Tag Archives: ֆիլմ

ԻՆՉՈՒ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ

6 Հկտ

Ռուսական հայտնի ֆիլմ կա` «Մոսկվան արցունքների չի հավատում»: Վերնագիր դարձած այս արտահայտությունը հիմա լայնորեն կիրառվում է, սակայն քչերը գիտեն, թե ինչպես է դա առաջացել: 14-15-րդ դարերում` Մոսկվայի մեծ իշխանության տարիներին մյուս քաղաքները խոշոր հարկեր էին վճարում: Դժգոհելով այդ հարկային բեռից, քաղաքներն իրենց ներկայացուցիչներին ուղարկում էին Մոսկվա` ցարի մոտ: Շատ հաճախ ցարը խստագույնս պատժում էր գանգատվողներին, որպեսզի դա դաս լինի նաև մյուսների համար: Ըստ վկայությունների, հենց այդ ժամանակներից էլ գալիս են «Մոսկվան արցունքների չի հավատում» խոսքերը:

110803

ԵՐՋԱՆԻԿ ԵՎ ԴԺԲԱԽՏ

10 Օգս

1927 թվականին ԱՄՆ-ում էկրանավորվեց Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպը «Սեր» վերնագրով: Հեղինակները նկարահանեցին կինոնկարի երկու տարբերակ` մեկը երջանիկ ավարտով, մյուսը` դժբախտ: Առաջին տարբերակում Աննան և Վռոնսկին Կարենինի մահից հետո ընտանիք են կազմում, իսկ երկրորդում Աննան նետվում է գնացքի տակ:
Երջանիկ ավարտով տարբերակը ցուցադրվեց ամերիկացիների համար, դժբախտ տարբերակն ուղարկեցին Եվրոպա:

Love_film_1927

ՏԽՈՒՐ ԵՎ ՈՒՐԱԽ

31 Դկտ

Երբ ամերիկացի կինոռեժիսոր Լյուիս Մայլսթունը նկարահանեց «Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է» ֆիլմը` Ռեմարկի համանուն վեպի մոտիվներով, կինոնկարի պրոդյուսերները դժգոհ մնացին և խնդրեցին ռեժիսորին անել այնպես, որ ավարտը փոքր-ինչ ուրախ լինի: Այդ ժամանակ զայրացած Մայլսթոունը բացականչեց. «Շատ լավ, ես ձեզ համար կկազմակերպեմ երջանիկ ավարտ: Մենք գերմանացիներին թույլ կտանք հաղթել այդ պատերազմում»:

all_quiet_on_the_western_front_cover

ՌԵԺԻՍՈՐԻ ԵՐԱԽՏԻՔԸ

8 Նյմ

Եթե ուշադիր լինեք, ապա վրացի ռեժիսոր Գեորգի Դանելիայի գրեթե բոլոր ֆիլմերի տիտրերում կհանդիպեք դերասան Ռենե Խոբուայի անունը: Սակայն նման դերասան գոյություն չունի: Ռենե Խոբուան հասարակ մարդ է, շինարար, կինոարվեստի հետ որևէ առնչություն չունեցող մեկը: Դանելիան նրա հետ ծանոթացել է 1960-ականների սկզբին, Թբիլիսիում, երբ հյուրանոցում աշխատում էր ֆիլմերից մեկի սցենարի վրա: Եվ ահա ռեժիսորն ու սցենարիստը Խոբուային հրավիրում են իրենց սենյակ ու մի քանի օր շարունակ նրան զանազան պատմություններ են պատմում, հատվածներ են ընթերցում ապագա ֆիլմի սցենարից: Նպատակը մեկն էր` իմանալ «շարքային կինոդիտողի» կարծիքը: Միայն վերջում պարզվում է, որ խեղճ շինարարը գործուղման է եկել, պիտի Թբիլիսիից շտապ շինարարական նյութեր տեղափոխեր Զուգդիդի, բայց դրա փոխարեն նստել ու պատմություններ է լսել:
Ի նշան երախտագիտության Գեորգի Դանելիան որոշում է այդ մարդու անունն անմահացնել իր ֆիլմերում:1169177839

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՂ ՉԿԱ»

12 Նյմ

1935 թվական: Հայկական առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարահանումները վերջապես մեկնարկում են: Բոլորն անհամբերությամբ սպասում են այդ պատմական պահին: Հանգիստ է միայն հնչյունային օպերատոր Դ. Բլոկը: Մի վերջին անգամ ստուգելով սարքավորումները, նա հանկարծ բոլորից լռություն է խնդրում, ապա մոտենում է միկրոֆոնին և հայերեն լեզվով արտասանում է երեք բառ. «Հայաստանում փող չկա»: Սրանք դարձան այն առաջին բառերը, որոնք Հայաստանում ձայնագրվեցին ժապավենի վրա: Իսկ Բլոկն իր այդ քայլով ընդամենը ցանկանում էր արձանագրել, թե որքան դժվարին ֆինանսական պայմաններում էին մեկնարկում «Պեպո»-ի նկարահանումները:pepo2

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԽՆԴՐԵԼ

31 Հկտ

Ռեժիսոր, սցենարիստ, Ռոջեր Կուպելյանը ֆիլմ է նկարում Վարդանանց պատերազմի մասին: Նկարահանող խմբի անդամները նախապես այդ մասին տեղեկացրել են Հայաստանում Իրանի հյուպատոսին։ Հյուպատոսը հարցրել է. «Իսկ ու՞մ հաղթանակով է ավարտվել Ավարայրի ճակատամարտը»։ «Պարսիկների»,- պատասխանել են նրան։ «Դե էլ ի՞նչ խնդիր կա, հաջողություն ֆիլմին»,- ծիծաղով եզրափակել է դիվանագետը:

Իսկապես որ, ի՞նչ խնդիր կա: Պարսիկների համար` ոչ մի…pg_16215668_DSC39

Շուկշինի մահը

3 Նյմ

1974 թվականին ռուս գրող Վասիլի Շուկշինը նկարահանվում էր «Նրանք մարտնչում էին հանուն հայրենիքի» ֆիլմում: Նկարահանող խումբը բնակվում էր «Դանուբ» շոգենավում: Հոկտեմբերի 1-ի գիշերը դերասանները հավաքվեցին միասին դիտելու ԽՍՀՄ- Կանադա հոկեյի խաղը, իսկ առավոտյան, երբ ընկերները մտան Շուկշինի սենյակը, որպեսզի նրան արթնացնեն, նա արդեն մեռած էր: Այս լուսանկարն արվել է նույն օրը:164428743

ԴՈՒԳԼԱՍ ԴՈՒՆ

12 Դկտ

ԵՍ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ ԵՄ
Նրանք տառապում են, և ինձ հասանելի է միայն մակերեսը:
Մնացյալն անարտահայտելի է, վեր այն ամենից,
Ինչ կարելի է գրանցել: Դու չես կարող լինել այն, ինչ նրանք են:
Եթե նրանք խոսեն քեզ հետ, դու հնարավոր է` կռահես,
Թե ինչի է նման ցավը, թեև նրանք գուցե թքեն վրադ:

Լուսանկարն ընդամենը արտացոլանքն է
Աննախադեպ դարի հուսալքության:
Բարեգործության սկզբին նախորդել է քսան հարյուրամյան:
Վրդովմունքը միշտ կա.
Այն մեզ հեռու է պահում փողոցներից,
Այն շարունակաբար մեզ դիտել է տալիս:

Լուսանկարն իր սեփական բառերը չունի:
Այն առանց մեզ կատարվող երևույթների
Լուռ վատնումն է, երբ չափազանց ուշ է օգնելու համար:
Ինչ օգուտ նրանց վեհությունից, ովքեր տառապում են:
Դա ցավեցնում է ինձ: Ես խլել եմ նրանց մենությունը:

Իմ երիտասարդ ընկերնեը կարծում են` ֆիլմը Արվեստների Արվեստն է,
Եվ որ այն լինելու է հեղափոխական ապացույց:
Նրանց ֆիլմերը սխալ կռահումներ չեն անի և չեն ստի:
Նրանք կնկարահանեն, թե ինչ է կատարվում փշալարերից այն կողմ:
Նրանք միշտ կիմանան ճշմարտությունը և կլինեն հայտնի:

Քաղաքականությունը փափկեցնում է ամեն ինչ:
Ճշմարտությունը հայտնի է միայն իր զոհերին:
Մնացյալը լուսանկարներ են. իրականություն,
Սովյալները և փլեյբոյները կործանման են գնում:
Կյանքն ինքը գարշելի է արհեստավարժությամբ:

Կյանքն ասում է ամենամեծ ստերը,
Եվ ինքն իրենից հատուցումներ պահանջում:
Ճշմարտությունը բնանկար է, որի վրա ապրում են սրբացված ցեղեր,
Ճապոնիայի և Գերմանիայի ոչ մի ոսպնապակ
Չի կարող կենտրոնանալ դրա վրա:

Կյանքը շողարձակում է շրջանակի վրա` ինչպես գեղեցիկ կոլիբրի:
Դա այն ժապավենն է, որը միշտ դատարկ է դուրս գալիս:
Նկարը, որի համար նկարիչը կաղապարներ չի գտնում, որ հարմարեցնի:
Բանաստեծություն, որ երբևիցե չեն լսել:

Թարգմ. Լուսինե Հարոյան

%d bloggers like this: