Tag Archives: օտարական

ՇԱՐԼ ԲՈԴԼԵՐ

17 Հկտ

ՕՏԱՐԱԿԱՆԸ
— Ամենից շատ ու՞մ ես սիրում դու, ասա, խորհրդավոր մարդ, հորդ, մորդ, քրոջդ, թե՞ եղբորդ։
— Ես չունեմ ոչ հայր, ոչ մայր, ոչ քույր, ոչ եղբայր։
— Բարեկամների՞դ։
— Դուք ասացիք մի բառ, որի իմաստը մինչև օրս ինձ անհայտ է մնացել։
— Հայրենի՞քդ։
— Ես չգիտեմ, թե որ լայնության տակ է գտնվում այն։
— Գեղեցիկը՞։
— Հաճույքով կսիրեի, եթե աստվածային և անմահ լիներ։
— Ոսկի՞ն։
— Ատում եմ, ինչպես դուք` Աստծուն։
— Ուրեմն ի՞նչ ես սիրում դու, տարօրինակ օտարական։
— Ամպե՜րն եմ սիրում… ամպե՜րը, որ սահում են այնտեղ` բարձրում …Հրաշալի ամպերը։

%d bloggers like this: