Tag Archives: օր

ԱՔԻԼԼԵ ԿԱՄՊԱՆԻԼԵ

15 Փտր

Առանձնահատուկ ոչինչ, դա անսովոր օր չէր, այն ոչ շատ պայծառ էր, ոչ շատ մռայլ, ոչ շատ լավն էր, ոչ էլ շատ վատը: Դա պատմական օր չէր, ոչ էլ նույնիսկ պարզապես հիշատակի օր: Օրն` ինչպես օրը` շարքային, ոչ տխուր, ոչ ուրախ, ոչ հրաշալի, ոչ տգեղ: Համարյա անպետք օր:
Բայց մենք նրան այլևս երբեք չենք տեսնի:Day_night

ՖԻԼԻՊ ՖԱՐՄԵՐ

12 Դկտ

Օրը, որ դու ապրում ես, ներկան է: Սակայն անցյալը մշտապես քեզ հետ է: Այն խրում է իր սուր եղունգները քո ուղեղի թաղանթի մեջ, քչփորելով պոկում է մի կտոր, սեղմում է ջղերդ, որպեսզի քեզ հիշեցնի, որ կյանքի հիմքը ցավն է, իսկ հետո շոշափում է քո մարմինը. բժշկական զննում է անցկացնում, ձեռք է տալիս քո մերկացած սրտին, ստիպում է նրան տրոփել` ինչպես թռչնակի թևերը, կապում է քո ներաշխարհը քարհանգույցով, ողողողում է ստամոքսդ տաք թթվաջրով, թափ է տալիս մղձավանջներդ ավելով ծեր Մորփեոսի` քնի աստծո…

Այսօր թույլ տրված սխալների համար չի կարելի մեղադրել երեկվա օրը: Մենք ապրում ենք ներկա ժամանակում և միայն հիմա դու կարող ես փոխել քեզ և քո վերաբերմունքն անցյալի նկատմամբ:???????????

ՎԼԱԴԻՄԻՐ ՆԱԲՈԿՈՎ

2 Հկտ

Տարվա մեջ յուրաքանչյուր առանձին օր նվիրված է ընդամենը մեկ մարդու` ամենաերջանիկին: Մյուս բոլոր մարդիկ օգտվում են այդ օրից` հաճույք ստանալով արևի տակ կամ զայրանալով անձրևի վրա, բայց երբեք չիմանալով, թե իրականում ու՞մ է պատկանում այդ օրը, և նրանց անգիտությունը հաճելի ու զվարճալի է երջանիկի համար: Մարդը չի կարող կանխատեսել, թե հատկապես որ օրն է բաժին ընկնելու իրեն, ինչպիսի մանրուք նա պիտի հավերժորեն հիշի` լուսավոր ծփանքը ջրամերձ պատի վրա կամ պտտվող թխկենու տերևը, իսկ ավելի հաճախ լինում է այնպես, որ նա իր օրը ճանաչում է միայն անցած օրերի մեջ, միայն այն ժամանակ, երբ վաղուց արդեն պոկվել և տրորվել և սեղանի տակ է նետվել մոռացված թվով օրացույցի թերթիկը:0207cb078d78a381de93d42dba6c6585

ԱՆԴՐԵՅ ՊԼԱՏՈՆՈՎ

14 Հլս

Երկար բաժանումից հետո անսովոր ու տխուր տեսք ունեն ծանոթ վայրերը: Դու դրանց հետ դեռ կապված ես սրտով, իսկ անշարժ առարկաները քեզ արդեն մոռացել են ու չեն ճանաչում: Նրանք հաստատ առանց քեզ ապրել են հագեցած, երջանիկ կյանք, իսկ դու նրանց օտար ես եղել, միայնակ` քո զգացմունքներում, և հիմա կանգնել ես նրանց դիմաց որպես խղճուկ անհայտ արարած:

Յուրաքանչյուր օրը հենց նրա համար է կրկնվում, որ մարդիկ վերհիշեն մոռացվածը, անհրաժեշտը, իսկ մարդկանց թվում է, թե դա ընդամենը ժամանակն է, որ հոսում է:

images

%d bloggers like this: