Պահոց | 7:41 ա.

ԱԴԻԲՈՒԴԻ

3 Հնս

Իսկ ի՞նչ է նշանակում ադիբուդի, որտեղի՞ց է ծագել այդ անունը:

Ոմանք պնդում են, թե  ադիբուդին թուրքերեն ծագում ունի։ Նույնիսկ մի այսպիսի պատմություն էլ կա: Ասում են, թե իբր Ադը բու դի, թուրքերեն նշանակում է «անունն էս ա»: Մի անգամ մի անցորդ մոտենում է ադիբուդի պատրաստողին ու հարցնում է. «ադը նե դի՞, Ադը նե դի՞» Այսինքն ինչպե՞ս է կոչվում, անունն ինչ է, պատրաստողն էլ ասում է. «Ադը բու դի» իբր սա է անունն էլ, ամեն ինչն էլ, անուն չունի…

Վրացիները դիբուդիին «բաթի-բութի» են ասում… Սա հավանաբար «ադիբուդի» բառի աղավաղված ձևն է, կամ նույն աղբյուրից է գալիս… 

Սփյուռքում լույս ընծայված «Հայկական խոհանոցային բառարանում» հիշտակվում է փաթիփութի ձևը: Հազվադեպ, բայց գործածվում է նաև ճտճտիկը:

Կա ևս մի, առավել նախընտրելի տարբերակ՝ Պտպտիկ, այսինքն պտպտացող: Հենց այդպիսի ձայն է գալիս պատրաստելիս: