Tag Archives: Օ. ՀԵՆՐԻ

ՎՀԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԾՆՎԱԾ

27 Հնս

Ամերիկացի Ուիլյամ Փորթերը գանձապահ էր աշխատում բանկերից մեկում: 1895 թ. նրան 1150  դոլար յուրացնելու մեղադրանք ներկայացվեց: Ազատազրկված լինելու վախից Փորթերը փախավ Հոնդուրաս, իսկ այնտեղից էլ` Մեքսիկա: Բայց վերադարձավ 2 տարի անց, երբ տեղեկացավ, որ կինը մահամերձ է: Նրան ձերբակալեցին կնոջ հուղարկավորությունից անմիջապես հետո: Հուսահատ և դժբախտության ծանրությունից բեկված նա բանտում անցկացրեց ավելի քան 3 տարի: Որպեսզի չխենթանար, սկսեց գրել: Ճաղերի ետևում նա գրեց 14 պատմվածք և դրանք ուղարկեց հրատարակիչներին` իր անձը թաքցնելով գրական կեղծանվան տակ: Այդ մարդը Օ. Հենրին էր: Ահա այսպես` վհատության ցավից են նաև ծվում գրականության լավագույն էջերը:pizap.com14983492708421

Օ’ ՀԵՆՐԻ

15 Դկտ

Յուրաքանչյուրն ունի երջանկության մասին իր պատկերացումները, ճիշտ այնպես, ինչպես դուք կամ ես: Ըստ ձեզ, չկա ավելի լավ բան, քան թափառել աշխարհով մեկ զբոսանավով կամ ավտոմեքենայով ու քամուն տալ ոսկեդրամներ տարատեսակ անդրծովյան հրաշալիքների համար:
Իսկ ես սիրում եմ մթնշաղի մեջ նստել` ծխամորճը ձեռքիս և դիտել, թե ինչպես են ծածկվում տափաստանները և ամեն մի աղտեղություն հետզհետե ուղևորվում է հանգստի… Տունը, ուր իշխում է երջանկությունը, չի կարող լինել չափից ավելի նեղ…o.henry_04

Օ. ՀԵՆՐԻ

6 Հլս

Կանանց անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ փոփոխել իրենց տեսակետը: Նրանց ձանձրացնում է միևնույն տեսքը, նույն ճաշի սեղանը, լվացարանն ու կարի մեքենան: Տվեք նրանց գոնե մի ինչ-որ բազմազանություն` մի քիչ ճամփորդություն, մի քիչ հանգիստ, մի քիչ խենթություն` տնային ողբերգության դադարների ժամանակ, մի քիչ քնքշանք` ընտանեկան տեսարաններից հետո, մի քիչ հուզմունք ու հոգս, և, վստահեցնում եմ ձեզ, երկու կողմերն էլ շահած դուրս կգան: Այդպիսին է կանանց սեռի բնույթը` արտասվել վշտից, արտասվել ուրախությունից և արցունք հեղել մեկի ու մյուսի բացակայության համար:

Կյանքում երեք անգամ է կինը սավառնում ամպերի մեջ և ուրախությունից չի զգում հողն իր ոտքերի տակ: Առաջին անգամ, երբ նա ամուսնանում է, երկրորդ անգամ, երբ մուտք է գործում բոհեմի սրբավայրը, և երրորդ անգամը, երբ նա դուրս է գալիս տնամերձ հողամասից` ձեռքին հարևանի սպանված հավը…

Երբ մենք ինքներս ենք սիրում, «սեր» բառը դառնում է ինքնազոհաբերման ու ինքնահրաժարումի հոմանիշը: Երբ սիրում են պատից այն կողմ ապրող հարևանները, այդ բառը նշանակում է հանդգնություն ու մեծամտություն:

OHenry600x620

 

%d bloggers like this: