում էին, աչքերում կայծկլտում էր ատելության կրակը: Արտիստներից մեկը մոտեցավ նրան.

— Ինչու՞ ես տխուր, ինչու՞ ես հեռու կանգնել:

Երեխան մատնացույց արեց արտիստուհի Լ. Հովհաննիսյանին:

— Թող նա հեռանա այստեղից… Ինչու՞ սպանեց մեր թագավորին:

Փոքրիկը վշտացել էր Արայի մահվան համար, նա արտիստուհու մեջ դեռ տեսնում էր Շամիրամին:

Եվ այդ պահին, լսելով խոսքերը, երեխային մոտեցավ ու գրկեց  ինքը` Արքան Հայոց, Արան, Արամորդին: Խորեն Աբրահամյանն էր…

 

Ըստ Վիկտոր Բալայանի պատմածի10

Խորեն Աբրահամյանի աչքերը

16 Ապր

Պերմ քաղաքի համալսարանի մի խումբ ուսանողներ իրենց պրակտիկան անց էին կացնում Երևանում: Ուսանողուհիներից մեկը ծոցատետրում Հայաստանից ստացած իր տպավորություններն էր գրել ու համարակալել էր դրանք: Առաջին համարի տակ նշել էր` «Մատենադարան», երկրորդի տակ` «Էջմիածին», երրորդի տակ` «Խորեն Աբրահամյանի աչքերը»:

 

Վիկտոր Բալայան

«Աստվածային կայծի բռնկումը» գրքիցd5add5b8d680d5a5d5b6-d5a1d5a2d680d5a1d5b0d5a1d5b4d5b5d5a1d5b6

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

1 Ապր

Ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետև չի մլավում…чц6шл

Սիրո երգն ու սրճարան-ավտոբուսը

19 Հլս

Այս լուսանկարն առանձնահատուկ է թերևս նրանով, որ 1958 թ. «Առաջին սիրո երգը» ֆիլմի նկարահանման ժամանակ Խորեն Աբրահամյանը օգտվում է սրճարան- ավտոբուսի ծառայությունից:

1958