Tag Archives: ապակի

ՓՇՐՎՈՂ ԱՊԱԿԻՆԵՐԸ

29 Մրտ

Կարծեմ 1987 թվականն էր: Ուսանող էինք, մեզ ծանոթ էին ոչ միայն գրական, այլև թատերական բոլոր նորությունները: Եվ ահա տեղեկացանք, որ Երևան են ժամանել մոսկովյան արտիստները և Սունդուկյանի անվան թատրոնում պիտի ներկայացվի Մարկ Զախարովի բեմադրած «Խղճի դիկտատուրա» պիեսը: Այն օրերին մեծ աղմուկ կար այդ բեմադրության շուրջ: Եվ բացի այդ հնարավորություն էր բեմի վրա տեսնելու Յանկովսկուն, Լիոնովին, Աբդուլովին, ուրիշ շատ նշանավոր դերասանների: Հավաքվեցինք մի մեծ խմբով ու գնացինք:

Այն, ինչ տեսանք թատրոնի մուտքի մոտ, վեր էր մեր պատկերացրածից: Հավաքվել էր հսկա մի բազմություն, մեծամասնությունը տոմս չուներ, սակայն ուներ ամեն գնով ներս մտնելու վճռականություն: Եվ երբ ներկայացման սկզբին հաշված րոպեներ էին մնացել, կատարվեց անսպասելին: Բազմությունը ալիք տվեց, տարուբերվեց, մարդիկ հրմշտեցին իրար, և հանկարծ թատրոնի հսկա ապակիները նրանց ճնշման տակ փշրվեցին ու թափվեցին ներքև: Ամբոխը հեղեղի պես լցվեց դահլիճ, շատերը նստեցին գետնին, մյուսները կանգնեցին պատերի տակ ու աստիճաններին: Եվ ներկայացումը սկսվեց…

Ես պիեսի ու դերասանների խաղի մասին չեմ գրի: Այդ օրվա հիշողություներում փշրվող ապակիների ձայն կա, որ խլացնում է ամեն ինչ: Եվ ինձ այն ժամանակ թվաց, թե փշրվում էր ավելի մեծ մի բան և այդ պահից ի վեր ամեն ինչ պիտի լիներ այլ կերպ…

ՓՇՐՎԱԾ ԱՊԱԿԻՆԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

14 Հնվ

Եթե տան ապակիներից մեկը կոտրված է, ապա ամենայն հավանականությամբ կկոտրվեն նաև մյուսները, իսկ հետո կսկսվի թալանը: Այսպիսին է «Փշրված ապակիների» տեսության հիմնական գաղափարը: Այս տեսության առավել լայն իմաստն այն է, որ մարդիկ ավելի հեշտությամբ են խախտում ընդունված կարգն ու վարքականոնը, եթե շրջապատում տեսնում են անկարգության բացահայտ նշաններ: Օրինակ, ավելի մեծ է հավանականությունը, որ անցորդը աղբը կնետի նկարազադված կամ խզմզանքներով պատի տակ, քան մաքուր պատի մոտ:

316_640

ԱՊԱԿՈՒ ՄԱՍԻՆ

13 Դկտ

Երկու մարդ զրուցում են:
— Անկեղծորեն չեմ հասկանում: Գնում ես աղքատի մոտ, նա բարեհամբույր է և օգնում է՝ ինչով կարող է: Մոտենում ես հարուստին, նա ոչ մեկին չի տեսնում: Ի՞նչ է սա:
— Մոտեցիր պատուհանին՝ կասեմ: Ի՞նչ ես տեսնում:
— Տեսնում եմ մի կնոջ՝ երեխայի հետ: Շուկա են գնում:
— Լավ, իսկ հիմա մոտեցիր հայելուն: Այնտեղ ի՞նչ ես տեսնում:
— Դե ի՞նչ կարող եմ տեսնել, միայն ինձ:
— Հենց բանն էլ դա է: Եվ պատուհանն է ապակուց, և հայելին: Բայց բավական է ընդամենը խառնել մի փոքր արծաթ և կսկսես միայն քեզ տեսնել:%d1%81%d0%bc%d0%be%d1%82%d1%80%d0%b5%d1%82%d1%8c-%d0%b2-%d0%b7%d0%b5%d1%80%d0%ba%d0%b0%d0%bb%d0%be