Tag Archives: ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ

24 Մրտ

— Բանավեճից է ծնվում ճշմարտությունը…
— Ի՞նչ ես ասում, Սոկրատ, պետք չէ: Աստվածների հետ վիճելն անիմաստ է, ավելի լավ է թույնդ խմիր:
Խմիր՝ ասացին հունարեն: Խնդրեցին մարդկայնորեն:
Այդպես քրմությունը դատապարտեց ամենախելացի հույնին:
Նվիրվատությունը լավ բան է: Ճշմարտությունը խստորեն պատժվում է: Սակայն մահկանացուները չէին վախենում դուրս գալ աստվածների դեմ: Վեճերից ծնվում էին ճշմարտությունները: Եվ մեռնում էին Սոկրատները:

«Աստվածային պատմություններ» գրքիցПарадоксы-Сократа

ԴՈԿՏՈՐ ՖԱՈՒՍՏԸ

18 Օգս

Դոկտոր Ֆաուստն ի վերջո գտավ իր երիտասարդությունը պահպանելու միջոցը: Նա այցելում էր ծանոթներին, և բոլորը բացականչում էին.

— Ախ, դոկտոր, դուք հրաշալի տեսք ունեք:

Ֆաուստը շփոթված ժպտում էր.

— Սա արդեն այն չէ: Եթե դուք տեսնեիք, թե ես 40 տարի առաջ ինչպիսի տեսք ունեի:

Եվ ամեն ինչ շատ լավ էր:

Մի անգամ Ֆաուստն այցելեց իր վաղեմի բարեկամ Մեֆիստոֆելին, որի հետ նա երիտասարդ տարիներին ինչ-որ գործերով էր զբաղվել: Մեֆիստոֆելն արդեն վաղուց էր հեռացել գործերից և ազատ ժամերին հարևանների համար փոքրիկ տհաճություններ էր ստեղծում:

— Գործերն ինչպե՞ս են, ծերուկ,- ողջունեց նրան Ֆուստը:

— Փառք աստծո,- ասաց Մեֆիստոֆելը:- Իսկ քեզ մոտ ինչ կա: Նոր գյուտեր կա՞ն:

Ֆուստը ձեռքը թափ տվեց:

— Վաղուց եմ դա թողել: Գիտե՞ք, շատ ժամանակ եմ վատնում, իսկ ես չեմ ուզում, որ ժամանակն անցնի:

— Անվերջ ձեր գրքերի վրա՞ եք տքնում: Դե, իսկ ի՞նչ լավ բան եք սովորել նրանցից:

— Ես հիմա գիրք չեմ կարդում,- ասաց Ֆաուստը:- Դա շատ ժամանակ է խլում:

— Այդպես-այդպես… Լավ, իսկ Մարգարիտան ինչպե՞ս է ապրում: Դեռ հանդիպու՞մ ես նրան:

— Չէ, որտեղից: Թողել եմ: Ափսոս է ժամանակը:

— Այդ դեպքում ի՞նչ գրողի տարածի համար եք դուք ապրում:

Ֆաուստը նստեց ու սկսեց մտածել, թե ինչի՞ համար է ինքն ապրում: Նա կախեց գլուխը, սեղմեց ուսերը և սկսեց ծանր շնչել: Հետո վեր կացավ ու գնաց տուն, իսկ Մեֆիստոֆելը նայեց նրա ետևից դիվային ժպիտով:

 

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ????????

 

ՖԵԼԻՔՍ ԿՐԻՎԻՆ

12 Հլս

Մարդու ուղեղն անհունն է` մտքի աստղերով, հույզերի տիեզերական բռնկումներով, բնակեցված մոլորակներով, որոնց վրա ապրում են նրա ծանոթները և քիչ ծանոթները, և նրանք, որոնց մասին նա միայն լսել կամ կարդացել է: Եվ նրանք, որոնք երբեք չեն եղել, և նրանք, որոնց մասին ոչ ոք չի կարդացել ու չի լսել, նույնպես բնակվում են այդ տիեզերքում, միայն այդ տիեզերքում, քանի որ այստեղ են նրանք ծնվել:

Եվ մարդն ինքն ապրում է բազում տիեզերքներում` իր ծանոթների, ընկերների, թշնամիների տիեզերքներում: Եվ յուրաքանչյուր տիեզերքում նա այլ կերպարանք ունի: Մարդը անհունն է…?????????????

%d bloggers like this: