Tag Archives: ՕՍԱՄՈՒ ԴԱԴԶԱՅ

ՕՍԱՄՈՒ ԴԱԴԶԱՅ

28 Փտր

Ապրել գիտես… Ի պատասխան ես կարող եմ միայն քմծիծաղել: Այդ ե՞ս եմ կարողանում ապրել: Դե մի՞թե ապրելն այն է, ինչպես ես եմ ապրում. մարդկանցից վախենալը, նրանցից փախչելը, խաբելը հավասարազոր են այն սրբագույն խորամանկ պատվիրանի պահպանմանը, որն արտահայտվում է հայտնի ասույթով. «Մի դիպչիր Աստծուն, և նա չի դիպչի քեզ»:

Էհ, մարդիկ: Ախր դուք ընդհանրապես իրար չեք հասկանում: Ինչ-որ մեկին համարում եք ձեր լավագույն ընկերն այն դեպքում, երբ նրա մասին ձեր պատկերացումները բոլորովին ճիշտ են: Ու երբ մեռնում է ձեր այդ ընկերը, դուք հեկեկում եք նրա դագաղի մոտ` ինչ-որ բառեր արտաբերելով… Էհ, մարդիկ… Ամեն դեպքում զարմանալի է, որ իրար խաբելով, մեզնից ոչ ոք չի տառապում դրանից, ընդհանրապես չենք ցանկանում նկատել խաբեությունը:dazai_002-thumbnail2

%d bloggers like this: