Tag Archives: ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

ՈՐՏԵՂԻ՞Ց ՀԱՅՏՆՎԵՑ ՊԱՊԱՐԱՑԻՆ

15 Հլս

Հանրահայտ մարդկանց հետապնդող լուսանկարիչներին անվանում են պապարացի: Իսկ գիտե՞ք, որ այդ բառի «հեղինակը» Ֆեդերիկո Ֆելինին է: Նրա «Քաղցր կյանք» ֆիլմի հերոսներից մեկը, որը լուսանկարիչ է, Պապարացցո անունն է կրում: Կինոնկարի էկրան բարձրանալուց հետո անձնանունը դարձավ հասարակ անուն:

paparazzi_папарацци2

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

31 Մյս

Ամենասարսափելին հիվանդության մեջ` անհատի կորուստն է: Առողջ մարդիկ չգիտեն, թե ինչպես պահեն իրենց հիվանդի ներկայությամբ: Նրան միրգ ու քաղցրավենիք են բերում: Ծաղիկներ են ուղարկում, դրանցով լցնում են ողջ հիվանդասենյակը` շնչելն անհնար է: Հիվանդանոցում ես տեսել եմ, թե ինչպես ինֆարկտ տարած մարդուն փուչիկներ էին բերել: Այդ պատկերը մինչև հիմա աչքիս առաջ է: Հիվանդը պառկած էր, և անհասկանալի էր՝ խորհում է նա, թե իր ինչին են պետք այդ փուչիկները, կամ ընդհանրապես չի հասկանում, թե դրանք ինչ են: Պարզապես նրան այցելած մարդիկ չգիտեին, թե ինչով թեթևացնեն նրա տառապանքները: Իսկ դրա կարիքը կար, և պատահեց փուչիկ վաճառողը…

ՖԵԴԵՐԻԿՈ ՖԵԼԻՆԻ

28 Մյս

Միայնակ լինել՝ կնշանակի՝ ինքզինքը լինել, չէ՞ որ այդժամ դու կարող ես ազատ զարգանալ` ոչ մեկին աչք չածելով: Լիակատար մենությունը բացառիկ վիճակ է, իսկ մենությունը տանելու ընդունակությունը դրանից էլ հազվադեպ է պատահում: Ես միշտ նախանձել եմ ինքնաբավ մարդկանց` միայն դա է անկախություն պարգևում: Բոլորը պնդում են, թե ազատության կարիք ունեն, բայց իրականում վախենում են դրանից: Աշխարհում ամենից շատ մարդիկ վախենում են մենությունից: Միայնակ մնալով, նրանք արդեն մի քանի րոպե անց շրջապատ են փնտրում` ցանկացած, միայն թե դատարկությունը լցնեն: Նրանք վախենում են լռությունից, այն լռությունից, երբ մեն-մենակ ես մնում քո մտքերի հետ՝ անվերջանալի ներքին մենախոսություն վարելով: Չէ՞ որ այդ ժամանակ ստիպված կլինես սիրելու սեփական շրջապատդ: Բայց դա ունի նաև իր առավելությունը` դու կարիք չունես ինքդ քեզ ջարդելու, որպեսզի համակերպվես օտար մարդկանց գաղափարներին կամ պարզապես նրանց սիրաշահես:

%d bloggers like this: