Tag Archives: ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

ԿԱՖԿԱՆ ԵՎ ՏԻԿՆԻԿԸ

13 Հնս

Մի անգամ քաղաքային այգում զբոսնելիս Ֆրանց Կաֆկան տեսավ արտասվող աղջնակի: Երեխան կորցրել էր իր տիկնիկը: Կաֆկան սկսեց նրան հանգստացնել. «Բայց քո տիկնիկը բոլորովին էլ չի կորել, նա պարզապես տեղ է գնացել: Ես քիչ առաջ հանդիպեցի ու զրուցեցի նրա հետ,- ասաց գրողը:- Նա ինձ խոստացավ, որ քեզ նամակ կգրի: Վաղը ճիշտ այս ժամին նորից արի այգի և ես քեզ կբերեմ նամակը»:
Հաջորդ օրը Կաֆկան իսկապես նամակ բերեց, որտեղ տիկնիկը պատմում էր իր ճանապարհային արկածների մասին: Եվ դրանով սկիզբ դրվեց մի իսկական տիկնիկային նամակագրության, որը տևեց շաբաթներ ու դադար առավ միայն այն ժամանակ, երբ ծանր հիվանդ Կաֆկան ստիպված էր փոխել բնակության վայրը: Պատմում են, որ նույնիսկ կյանքի վերջին օրերին նա դեռ հիշում էր տիկնիկի նամակին սպասող աղջնակին:

Презентация1

Advertisements

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

2 Օգս

Պատկերացրեք, որ մեկին անհրաժեշտ է հաղթահարել հինգ նեղ աստիճաններ, իսկ մյուսին՝ ընդամենը մեկը, բայց այդ մեկը, ծայրահեղ դեպքում նրա համար նույնքան բարձր է, որքան այն բոլոր հինգ աստիճանները միասին վերցրած: Առաջինը կհաղթահարի ոչ միայն այդ հինգը, այլև ուրիշ հարյուր ու հազար աստիճաններ, նա կապրի մեծ և շատ լարված կյանք, սակայն հաղթահարված աստիճաններից ոչ մեկը նրա համար չի ունենա այն նշանակությունը, ինչ մյուսի համար այդ միակը, առաջինը, նրա համար անհաղթահարելի աստիճանը, որին նրա չի հասնելու և որի վրա նա, իհարկե, ոտք չի դնելու:
«Նամակ հորը»1821

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱՅԻ ՕՐԱԳՐԻՑ

24 Սպտ

Մի հուսահատվեք, եթե նույնիսկ իրականությունը ձեզ դրան է մղում: Նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն բան կորած է, ձեզ մոտ կարող են ի հայտ գալ նոր ուժեր, և դա կնշանակի, որ դուք վերստին կենդանացել եք: Ուրախությունն ինքնին անցողիկ է, սակայն աշխարհը մաքուր և ճշմարիտ դարձնելու հնարավորության երջանկությունն անփոփոխ է:
Անձրևը թափվում է առատորեն: Կանգնեք դեմքով դեպի հոսող շիթերը, թույլ տվեք, որ կարծր հոսանքը կլանի, սուզվեք ջրերում, որոնք փորձում են քշել ձեզ իրենց հետ, բայց միևնույն ժամանակ մնացեք ամուր, կանգնեք ուղիղ և սպասեք, մինչև հանկարծակի կշողա արեգակը, և նա կշողա հավերժ:0P-BeH6_6no

ՄԵԿՆՈՒՄ

3 Սպտ

Ես կարգադրեցի ախոռից դուրս բերել իմ ձին: Ծառան չհասկացավ ինձ: Ես ինքս գնացի ախոռ, թամբեցի նժույգս ու հեծնեցի: Հեռվից ես լսեցի շեփորի ձայնը, ես հարցրեցի նրան, թե դա ինչ է նշանակում: Նա ոչինչ չգիտեր ու ոչինչ չէր լսել: Դարպասի մոտ նա ինձ կանգնեցրեց ու հարցրեց.

— Դեպի ու՞ր ես գնալու, պարոն:

— Չգիտեմ,- ասացի ես- միայն թե այստեղից հեռու: Հեռու և հեռու: Միայն այդպես ես կարող եմ հասնել իմ նպատակին:

— Կնշանակի` դու գիտե՞ս քո նպատակը,- հարցրեց նա:

— Այո,- ասացի ես:- Ախր ասացի` այստեղից հեռու: Դա է իմ նպատակը:

 

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱBankoboev.Ru_rycar_na_kone

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

5 Նյմ

Ամուսնանալ, ընտանիք կազմել, ընդունել բոլոր ծնվող երեխաներին, պահպանել նրանց այս անկայուն աշխարհում և նույնիսկ առաջ ուղեկցել,- սա, իմ համոզմամբ, ամենամեծ բարիքն է, որ տրված է մարդուն: Այն, ինչ թվում է, թե շատերին հեշտությամբ է հաջողվում, չի կարող ծառայել իբրև առարկություն, թե իբր նախ ոչ բոլորին է հաջողվում իրականում, և երկրորդ` այդ քչերը մեծամասամբ  ոչ թե «ձեռք են բերում», այլ դա պարզապես «պատահում է» նրանց հետ: Ճիշտ է, դա այն «ամենամեծ» բարիքը չէ, բայց ամեն դեպքում կարևոր և խիստ պատվաբեր մի բան է (հատկապես այն պատճառով, որ այստեղ չի կարելի լիովին տարանջատել  «ձեռք բերելը» «պատահել»-ուց):

Մարդկային երկու հիմնական մեղքեր կան, որոնցից բխում են մնացածները. անհամբերությունն ու անփութությունը: Անթութության պատճառով մարդիկ արտաքսվեցին դրախտից, անփութության պատճառով նրանք չեն վերադառնում այնտեղ…

«Նամակ հորը»????????????

ՖՐԱՆՑ ԿԱՖԿԱ

6 Հլս

Կա երկու հիմնական մարդկային մեղք, որոնցից բխում են մյուսները` անհամբերությունն ու անփութությունը: Անհամբերության պատճառով մարդիկ վտարված են դրախտից, անփութության պատճառով նրանք չեն վերադառնում այնտեղ: Իսկ գուցե կա միայն մե՞կ հիմնական մեղք`անհամբերությունը: Անհամբերության պատճառով վտարվել են, անհամբերության համար չեն վերադառնում:
Եթե այն, ինչն իբրև թե ոչնչացվել է դրախտում, ենթակա լիներ ոչնչացման, կնշանակեր, որ այն վճռորոշ նշանակաություն չի ունեցել: Իսկ եթե ենթակա չի եղել, ապա նշանակում է, որ մենք ապրում ենք կեղծ հավատի մեջ:

600176_539166849451985_787200141_n

%d bloggers like this: