Tag Archives: օպերա

ՄԱՀՎԱՆ ՕՊԵՐԱՆ

6 Օգս

Հետաքրքիր ու զարմանալի բան են զուգադիպությունները, թեև լինում են նաև ցավալի զուգադիպություններ: Ահա դրանցից մեկը: 1911 թվականին ավստրիացի դիրիժոր Ֆելիքս Մոթլը կաթված ստացավ ելույթի ժամանակ, երբ հնչում էր Վագների «Տրիստան և Իզոլդա» օպերան: 10 օրանց նա վախճանվեց: 1968 թվականին բեմի վրա կաթվածից հանկարծամահ եղավ գերմանացի դիրիժոր Յոզեֆ Կեյլբերթը: Այդ պահին ևս ներկայացվում էր Վագների նույն ստեղծագործությունը:

1106

ՏԱՐԱԿԱՐԾԻՔ. Ռեստորան` օպերայում. անհրաժեշտություն, թե՞ կամայականություն

24 Մյս

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` օպերային թատրոնի շենքում ռեստորան բացելու նախաձեռնությունը հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացրեց: Ու թեև ծրագիրը դեռևս վերջնական տեսքի բերված չէ, այն արդեն ենթարկվել է բուռն քննադատության: Քաղաքացիներից շատերը մտահոգություն ունեն, որ ռեստորանը կխախտի օպերային թատրոնի մշակութային միջավայրը, և, ի հեճուկս արտերկրի փորձն օրինակ բերողների` այն համոզման են, որ բացվելիք ռեստորանն ամենևին էլ նման չի լինի, օրինակ, Վիեննայի, Նյու Յորքի, Փարիզի, Սիդնեյի օպերային թատրոնների ռեստորաններին, այլ կլինի հերթական ուտել-խմելու վայրը, և դեռ հարց է` արդյոք թատրոնում կկատարվի անհրաժեշտ օդափոխությունն ու ձայնամեկուսացումը:

Քաղաքացիներից շատերը պնդում են` օպերայի հարակից տարածքներն արդեն իսկ հագեցած են տարբեր տեսակի սրճարաններով և ռեստորաններով. ի՞նչ կարիք կա կառուցել ևս մեկը: Ի պատասխան քննադատությունների` Արմեն Ամիրյանը հայտնեց, որ Օպերայի շենքում ռեստորան կառուցելու վերաբերյալ իր մտադրությունը որևէ կերպ չի կարող փոխվել: Ի վերջո, որքանո՞վ է նպատակահարմար այս ծրագրի իրականացումը:

Թեմայի շուրջ Factor.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանի և գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի հետ:

Աննա Բաբաջանյան

Հակաէսթետիկ ծրագիր, թե ՞ աշխարհում ընդունված տենդենց. բուռն կրքեր՝ օպերային թատրոնում ռեստորան կառուցելու շուրջ

10 Ապր

Վերջերս հայտնի դարձավ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի` Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում ռեստորաններ, սրճարաններ բացելու նախաձեռնության մասին: «Օպերային թատրոնը պետք է ունենա ճաշելու եւ սնվելու իր բովանդակությանը հարիր հատված, որտեղ ե՛ւ թատրոնի արտիստները կսնվեն իրենց հատուկ սննդակարգով, ե՛ւ այցելուները կարող են համապատասխան միջավայրում ճաշել, եւ որտեղ հնարավոր կլինի հյուրեր ընդունել, կազմակերպել շնորհանդեսներ, տարբեր հյուրասիրություններ»,-նշել է նախարարը` հավելելով, որ նախագիծը մշակվում է եւ պատրաստ լինելուն պես անպայման կներկայացվի հանրության քննարկմանը։ Ծրագիրը, սակայն, դեռ կյանքի չկոչված` արժանացավ տարաբնույթ, երբեմն` ծայրահեղ մեկնաբանությունների: Հայ հանրության մի ստվար զանգված սոցցանցերում կարծիք է հայտնում, որ օպերային շենքում ռեստորանի բացումը հակաէսթետիկ եւ հակամշակութային ծրագիր է: Մյուս մասը շեշտում է, թե շատ կարեւոր է` ինչպես կիրականացվի տվյալ ծրագիրը: Նրանք տարակուսում են` որտեղ է լինելու ռեստորանի մուտքը, կստացվի արդյո՞ք օպերային շենքում բարձր մակարդակով ռեստորան կառուցել, որտեղ կհնչի իսկապես բարձրաճաշակ երաժշտություն, չի մատուցվի քաբաբ եւ խորոված, ինչպես հարկն է` կկատարվի օդափոխություն եւ ձայնամեկուսացում: Մարդիկ իրենց մտահոգությունը հայտնում են նաեւ` հաշվի առնելով նախկինում գրանցված «տխուր» փորձերը, ինչպիսին, օրինակ, Ֆիլհարմոնիկի շենքին հարակից բացօթյա սրճարանն է:
Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, սակայն, այն համոզման է, որ թատրոնի շենքում ռեստորան կառուցելու գաղափարը որեւէ պայմանով իրականացվելու իրավունք պիտի չստանա. «Մենք պիտի վերջապես կարողանանք տարբերակել հոգեւոր կառույցը սննդի օբյեկտից, չի կարելի ամեն բան վերածել զվարճանքի ու խրախճանքի վայրի` հանուն երկու կոպեկ ավել գրպանելու մոլուցքի: Օպերայի շենքը միշտ եղել ու մնում է մեր մշակութային ձեռքբերումների խորհրդանիշը: Կարելի էր գոնե տարրական հարգանք ունենալ դրա հանդեպ, եթե չկա «ֆայմելու» քթածակը: Նույնիսկ բնակարանը, որ բնակարան է, իր մասնաբաժիններն ունի` ննջարան, հյուրասենյակ, խոհանոց, լոգարան: Ու երբեք որեւէ մեկը բնական չի համարի, եթե ուտելիքը պատրաստեն ննջարանում կամ հյուրասենյակում լողանալու գնան: Ուրեմն ինչո՞ւ, ո՞ր տրամաբանությամբ օպերայի շենքը պիտի դառնա մի կտոր հաց ուտելու տեղ: Այս ստամոքսային մտածողության արդյունքում մենք արդեն շատ ամոթալի նախադեպեր ունենք, եւ կարծես թե դրա վերջը չի երեւում: Արվեստն ու վաշխառուական մտածողության համատեղումը միշտ, բոլոր ժամանակներում միայն այլանդակներ է ծնել: Եվ ինձ համար անչափ զարմանալի էր լսել, որ նախարար Ամիրյանն ասում է, թե ինքը չի վախենում քննադատությունից: Քննադատությունը նրա համար չէ, որ ինչ-որ մեկին վախեցնի: Քննադատությանը պետք է ականջ դնել ու հետեւություններ անել, այլապես քաջ տղա երեւալու չհիմնավորված սեւեռումները ամեն անգամ իրենց ետեւից ավերակներ են թողնելու: Ավերակների վրա ինչպե՞ս պիտի թագավորի»,-«Ժողովուրդ»-ի հետ զրույցում մեկնաբանեց նա:

Աննա Բաբաջանյան17820768_1472790349458442_400820914_n-600x468
http://armlur.am/675786/

%d bloggers like this: