Tag Archives: ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

1 Մրտ

Թերթերը գոյություն ունեն ոչ նրա համար, որ ուղղորդեն հասարակական կարծիքը, այլ նրա համար, որ բավարարեն այն: Եվ հեռու չէ այն ժամը, երբ բոլոր թերթերը կդառնան ուխտադրուժ, կեղծավոր, պատվազուրկ, խաբեբա ու մահաբեր: Նրանք կսկսեն սպանել միտքը, գաղափարը, մարդկանց և դրա հաշվին ծաղկում կապրեն: Նրանք առավելություն ունեն բոլոր վերացական բաների նկատմամբ: Չարիքը կատարյալ կլինի ու ոչ ոք դրա համար մեղավոր չի լինի:

%d0%b1%d0%b5%d1%80%d0%b4%d0%b8%d1%87%d0%b5%d0%b2-%d0%b4%d0%b5%d0%bb%d0%be%d0%b2%d0%be%d0%b9

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

16 Հնս

Խելացի տղամարդը պետք է համաձայնությամբ պատասխանի կնոջ բոլոր կամակորություններին, իսկ հետո աննկատ գուշակի դրա շարժառիթները հակառակ որոշման համար՝ ձև անելով, թե դա կնոջ իրավունքն է՝ անվերջորեն փոխել իր ընտրությունը՝ փոխելով նաև զգացմունքները:3_result-5

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

20 Հնս

Մարդու մեջ հավասարաչափ բաժանված կենսական ուժը ստեղծում է հիմարներ կամ համատարած միջակություն: Անհավասար բաժանված լինելով` այդ ուժը ծնում է ծայրահեղություններ, որոնց սովորաբար հանճար անունն են տալիս: Եվ եթե նա տեսանելի լիներ, այլանդակություն կթվար: Նույն օրենքին է ենթակա նաև մարմինը. կատարյալ գեղեցկությանը գրեթե միշտ ուղեկցում է սառնությունը կամ հիմարությունը:22_0

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

9 Հնս

Թերթը զենք է դարձել կուսակցությունների ձեռքում: Զենքից նա վերածվել է առևտրի, և ինչպես ամեն մի առևտուր, նա հավատքից ու օրենքից դուրս է: Ամեն մի թերթ մի կրպակ է, ուր հասարակությունը վաճառում է ամեն գույնի խոսքեր: Եթե գոյություն ունենար սապատավորների թերթ, նա օրնիբուն կգովաբաներ սապատավորների գեղեցկությունը, նրանց լավ հատկությունները և անհրաժեշտությունը: Թերթը չի ստեղծված լուսաբանելու, այլ կարծիքները շոյելու համար է: Այնպես որ, որոշ ժամանակից հետո բոլոր թերթերը կլինեն թուլամորթ, կեղծավոր, ստոր, ստախոս, մարդասպան, նրանք կսպանեն իդեաները, համակարգերը, մարդկանց, և դրանով էլ կծաղկեն: Նրանք կօգտվեն բոլոր կեղծ էակների մենաշնորհից. չարիքը կգործվի, բայց ոչ ոք դրա մեջ հանցավոր չի ճանաչվի: Նապոլեոնը բացատրել է այդ երևույթը. «Կոլեկտիվ կերպով գործած ոճիրը ոչ ոքի չի պարտավորեցնում»:Journalists

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

24 Մյս

Կան մարդիկ, որոնց ամեն ինչ թույլատրելի է: Նրանք կարող են ամենաանբնական բաներն իսկ անել. նրանց կողմից այդ վայելուչ է. նրանց գործողություններն արդարացված են: Բայց կան մարդիկ, որոնց նկատմամբ հասարակությունը ցուցաբերում է անհավատալի մի խստություն: Դրանք պարտավոր են միշտ ամեն բան լավ կատարել, երբեք չսխալվել, վրիպումներ չունենալ, նույնիսկ ամենափոքր հիմարություն իսկ թույլ չտալ: Նրանց կարելի է համեմատել այն արձանների հետ, որոնցով հիանում են, բայց որը և իր պատվանդանից ցած է գլորվում, հենց որ ձմեռվա վատ եղանակը կոտրի նրանց մի մատը կամ քիթը: Ոչինչ մարդկային նրանց թույլ չի տրվում: Նրանք պարտավոր են մշտապես լինել աստվածային ու կատարյալ…

«Խորտակված պատրանքներ» վեպիցhonore-de-balzac

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

8 Մրտ

Սերը միակ կիրքն է, որ չի ընդունում ոչ անցյալ, ոչ էլ ապագա: Այն իր մեջ միավորում է մարդու բոլոր բարի հատկությունները: Մենք մարդ ենք համարում միայն նրան, ում հոգին սիրո մեջ հոգեկան հաճույքի մասին երազում է նույնքան, որքան և մարմնական բավականության մասին: Սիրո մեջ բազմազանության որոնումը անզորության նշան է: Սերը զարմանալի դրամանենգ է, որը ոչ միայն մշտապես ոսկի է դարձնում պղնձադրամը, այլև հաճախ ոսկին է վերածում պղնձադրամի:
Սերն այնքան վատ է տանում առտնին ճղճիմությունները, որ հաստատուն երջանկության համար հարկավոր է միմյանց մոտ գտնել բացառիկ հատկություններ: Ամուսնական կյանքը բաղկացած է ոչ միայն բավականություններից, որոնք ընտանեկան կյանքում նույնքան անցողիկ են, որքան և կյանքում ընդհանրապես,- այն ենթադրում է ընդհանուր հակումներ, փոխադարձ կրքոտ տենչ, բնավորությունների նմանություն` ահա թե ինչն է հասարակությանն անհրաժեշտ այդ կարգը վերածում մշտնջենական պրոբլեմի:
Տարեց հասակում սերը վերածվում է արատի: Գեղեցիկ սեռի նկատմամբ անտարբերությունը ծեր հասակում պատիժ է այն բանի համար, որ երիտասարդ ժամանակ չափից դուրս կարողացել է դուր գալ:

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ

13 Դկտ

Ամեն ինչ շարժում է: Միտքը շարժում է: Բնությունը հաստատված է շարժման վրա: Մահը շարժում է, որի նպատակները մեզ քիչ են հայտնի: Եթե աստված հավիտենական է, ապա հավատացեք, որ նա մշտական շարժման մեջ է: Թերևս աստված է շարժումը: Ահա թե ինչու շարժումն անբացատրելի է, ինչպես նա, խոր, անհուն, անըմբռնելի, անմատչելի է, ինչպես նա, ով երբևէ շոշափել, ըմբռնել, չափել է շարժումը: Մենք զգում ենք շարժման հետևանքները, բայց չենք տեսնում այն: Մենք կարող ենք նույնիսկ ժխտել այն, ինչպես ժխտում ենք աստծուն: Որտե՞ղ է նա և որտե՞ղ չէ: Որտեղի՞ց է նա գալիս: Որտե՞ղ է նրա սկիզբը և որտեղ է վախճանը: Նա մեր շրջապատում է, մեզ ճնշում է և խույս է տալիս մեզնից: Նա ակնհայտ է, ինչպես փաստը, մթին է, ինչպես վերացականությունը, հետևանք է և պատճառ է միաժամանակ: Նրան, ինչպես և մեզ, հարկավոր է տարածությունը, իսկ ի՞նչ է տարածությունը: Դա մեզ հասկանալի է դառնում միայն շարժման մեջ, առանց շարժման նա ոչ այլ ինչ է, եթե ոչ անիմաստ բառ: Անլուծելի հարց` նման դատարկության, նման արարչագործության, նման անհունության` շարժումը շփոթեցնում է մարդկային միտքը, և եթե մարդուն թույլատրված է ըմբռնել ամեն ինչ, ապա նա երբեք չի ըմբռնի շարժումը:

%d bloggers like this: